Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական և քրդական ուժերի միջև. կան զոհեր և վիրավորներ

23/12/2025 schedule13:53

Սիրիայի Հալեպ քաղաքում հրետանային բախումներ են տեղի ունեցել Սիրիայի կենտրոնական կառավարության ուժերի և քրդական ուժերի միջև, որոնք, ըստ Դամասկոսի հետ կնքված համաձայնագրի, պետք է տարեվերջին ինտեգրվեին սիրիական բանակին։

Դեկտեմբերի 22-ի երեկոյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը և քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» հրամանատարությունը հայտարարել են, որ Հալեպում գտնվող իրենց ստորաբաժանումներին հրամայել են դադարեցնել կրակը։ Երկու կողմերից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ փոխհրաձգության ժամանակ զոհվել է առնվազն երեք մարդ, (բոլորը քաղաքացիական անձինք), իսկ 25-ը՝ վիրավորվել։

«Մենք լսում ենք հրետանային արկերի և ականանետերի պայթյուններ. Հալեպի մեծ մասում շատ զորքեր կան»,- Reuters-ին ասել է տեղի բնակիչը:

Երեկոյան Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը, հղում անելով Պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ Գլխավոր շտաբը հրամայել է Հալեպում գտնվող ստորաբաժանումներին «դադարեցնել կրակը»։

Միացյալ Նահանգների կողմից աջակցվող «Սիրիական դեմոկրատական ուժերը» նույնպես հայտարարել են, որ հրամայել են «դադարեցնել կրակի պատասխանը»։

Ավելի վաղ երկու կողմերն էլ մեղադրել էին միմյանց առաջինը կրակ բացելու համար, և նշել, որ դա տեղի է ունեցել Հալեպի՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող անցակետերում: Երկու կողմերն էլ հերքում են մեղադրանքները։

SANA-ն ավելի վաղ հաղորդել է, որ Հալեպում հրետակոծության հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, և վիրավորվել են ութը։

ՍԴԿ-ն հայտարարել էր, որ Հալեպի երկու թաղամասերում՝ Շեյխ Մաքսուդում և Աշրաֆիեում, կառավարական ուժերի կողմից հրթիռային հարձակումների և տանկային կրակի հետևանքով զոհվել է մեկ կին և վիրավորվել 17 խաղաղ բնակիչ։

Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջանները գտնվում են քրդական ուժերի վերահսկողության տակ։

Հոկտեմբերին Հալեպի երկու քրդական շրջաններում արդեն տեղի էին ունեցել բախումներ, որոնց ընթացքում երկու կողմերն էլ հայտարարել էին հրադադարի մասին։

Ինչպես հաղորդում է AFP-ն, մարտ ամսին ձեռք բերված համաձայնագրի համաձայն՝ քրդական քաղաքացիական և ռազմական ուժերը, որոնք վերահսկում են Սիրիայի նավթով հարուստ հյուսիս-արևելքի մեծ մասը, պետք է մինչև այս տարվա վերջ ինտեգրվեին Դամասկոսին ենթակա միասնական կառավարական կառուցվածքի մեջ, սակայն կողմերի միջև լուրջ տարաձայնությունների պատճառով համաձայնագիրը ժամանակին չիրականացվեց։

Հալեպում կրակոցները տեղի են ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի Դամասկոսում բարձրաստիճան թուրքական պատվիրակության՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ հանդիպումից մի քանի ժամ անց։

Հաքան Ֆիդանը Սիրիայի արտգործնախարար Ասադ աշ-Շայբանիի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ քրդերը պատրաստ չեն իրականացնել մարտ ամսվա համաձայնագիրը։

«Կարևոր է, որ Սիրիայի կառավարության կառույցներին երկխոսության և հաշտեցման միջոցով թափանցիկ եղանակով հասնենք ինտեգրման, որպեսզի նրանք այլևս չդառնան խոչընդոտ Սիրիայում տարածքային ամբողջականության և երկարաժամկետ կայունության համար»,- ասել է Ֆիդանը, որը ծագումով քուրդ է։

AFP-ն հիշեցրել է, որ Բաշար ալ-Ասադի տապալումից ի վեր Թուրքիան սերտ կապեր է հաստատել Դամասկոսի նոր կառավարության հետ և այժմ Սիրիայի հիմնական դաշնակիցներից մեկն է։

Թուրքիան իր սահմանին ուժեղ քրդական զինված խմբավորումների առկայությունը համարում է սպառնալիք և սիրիական պատերազմի ընթացքում մի քանի հարձակում է սկսել սահմանամերձ շրջաններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
231 դիտում

Երևանի հյուրանոցներից մեկում վեճի ժամանակ տղամարդը դանակահարել է եղբորը

Աջափնյակի մետրոյի նախագիծը նորանկախ ՀՀ-ի ամենաբարդ նախագծերից է. պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի. Ավինյան

Ովքեր են հովանավորում Արման Թաթոյանի քաղաքական գործունեությունը, և ինչ կապ կա Կրեմլի հետ. մանրամասներ

Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված

Ի՞նչ եղավ 24 միլիոնը. Վարդանիկի թիմը հոպարի գանձերի խորհրդո՞վ է զարդարանքներ գնել, ներկայացրել բարեգործություն

90-ականներից ի վեր առաջին անգամ Վոլգոգրադի կայարանից ՀՀ է ուղևորվել բեռնատար գնացք. այն կանցնի Ադրբեջանով

Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամներ. ՊՆ-ն պարզաբանել է՝ պարգևավճար է ստացել ԶՈՒ ամբողջ անձնակազմը

Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր. արժեքը՝ 50 դոլարից պակաս

Անհայտ է՝ Հոխիկյանը ինչ միջազգային բացահայտման է հղում անում. ՍԱՏՄ-ն անդրադարձել է ալյուրի շուրջ աղմուկին

Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով

Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական և քրդական ուժերի միջև. կան զոհեր և վիրավորներ

Եթե Վենեսուելայի նախագահ Մադուրոն ուզում է կոշտ խաղալ, դա կլինի նրա վերջին խաղը. Թրամփ

«Привет снегурочка, Дед мороз тебе подарки принёс». Արզաքանցյանն ու կինը ձյան տակ սպասում են «հրեղեն ձիուն»

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 3 մլն 280 հազար դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի միջնորդությունը. խարդախության համար մեղադրվողը հանձնվել է նրանց

Աշխատավարձի տեսքով կաշա՞ռք. ինչի մասին են ահազանգում լրատվամիջոցները

Գորիսում քաղաքացիները բեմից քաշել են երգչուհի Անետա Աղաբեկյանին. նա ընկել է բազմության վրա. տեսանյութ

Ինչո՞ւ է «Նոր Նախիջևանի թեմ», եթե այնտեղ հայ ու եկեղեցի չկա. պետք է լինի Ռուսաստանի թեմի առաջնորդ, սա է երկիրը

Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր

ԱՄՆ դեսպան Քվինն ավարտում է իր աշխատանքը ՀՀ-ում

Դեղձուտի դպրոցի վթարային շենքը ապամոնտաժվել է, տեղում կառուցվել է նորը. Չախոյան

Շատ եք լոճվում ու լոճվել, կնեղացնենք, խիստ զգուշացնում եմ «ապերավատ լինողներին». Ավինյանը՝ ընդդիմությանը

Գրենլանդիան մեզ պետք է ոչ թե հանածոների, այլ ազգային անվտանգության ապահովման համար. Թրամփ. տեսանյութ

Մեքենայի բեռնախցիկից գողացել են պայուսակ, որում եղել է 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ

Մեկնարկել է Սևանա լճում 2026 թվականի համար արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը․ ՇՄՆ

Մեքսիկական ռազմածովային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տեխասում. կան զոհեր. տեսանյութ

Վրաստանի քաղաքներից մեկում տեղադրված գլխավոր եղևնին այրվել է. տեսանյութ

Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը նոր անդամ ունի

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է 29.7 մլն դրամի վնասը

Գյումրու բյուջեից 24 մլն դրամն ո՞ւմ տրվեց, եթե ինչ-որ մարդիկ են իրենց ձևով քաղաքը զարդարում. Հարությունյան

ՄԻՊ-ն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, երեխաներին և պատանիներին հանձնել նախատոնական նվերներ

Turkish Airlines-ը ուղիղ չվերթեր կիրականացնի Հայաստան

Մ-4 ճանապարհի մի հատվածում ջրագծի վթարի պատճառով մերկասառույց է առաջացել

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Քեզ մոտ տաքսու վարորդ աշխատելը և քաղաքականությամբ զբաղվելը նույն կերպ անբնական է ստացվում. Մանավազյան

Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել

ԿԳԲ գործակալ լինելը ցմահ է. Կտրիճ Ներսիսյանը ևս այդ ցանցի մեջ կարող է լինել. Բագրատ Առաքելյան. տեսանյութ

Սեքսաքաղց են, ասում են՝ գիտեք հեշտ է առանց կնոջ, պատկերացնում եք՝ ոնց են արդարացնում շնությունը. տեսանյութ