Երևան
12 °C
Հայաստանի առաջատար ֆինտեք ընկերությունը՝ Իդրամը, արժանացել է Ant International-ի կողմից շնորհվող «Ավելին, քան վճարումներ» («Beyond Payment Awards») մրցանակին՝ վճարային ծառայությունների ոլորտում նորարարական լուծումների և տեխնոլոգիական առաջատար մոտեցման համար։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, Ant International-ի տարեկան Voyage համաժողովի շրջանակում, որին ներկա էին աշխարհի առաջատար ֆինտեք ընկերությունների ներկայացուցիչներ։
Մրցանակները շնորհվել են այն կազմակերպություններին, որոնք վճարային լուծումները վերածում են ավելի լայն տնտեսական և սոցիալական ազդեցության գործիքի՝ ապահովելով ֆինանսական ներառականություն և հաճախորդակենտրոն փորձառություն։

«Այս մրցանակը կարևոր գնահատական է մեր թիմի աշխատանքին և այն տեսլականին, որով առաջնորդվում ենք։ Իդրամը մշտապես ձգտում է դուրս գալ ավանդական վճարային սահմաններից՝ առաջարկելով լուծումներ, որոնք նպաստում են հասարակության թվային զարգացմանը և հարմարավետ ֆինանսական փորձի ձևավորմանը Հայաստանում և արդեն նաև Հայաստանի սահմաններից դուրս։ 2025 թվականի հուլիսին Իդրամը և համաշխարհային գիգանտ Alipay-ը հայտարարեցին համագործակցության մասին, որի արդյունքում Alipay-ի 1,7 մլրդ օգտատերերը հնարավորություն ստացան վճարումներ կատարել Հայաստանում ավելի քան 25.000 վաճառակետերում՝ իրենց իսկ հավելվածով սկանավորելով Իդրամ QR-ը»,- նշել է ID Group-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը և հավելել, որ Իդրամը սրանով չի սահմանափակվելու և շատ կարճ ժամանակ անց կհայտարարի այլ ձեռքբերումների մասին։
Հիշեցնենք, որ Իդրամը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը մասշտաբային և ամբողջական կերպով ներդրել է անհպում QR-վճարումների համակարգը դեռևս 2016 թվականին, իսկ այսօր արդեն Իդրամի միջազգային համագործակցությունների շնորհիվ Idram QR-ով հնարավորություն ունի վճարում կատարել աշխարհում 1.8 մլրդ օգտատեր։
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Իմ քայլը», «Երեմյան» ընկերությունների խմբի հետ համագործակցելով, կբացի ներառական սրճատուն. տեսանյութ
Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սրբուհի Գալյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը
Ես ասացի՝ չափազանց ուշ է․ Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին
Չափագրումներ են իրականացրել Մ-4, Երևան-Սևան ճանապարհի երթևեկելի գոտիներում, ուսումնասիրվել է ծածկը
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Արարատ Միրզոյանը Օմանի Սուլթանության ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Տարածաշրջանում կա երկարատև խաղաղության իրական, տեսանելի հնարավորություն․ նախագահի հարցազրույցը «Կաթիմերինի»-ին
Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհետ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ․ Գալյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 3-ին
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն մարմնամարզիկ
Ենթադրում եմ, որ պետք է լինեն. Ռուբեն Ռուբինյանը՝ երկաթուղուն առնչվող քննարկումների մասին
Իսրայելը հայտնել է Իրանի կենտրոնական գրասենյակին հարվածի մասին. այնտեղ են եղել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները
Իրանը կոչ է անում եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ պատերազմին մասնակցությունից. Բեղայի
Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները. ինչ է այն ենթադրում
Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական Միությունում. վարչապետ
Ես էլ եմ ծխել, հայրս էլ, բայց շատ էի նեղվել, երբ իմացա՝ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. վարչապետ
Իրանը 50 հատ Հյուսիսային Կորեա է. Նեթանյահուն՝ «միջուկային սպառնալիքի» մասին
Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի՝ շուրջ 3.1 կգ թաքցված ոսկու ներմուծում. շուկայական արժեքը՝ 500 հազար դոլար
Դա զավեշտալի է. Նեթանյահուն՝ Իրանի հետ կոնֆլիկտում Իսրայելի կողմից Թրամփին ներքաշելու մասին պնդումներին
Կոտայքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է այրված մեքենա, ներսում՝ երիտասարդի մոխրացած դի
Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն՝ ընտրություններին մասնակցեն, ի՞նչ իմպիչմենտ անեն. Սիմոնյան
«Մեր ձևով»-ն ու Գագիկ Ծառուկյանի ուժն են մրցելու ընդդիմադիր առաջին ուժը լինելու համար. Ալեն Սիմոնյան
Մեզ մեղադրում են դաշնակից չունենալու, հետո ձեռք բերելու համար, թոշակ չբարձրացնելու, հետո բարձրացնելու համար
«Մոսադի» գործակալները սպանությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily mail
Իրանի դեմ ԱՄՆ hարձակման հաջորդ փուլն ավելի դաժան կլինի. Ռուբիո
2006-ին ՀՀ-ի անունից Սերժ Սարգսյանի կնքած պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 78,8 մլն դրամ
ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Մասկատ տեղափոխվելու, այնուհետև Երևան մեկնելու հնարավորությունից
Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են. ՆԳՆ խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կլինի Վրաստանում
Կարծում եմ՝ ամենալավը և ամենաերաշխավորվածն այսօր զինվորական մասնագիտությունն է. Սուրեն Պապիկյան
Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները
Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը
Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն
Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում. տեսանյութ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին և Բեյրութին. տեսանյութ
Իսպանիան հրաժարվել է ԱՄՆ-ին թույլ տալ օգտագործել իր ռազմաօդային բազաները Իրանին հարվածներ հասցնելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT