Երևան
12 °C
Ավարտվել է 2021 թվականի ընտրություններից առաջ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը, 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններից առաջ՝ Արագածոտնի թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ, երկու և ավելի անձանց՝ Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին, հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին:
Բացի այդ՝ Հ.Պ.-ն Արագածոտնի թեմի դիվանապետ Ա.Ա.-ի օժանդակությամբ վերջինիս կողմից տեղեկություններ տրամադրելու եղանակով, այն է՝ Արագածոտնի թեմի հոգևորականների համար նախատեսված WhatsApp ինտերնետային հավելվածում ստեղծված խմբային նամակագրության միջոցով իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով շանտաժով Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հարկադրել է եկեղեցական զգեստով մասնակցել նշված հավաքներին՝ պահանջելով հավաքներին մասնակցելու փաստը հաստատող լուսանկարներ կատարել և դրանք ուղարկել վերը նշված ինտերնետային հավելվածին։
Նախաքննության ընթացքում Հ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):
Հ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Դրիֆթ» կատարած վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք. տեսանյութ
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Արսեն Թորոսյանը Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում մասնակցել է ամանորյա միջոցառումներին
ՀՀ-ն իրականացնում է խաղաղության հասնելու իր ծրագիրը, ձեր դերը մեծ է. նախագահն այցելել է սահմանային զորամաս
Հայաստանն ու Թուրքիան կդյուրացնեն վիզաների տրամադրման գործընթացը. ովքեր կարող են ստանալ էլեկտրոնային վիզա
Հայտնաբերվել է «Դիլիջան» ազգային պարկի ազնվացեղ եղջերուի ռադիոնավիգացիոն վզկապը՝ կտրված և կիսահալված. ԲԸՏՄ
Ավելի քան 36 ժամ է՝ առանց ընդմիջումների անհետաձգելի աշխատանքներ են իրականացվում Երևանում հրդեհված ենթակայանում
Խաղաղության իրական պաշտպանը հենց դուք եք. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցելել է N զորամաս
Աբովյանի ապահովագրական ընկերություններից մեկում հրդեհ է բռնկվել
«Արևմտյան Ադրբեջանի» թատրոնը հյուրախաղերի հրավեր է ուղարկել «Ձևիստ» մանկապատանեկան խմբակին. Հարությունյան
Արագածոտնի թեմի առաջնորդը հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին. մանրամասներ
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Ռուս-ուկրաինական հակամարտությանը Ադրբեջանի քաղաքացի վարձկանների մասնակցության փաստեր են բացահայտվել
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը ստում է. խաղում են ձեր վախերի վրա, ուզում են արժեզրկել խաղաղությունը. Ռուբինյան
Հունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով
Հոպարի գա՞նձն է ձեր ուժեղ ղեկավարը, թե՞ հոպարի պում-պումիկ որդին. Չախոյան
Աբովյանի նախկին համայնքապետը համայնքին պատճառված շուրջ 19 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնել է
Վարչապետը պատմել է «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգի և իր նվագակցության պատմությունը
Ինչ գրաֆիկով են աշխատելու Երևանի ավտոբուսները տոնական օրերին. ժամանակացույց
ՆԳՆ ոստիկանությունը և ՓԾ-ն տոնական օրերին կիրականացնեն ուժեղացված ծառայություն․ նախարարը հանձնարարական է տվել
2026 թվականին հանձնուքների ընդունում կիրականացվի աշխատանքային օրերին. ՔԿԾ
Արմավիրի մարզի Մրգաշատի կամուրջն այսօրվանից բաց է երթևեկության համար. ՏԿԵՆ
«Հետախուզվում է ցեղասպանության և ռազմական հանցագործությունների համար». Լոնդոնը պատվել է Նեթանյահուի նկարներով
Նոր նշանակում՝ Երևանի քաղաքապետարանում
Տոնական օրերին Հանրապետական շտապօգնության ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով
Մեղրիի լեռնանցքում բուք է, մի շարք ճանապարհներ փակ են կցորդով բեռնատարների համար
Վերջին ձյունը մեզ փրկեց ցրտահարության վտանգից. Սուրենյան
Հյուսիսային ցիկլոնն ու ձյունն ամբողջապես մաքրել են Երևանի օդը. Ավինյան
Հաջորդ տարի մետրոյի Աջափնյակ կայարանի հետ կապված լինելու է Կառավարության հատուկ որոշում. Ավինյան
Դեկտեմբերի 31-ին ՀՀ-ին կմոտենա հաջորդ ձյունաբեր ցիկլոնը, իսկ հունվարի 3-ին տեղումները կդադարեն. Սուրենյան
Պարզվել է՝ Երևանում Range Rover-ով տեղի ունեցած ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախկին փոխնախագահի 23-ամյա որդին է
Մինչև հունվարի 3-4-ը ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամաս. դատախազության հայցը բավարարվել է
Հաշվի առնելով, որ Ամանորի գիշերը սպասվում են ուժգին տեղումներ, նշանակում է՝ հանգստի ժամանակ չունենք. Ավինյան
Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շահավետ է քաղաքացիների համար, հերթեր կան այդ բենզինի համար․ Միրզոյան
Ձյան մաքրման աշխատանքները ՀՀ ճանապարհներին ընթանում են չդադարող ռեժիմով
Վարչապետի նոր իմիջն ու առավոտյան ողջույնների ձևաչափը՝ միջազգային մամուլում
ԲՏԱ նախարարն ասել է՝ երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացումը
Հրդեհ «Գարաժ մոլ»-ում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT