Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 2025 թվականին ձեռք է բերել 6 բարձրակարգ երաժշտական գործիք։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Կամերային երաժշտության ազգային կենտրոն այցի ընթացքում ծանոթացել է կառույցի նոր գործիքներով համալրմանը։ ԿԵԱԿ-ի տնօրեն Գարեգին Սարգսյանը և գեղարվեստական մասով տնօրենի տեղակալ Արմեն Սուքիասյանը նախարարի տեղակալին են ներկայացրել ձեռք բերված երաժշտական գործիքները։
Մասնավորապես շեշտվել է, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործում են Հայաստանի լավագույն վեց կամերային երաժշտախումբ, որոնց արդյունավետությունն ու կատարողական բարձր որակի ապահովումը էապես պայմանավորված են նաև որակյալ երաժշտական գործիքների առկայությամբ։
Դանիել Դանիելյանը շնորհավորել է կենտրոնի տնօրենությանն ու անձնակազմին կարևոր ձեռքբերման համար և նշել, որ նախարարության առաջնահերթություններից է շարունակաբար նորացնել թատերահամերգային կազմակերպությունների ենթակառուցվածքները, տեխնիկան, գույքը:

«Որակի բարձրացման գործընթացում կան մի քանի կարևոր բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել․ առաջին հերթին մեր արվեստագետների որակյալ կրթությունը, ելույթներն արտերկրում, ինչպես նաև Հայաստանում բարձրարվեստ համերգների իրականացումն ու հետաքրքիր ծրագրերի ներկայացումը։ Սակայն նույնիսկ այն պարագայում, երբ ունենք բարձրակարգ արվեստագետներ, առանց որակյալ երաժշտական գործիքների անհնար է ապահովել կատարողական բարձր մակարդակ։ Երաժշտական գործիքների համալրումը զգալիորեն հեշտացնում է կատարումը, հատկապես այն դեպքում, երբ դրանք բարձր որակի են և ձեռք են բերվում հեղինակավոր ապրանքանիշերից։ Այդ ընկերությունները տարիների փորձի շնորհիվ հստակ ճանաչում են երաժիշտների պահանջներն ու ակնկալիքները, և գործիքները ստեղծվում են հենց այդ չափորոշիչներին համապատասխան»։
Նախարարի տեղակալը հավելել է, որ յուրաքանչյուր տարի մի քանի տասնյակ միլիոն դրամի ներդրում է կատարվում՝ երաժշտախմբերի համար նոր գործիքներ ձեռք բերելու նպատակով. «Այսօր ներկայացված գործիքները՝ տավիղը, կոնտրաբասները, գոնգը, հարվածային գործիքները, վիբրաֆոնը, այն տեսակներից են, որոնք վերջին տարիներին չեն թարմացվել»։
ԿԵԱԿ-ի գործիքների ֆոնդը համալրվել է՝
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը նշել է, որ ԿԵԱԿ-ում իրականացվում են բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր՝ վեց երաժշտախմբերի մասնակցությամբ, սակայն հաճախ որոշ երաժշտական գործիքների բացակայության պատճառով երբեմն ստիպված են լինում փոփոխություններ կատարել համերգային ծրագրերում, երբեմն էլ ընդհանրապես հրաժարվել դրանց իրականացումից։

«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ մեր դիմումին արագ արձագանքելու և երաժշտական գործիքների ձեռքբերման հարցում աջակցելու համար: Նախորդ տարի կենտրոնը ձեռք է բերել «Steinway» մակնիշի համերգային ռոյալ, հիմնովին վերանորոգվել է դահլիճի «Flentrop» մակնիշի երգեհոնը, իսկ այս տարի գործիքների ֆոնդը համալրվել է ևս վեց նոր գործիքով։ Կարող եմ վստահեցնել, որ այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը լրացրել է այն հիմնական գործիքների պակասը, որոնք անհրաժեշտ են կամերային երաժշտախմբերին՝ բազմաժանր և բազմաբովանդակ համերգային ծրագրեր իրականացնելու համար»,- նշել է կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը:
Նոր գործիքների ձեռքբերումը կնպաստի ԿԵԱԿ-ի երաժշտախմբերի կատարողականության բարձրացմանը և հնարավորություն կընձեռի իրականացնել ավելի բազմաժանր համերգային ծրագրեր։
Երաժշտական գործիքների համալրման պետական քաղաքականությունը կլինի շարունակական։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով
Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը
Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել
Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել
Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան
Երկրաշարժ Թուրքիայում
Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը
Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել
ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ
Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել
Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին
Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ
Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում
ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու
Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան
Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ. Թրամփ
Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է
Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել
Գյումրիում տուն է այրվել
Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը 10:30-ի դրությամբ
Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար
Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ. Պապոյան
Երևանում կահույքի պարագաների խանութ է այրվել
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ
Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը
Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել
«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ
ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT