2026-ը դիմավորում ենք առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ․ Պապիկյանի ուղերձը

31/12/2025 schedule20:33

2026-ը դիմավորում ենք առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ՝ բանակը դարձնելով առավել պաշտպանունակ, իսկ խաղաղությունը՝ առավել կայուն։ Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձում։ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվում է ևս մեկ տարի, որը կարևոր փուլ է եղել Հայաստանի Հանրապետության բանակի զարգացման և բազմաշերտ, համապարփակ բարեփոխումների ճանապարհին։ 

2025 թվականի ընթացքում շարունակել ենք բանակի կերպափոխման ծրագիրը՝ միաժամանակ նախաձեռնելով և կյանքի կոչելով մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդելու զինված ուժերի հիմքերը և բարձրացնելու զինծառայության արդյունավետությունը։ Մասնավորապես, իրականացվել են օրենսդրական նախաձեռնություններ՝ ուղղված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը, պայմանագրային արհեստավարժ զինծառայողների թվի ավելացմանը և ծառայության պայմանների արդիականացմանը։

Այս փոփոխությունները կարևոր դեր են խաղում ժամանակակից, կարգապահ և արդյունավետ բանակի ձևավորման գործում։ Զուգահեռաբար շարունակվել են միջոցառումները՝ պահեստազորի պատրաստվածության ամրապնդման, ռազմական կրթության զարգացման, ենթակառուցվածքների և համազգեստի փոփոխության ու արդիականացման ուղղությամբ։

Մեծ ուշադրություն է դարձվել նաև սպառազինության դիվերսիֆիկացիային և տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը, ինչը նպաստում է բանակի ինքնուրույնության և պաշտպանունակության բարձրացմանը։ Մեծ թափով են ընթացել ինժեներական, ամրաշինական, զորանոցաշինության և նոր ենթակառուցվածքների ուղղությամբ տարվող աշխատանքները:

2026 թվականը դիմավորում ենք ձեռքբերումները զարգացնելու, բարեփոխումները շարունակելու և առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ՝ բանակը դարձնելով առավել պաշտպանունակ, իսկ խաղաղությունը՝ առավել կայուն։

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Նոր տարին մեր ընտանիքներին թող բերի խաղաղություն, առողջություն, համերաշխություն ու բարեկեցություն, իսկ մեզ՝ միասնություն և նոր ուժ՝ մեր հայրենիքի անվտանգ ու խաղաղ ապագան կառուցելու համար»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
258 դիտում

Տարին մեզ համար հեշտ չէր. նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Ամանորի կապակցությամբ. տեսանյութ

Շուտով կլրանա երկրորդ տարին, որ մեր սահմաններին այլևս չկա կրակոց և չունենք զոհեր․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

Al Jazeera-ն հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը, որում վերջինս հարվածային գործիքներ է նվագում

Թող գալիք տարին մանկական երջանկության, խաղաղության լույսի ու ջերմության տարի լինի. Հակոբ Արշակյան

Միայն խաղաղ միջավայրում է հնարավոր քաղաքացիների անվտանգ ու արժանապատիվ կյանքը. ՆԳ նախարարի ուղերձը

Տարին բեկումնային է եղել. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավարն ամփոփում է 2025-ը. տեսանյութ

2026-ը դիմավորում ենք առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ․ Պապիկյանի ուղերձը

Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար

Կրակոցներ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, չեղարկվել է նաև դեպի Երևան թռիչքը

Կարող ենք վստահ արձանագրել՝ 2025-ը պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար. Վահե Հովհաննիսյան

Թող 2026-ը լինի խաղաղ երկնքի տակ մեր պետականության հաստատուն զարգացման տարի. Ավանեսյանի ուղերձը

Համատեղ աշխատանքով հնարավոր կլինի ամրապնդել հանրային վստահությունը. Մեսրոպ Մեսրոպյան

Թող գալիք տարին լինի անխոչընդոտ արտահանման և ներմուծման գործընթացների տարի. Պապոյանի ուղերձը

Գալիք տարին պետք է վերածվի բնության պահպանության իրական քայլերի. շրջակա միջավայրի նախարար

2026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին․ Վասիլիս Մարագոս. տեսանյութ

Արդարությունը և հավասարությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա ձևավորվում է ժողովրդավարական հասարակությունը

Բախվել են «Լեքսուս»-ը, «Օպել»-ն և «ՎԱԶ 2101»-ը. վերջինը բաժանվել է 2 մասի. կան վիրավորներ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ուրախ, ռիթմերով լիքը Նոր տարի, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

2026 թվականը դիմավորում ենք հաստատված խաղաղության պայմաններում. ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ

Երևանը քաղաք է, որտեղ ընտանիքը արժեք է, որտեղ Ամանորին միասին լինելը կարևոր է. Ավինյանի ուղերձը. տեսանյութ

ՄՔԾ-ն շարունակելու է իր հանձնառությունը՝ սահմանելով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող․ Դավթյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 29 տրանսպորտային միջոց

2025-ում թողնում ենք կատարված մեծ աշխատանք. ՏԿԵ նախարարի ուղերձը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան WORLD BOXING կազմակերպության անդամ է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ամփոփել է 2025 թվականը. տեսանյութ

ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր տարվա առթիվ

ՆԳՆ-ն հորդորում է վարորդներին սթափ լինել

Ոստիկանությունը պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու է իրականացնել իր առաքելությունը. Ղազարյան

ՓԾ-ն 2026 թվական մուտք կգործի վերափոխված հայեցակարգով և համակարգային բարեփոխումներով. Կամո Ցուցուլյան

Լիլիթ Երմալովյանի դիակի վրա բռնության հետքեր չկան

Իրանը փորձում է վերականգնել միջnւկային ծրագիրը. Նեթանյահու

Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ցիկլոնը ճանապարհին է. ջերմաստիճանը կտրուկ կնվազի մինչև 18 աստիճանով. Սուրենյան. տեսանյութ

Հայտնաբերվել է դեկտեմբերի 26-ից որոնվող 26-ամյա Լիլիթի մարմինը

Շնորհակալություն 2025. Սուրեն Պապիկյանը ընտանեկան տեսանյութ է հրապարակել

Ճանապարհներին առկա է մերկասառույց. Վերին Լարսը փակ է բեռնատարների համար

Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի

Սիրում եմ բոլորիդ. վարչապետը ամանորյա տրամադրությամբ նոր տեսանյութ է հրապարակել