Չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Ավանեսյան

11/12/2025 schedule14:45

«Այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նա նշել է, որ կա ակտիվացում սուր շնչառական վարակների մասով, աճել է դիմելիությունը թե՛ ամբուլատոր օղակում, թե՛ հիվանդանոցային։

«Մենք աշխատում ենք մեր կրթության գործընկերների հետ գործարկելու այս մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավելի է, ապա նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապատրաստման։ Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել՝ քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց նորից եմ կրկնում՝ դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են՝ հիմնվելով իրավիճակի վրա, և այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը»,- նշել է նախարարը:

Նա չի համաձայնել լրագրողի այն պնդմանը, որ օդի աղտոտվածությունը ևս ազդում է սուր շնչառական վարակների ընթացքի վրա։ Ըստ նրա՝ վիրուսային հիվանդությունները կապ չունեն օդի աղտոտվածության հետ, վիրուսային հիվանդությունները սեզոնային տրամաբանությամբ սկսում են ակտիվանալ նոյեմբերից մինչև հունվարի վերջ։  

«Մենք համեմատական ենք տանում նաև նախորդ տարվա թվերի հետ։ Ըստ էության, շատ փոքր շեղում ունենք անցյալ տարվա սեզոնային գրիպի ակտիվացման ցուցանիշներից։ Փոքր ավելացում ունենք, բայց այստեղ էլ պետք է տեսնենք, որ անցյալ տարի ավելի շուտ էր սկսվել ակտիվացման գործընթացը, այսինքն՝ մենք նոյեմբերի սկզբից արդեն բավականին ակտիվացում ունեինք, այս տարի մի փոքր ավելի ուշ են այս վարակները շրջանառվել»,- ասել է նա՝ հավելելով որ շրջանառվող գրիպի շտամը՝ H3N2-ը, սպեցիֆիկ ատիպիկ է և կայուն ջերմություն է առաջացնում մանավանդ մինչև 18 տարեկանների մոտ։

Նա նաև նշել է, որ թոքաբորբերի մասով «որևէ այսպես ահագնացող կամ մտահոգություն առաջացնող պատկեր այս պահին չունենք», և որ թոքաբորբ առաջացնում է ոչ միայն H3N2-ը, այլ նաև այլ շնչառական վարակները։ Նախարարը կոչ արեց բնակչությանը՝ հատկապես ռիսկի խմբերում ընդգրկվածներին, անպայման պատվաստվել գրիպի դեմ, քանի որ «պատվաստված անձինք կա՛մ չեն վարակում, կա՛մ վարակվելու պարագայում շատ թեթև են տանում ախտանշանները»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
306 դիտում

Ինչ հասնի ասում են՝ «կարող է լևի ես գնում, տղամարդու հետ ես դավաճանում». կատաղի պայքար են տալիս. տեսանյութ

Գեղհովիտ բնակավայրում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Երևանում նախատեսվում են երթևեկության փոփոխություններ

Արթուր Բազեյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. բռնցքամարտի ԱԱ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Կմեկնարկի վթարային վիճակում գտնվող Յաղդանի կամրջի վերականգնման ծրագիրը

Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար

Ագարակի հատվածում Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի աջ շերտով

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր անդամ ունի

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թափուր պաշտոնները համալրվել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ. ինչ է քննարկվել

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Բարի և լավ օր եմ մաղթում և սիրում եմ բոլորիդ. վարչապետ. տեսանյութ

Գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի դպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները. մեղավորները գտնվել են

ՀՀ վարչապետին դիմավորել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. լուսանկարներ

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի հեռախոսահամարը չի գործում

Նարեկ Կարապետյանը իրե՞ն, թե՞ հորեղբորն է տեսնում որպես ուժեղ բանակցող, որ ուզում է գերիների վերադարձնել

Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին

Միքայել Աջապահյանին կտեղափոխեն «Իզմիրլյան» հիվանդանոց. նա կվիրահատվի

Համլետ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

Չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Ավանեսյան

Յունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում

Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել. կառավարությունից արձագանքել են հրապարակումներին

Պետք է գոնե 1 գործատուի մոտ աշխատավարձը 200,000 դրամը գերազանցի, որպեսզի ընդգրկվի ապահովագրության մեջ. նախարար

Թրամփը կոչ է արել Զելենսկիին իրատես լինել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում

Երևանում Ղարաբաղի ներկայացուցչությունում կատարվել են քննչական գործողություններ

2025 թվականին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ստացել է մոտ 400 գործ, որոնցից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանում

Կստեղծվի օպերատիվ կառավարման գրասենյակ, կգործի արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը

Մեկնարկել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունումը

Ում են պատկանում Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը, որոնք կվերադարձվեն պետությանը

14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար 2 մլրդ 828 մլն դրամ կհատկացվի. Խուդաթյանը մանրամասնել է

6 ամսով կարգելվի ՀՀ-ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը

Վարդապետյանը ներկայացրել է Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը վերադարձնելու աշխատանքները

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամ

ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայից և Իրանից պատժամիջոցների տակ գտնվող նավթ տեղափոխող տանկեր. տեսանյութ

Քննարկվել են հայ-քենիական համագործակցության առանցքային խնդիրները բնապահպանության ոլորտում

Ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետները կերկարաձգվեն ավտոմատ, փոխարինելու անհրաժեշտություն չկա