Երևան
12 °C
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնել է վարույթ՝ ՀՀ ՎԻՎՕ 186-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿԾ-ն, որում ասվում է.
«Բացի այդ՝ համապատասխան միջնորդություն է ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատ՝ նրա վարքագիծը քննարկելու նպատակով՝ փաստաբանների վարքագծի կանոնագրքի համաձայն։
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։
Սահմանված կարգի համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տիկին Փոստանջյանին առաջարկել են հանձնել իր մոտ առկա արգելված իրերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը և այլն։ Տիկին Փոստանջյանը հանձնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը և հայտնել, որ այլ արգելված իրեր չունի։
Այնուհետև նրան ուղեկցել են զննության համար նախատեսված սենյակ, որտեղ ռենտգեն սարքի միջոցով զննվել է նրա ձեռքի պայուսակը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է iPhone 7 տեսակի բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, որը վերցրել են ծառայողները։
Փաստաբանի և վստահորդի հանդիպումը չխոչընդոտելու նպատակով զննության արդյունքում հայտնաբերված հեռախոսի վերաբերյալ արձանագրությունը նախատեսվել է կազմել միայն տեսակցության ավարտից հետո (արձանագրությունը ստորագրվում է զննություն կատարող անձանց և զննման ենթարկված անձի կողմից, վերջինիս արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում):
Տիկին Փոստանջյանին պարզաբանվել է նաև, որ վարչական իրավախախտման գործի ավարտից հետո (համապատասխան արձանագրությունների կազմում և որոշման կայացում) վարչական իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բջջային հեռախոսը կվերադարձվի իրեն։ Սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել արձանագրության կազմմանը, վերցրել է մուտքի ժամանակ հանձնած բջջային հեռախոսը և դուրս եկել բնակելի գոտու տարածքից, որտեղ սկսել է հեռախոսով նկարահանումներ կատարել բնակելի գոտու մուտքի մոտ, խախտել անվտանգության կանոնները, աղմկել, մեղադրել քրեակատարողական ծառայողներին իր հեռախոսը գողանալու համար, ապա հեռացել հիմնարկից։
Նկարահանման ընթացքում տիկին Փոստանջյանը նաև մատնացույց է արել բնակելի գոտու մուտքի մոտ գտնվող առանց բանալիների պահարանները, որոնք չեն շահագործվում։ Տեղեկացնենք, որ հիմնարկ մուտք գործող անձանց իրերի պահման համար նախատեսված են անմիջապես հիմնարկի մուտքի մոտ գտնվող, բանալիներով փակվող պահարաններ։
Միջադեպից հետո քրեակատարողական ծառայողը երկու անգամ հեռախոսազանգով կապ է հաստատել տիկին Փոստանջյանի հետ՝ առաջարկելով վերադառնալ հիմնարկ, մասնակցել արձանագրության կազմմանը, որից հետո հեռախոսը կվերադարձվի։ Սակայն տիկին Փոստանջյանը կրկին մերժել է՝ նշելով, որ հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին։
Վերոգրյալի հիմքով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնել է վարույթ՝ ՀՀ ՎԻՎՕ 186-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը։ Բացի այդ՝ համապատասխան միջնորդություն է ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատ նրա վարքագիծը քննարկելու նպատակով՝ փաստաբանների վարքագծի կանոնագրքի համաձայն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն
Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին անդրադարձել են Հայաստան-Կատար հարաբերությունների հարցերին
Թևոսյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած
Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով բաց նիստ կանցկացնի
Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար
Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր
Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23,8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ. տեսանյութ
ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո
Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
Գեղարքունիքի գյուղերից մեկում 2 անչափահաս բռնnւթյան են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղային
Թաիլանդը և Կամբոջան վերսկսել են մարտական գործողությունները՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար
Կատարել են խոշոր չափի թմրամիջոցների իրացում և փողերի լվացում. 8 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. կա տուժած
Ինչպիսին են եղել օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին. քաղաքապետարանում ներկայացվել է իրավիճակը
Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ
Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը հարմար է Ռուսաստանին, բայց ոչ Զելենսկիին, նա չի էլ կարդացել. Թրամփ
Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Տոյոտա»-ն հայտնվել է արհեստական լճակում
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում մշտական արգելքի. ԱՄՆ դեսպանություն
Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. բարդության 1 Բիս կանչով մեկնել է 3 մարտական հաշվարկ
Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգը
Բռնցքամարտի ԱԱ. նոր մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ
Գրառման ոչ հայեցի արտահայտություններն ու ձևակերպումները երևի դաստիարակության պակասի արդյունք են. Վարդանյան
Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ
Ուկրաինական հակամարտության լուծման ծրագիրը ավարտական փուլում է. որ 2 կետի շուրջ համաձայնել չի ստացվում և ինչու
Եպիսկոպոսաց ժողովը ձախողվել է. վեհարանը զավթած Կտրիճի օրերը հաշված են. Չախոյան
Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին. Թունյանը Գյումրիից ուշագրավ դրվագ է պատմել
Տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն. Կտրիճը կորցրել է լեգիտիմությունը թե՛ եկեղեցու ներսում, թե՛ դրսում
Եթե ընդունեին առաջարկները, էսօրվա մեղադրողները թե Սերժի, թե Փաշինյանի հասցեին ողջ բողազով գոռալու էին դավաճան
Հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ապացուցում է 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը
Սա Աջապահյանի դաստիարակած հոգևորականն է. օր առաջ այս սարսափին պետք է վերջ տալ. Հարությունյանը՝ Տեր Նշանի մասին
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը. վարչապետ
Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, ամբողջ Հայաստանի համար. Վարդապետյան
Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկեր վճարեն. Սաֆարյան
Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան
Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ. նույնը եղել է Կտրիճի իմացությամբ. Չախոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT