Գյումրիի սելեկցիոն կայանի բազայի վրա նախատեսվում է տոհմակայան հիմնել. փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

28/11/2025 schedule22:33

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է «Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ (INLIMA)» ծրագրի մեկնարկային միջոցառմանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում անասնապահության ոլորտի կայուն կառավարման և կենսապահովման բարելավմանը կենդանիների կազմակերպված նախրաքաշի, բուծման և շուկաների հասանելիության միջոցով։ Այն իրականացնելու է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ կենդանիների նախրաքաշի համակարգված կառավարում, ԽԵԿ-ի բուծման և վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացում, կաթի և մսի շուկաների հասանելիության բարելավում։ Ծրագրով «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ի բազայի վրա նախատեսվում է տոհմակայանի հիմնում, որը կնպաստի ՀՀ-ում բուծվող տավարի տոհմային հատկանիշների և մթերատվության բարձրացմանը։

«Գյումրիի սելեկցիոն կայանում տոհմակայանի հիմնման նախաձեռնությունը շատ կարևոր է անասնաբուծության ոլորտի կայուն զարգացման համար, քանի որ տոհմային կենդանիների բարելավված գենետիկան ուղիղ ազդեցություն է ունենում ինչպես կաթի, մսի քանակի ավելացման, այնպես էլ արտադրողականության աճի, ներքին և արտաքին շուկաներում մրցունակության բարձրացման համար»,- նշել է Տաթևիկ Սարգսյանը։

Ծրագրի զուտ բյուջեն՝ ներառյալ բոլոր կողմերի ներդրումները, կազմում է 2,925,255 եվրո, իսկ Գյումրիի տոհմակայանի հիմնման համար նախատեսված զուտ ենթակառուցվաքային ներդրումը կազմում է շուրջ 320 հազար եվրո, որը չի ներառում վերապատրաստումների և փորձի փոխանակման համար ներդրումները։

Ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ Տոհմակայանի հիմնում և 15 հազար և ավելի կովերի արհեստական սերմնավորում, 23 արոտավայրային ենթակառուցվածքների հիմնում և 60-ից ավելի հեկտար բարելավված արոտավայր, 10 ՓՄՁ աջակցություն, 3 նախրաքաշի քարտեզ և 50-ից ավելի ենթակառուցվածքների նախագծեր։

Միջոցառման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի միջև: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը և ՌԶԳ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2755 դիտում

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը