Աղազարյանին առնչվող վարույթի նախաքննությունն ավարտվել է, հաստատվել՝ պատգամավոր լինելով ապօրինի գումար է ստացել

02/12/2025 schedule16:07

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի պաշտոնատար անձը Ա. Կ.-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել:

Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացը սկսելու համար պահանջել է 200 հազար ԱՄՆ դոլար, որից 100 հազար ԱՄՆ դոլարը՝ սկզբում, իսկ մնացած գումարը՝ գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20 հազար դոլար գումարը ստանալուց:

Բացի այդ՝ պարզվել է, որ ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահը ՀՀ ԱԺ նույն պաշտոնատար անձին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ Երևան քաղաքում գտնվող դպրոցներից մեկի՝ վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը՝ պետության կողմից հիշյալ ՍՊ ընկերությանն անհատույց տրամադրելու և դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ընկերության հիմնադիր-նախագահը 2021 թվականին մաս-մաս որպես կաշառք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին է տվել ընդհանուր 23 հազար ԱՄՆ դոլար և 300 հազար ՀՀ դրամ, իսկ վերջինս 2023 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է հիշյալ ընկերության հիմնադիր-նախագահի կողմից իրեն ներկայացված առաջարկն ու կից փաստաթղթերը:

Վերը նշված արարքների համար ԱԺ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը մարտի 27-ի ԱԺ նիստում զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ազգային ժողովի մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու:

Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2046 դիտում

ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները․ Փաշինյանը՝ Պուտինին

ՔՊԿ գրասենյակում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի անդամները, ծանոթացել ՀՀ ներքաղաքական զարգացումներին

Ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ այդ մասին հայտարարել է

Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում

Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը, չենք թաքցնում հարցը մեր ռուս գործընկերներից

ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, կապերը խորն են, քննարկման ենթակա չեն

Հուսամ՝ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի․ Պուտին

Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում

Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ

Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի, այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա

Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը

Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից

Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ

Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները

ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան

Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին

Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ

Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա

31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել

Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ

«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ. Հարությունյան․ տեսանյութ

Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն

ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար

Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Մոսկվայի Կիևյան մայրուղում. տեսանյութ

Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազության հաղորդում

Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Ավդալյան

Քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին. տեսանյութ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ