Երևան
12 °C
Մոսկվան կոչ է անում անհապաղ պարզաբանումներ ներկայացնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ տարհանման վերաբերյալ:
Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Այսօր առավոտյան Միացյալ Նահանգները զինված ագրեսիայի ակտ իրականացրեց Վենեսուելայի դեմ։ Սա խորապես մտահոգիչ է և դատապարտելի։
Այս գործողությունները արդարացնելու համար օգտագործված պատրվակները անհիմն են։ Գաղափարախոսական թշնամանքը հաղթանակ է տարել գործնական պրագմատիզմի և վստահության ու կանխատեսելիության վրա հիմնված հարաբերություններ կառուցելու պատրաստակամության նկատմամբ։
Ստեղծված իրավիճակում առաջին հերթին կարևոր է կանխել հետագա սրացումը և կենտրոնանալ երկխոսության միջոցով ելք գտնելու վրա: Մենք կարծում ենք, որ բոլոր գործընկերները, որոնք կարող են դժգոհություններ ունենալ միմյանց նկատմամբ, պետք է լուծումներ փնտրեն երկխոսության միջոցով: Մենք պատրաստ ենք աջակցել նրանց այս հարցում:
Լատինական Ամերիկան պետք է մնա այն խաղաղության գոտին, որը հռչակվել է 2014 թվականին։ Եվ Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը առանց որևէ ապակառուցողական, առավել ևս՝ ռազմական, արտաքին միջամտության։
Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդին և մեր աջակցությունը նրանց բոլիվարյան ղեկավարության ընթացքին, որն ուղղված է երկրի ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությանը։
Մենք աջակցում ենք Վենեսուելայի իշխանությունների և Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարության հայտարարությանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ գումարելու վերաբերյալ։
Ռուսաստանի դեսպանատունը Կարակասում գործում է բնականոն հունով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մշտական կապի մեջ է Վենեսուելայի իշխանությունների և Վենեսուելայում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Այս պահին Ռուսաստանի քաղաքացիների վիրավորման մասին տեղեկություններ չկան»,- ասվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։
Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը 85 տարեկան է
Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ
Վաշինգտոնի վարչակազմը անցումային ժամանակահատվածում ստանձնում է Վենեսուելայի կառավարումը. Թրամփ
Երևանում «գոլդ» համարանիշերով «Համմեր»-ի վարորդը մեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը և կրակել
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի մասում
Մեր նպատակն է ունենալ արդար և մարդակենտրոն, համարձակ նորարար և արհեստավարժ մաքսային ծառայություն․ ՊԵԿ նախագահ
Վարչապետը ներկա է գտնվել «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին. լուսանկարներ
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արցախի պողոտայում
ՀՀ վարչապետը Հովհաննավանքում մասնակցում է Սուրբ պատարագի
Վենեսուելայի Գերագույն դատարանը փոխնախագահ Ռոդրիգեսին նշանակել է նախագահի պաշտոնակատար
Պայթյուն և հրդեհ Աբովյանի գազալցակայաններից մեկում. 1 հոգի այրվածքներ է ստացել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Ենթադրվում է, որ Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի՝ խիստ ռեժիմի մեկուսարան. նոր կադրեր նրա և կնոջ տեղափոխումից
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:15-ի դրությամբ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Օպել»-ը շրջվել է
Վարչապետը ներկա է գտնվել հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին. լուսանկարներ
Թրամփը ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա գտնվող Մադուրոյից լուսանկար է հրապարակել
Որոշ ավտոճանապարհներ բքի պատճառով փակ են
Մադուրոն և կինը գերեվարվել են ննջարանից. Թրամփը գործողություններին հետևել է ուղիղ եթերում. որքան է այն տևել
Նոր տարվա ամենամեծ մանիպուլյացիան կապված է Ամանորի գիշերը կազմակերպված շքեղ միջոցառման մասնակիցների հետ
Լուսինը հեռուստաաշտարակի գագաթին. լրիվ տոնածառ է. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Քարաթափում՝ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին
ԵՄ-ն աջակցում է Վենեսուելայի ժողովրդին, պաշտպանում խաղաղ և ժողովրդավարական անցումը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ջերմուկ՝ ձմեռային ֆեստիվառ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ջերմուկում մեկնարկել է «Ֆեստիվառ»-ը. մասնակցում է նաև վարչապետը
Հայաստանն ընդգրկվել է աշխարհի՝ ճամփորդության համար ամենաապահով երկրների ցանկում. World Travel Index
Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը. կատարվածը դատապարտելի է. ՌԴ ԱԳՆ
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա 9 վիրավոր
Գազամատակարարման վթարային դադարեցում Արմավիրի մարզում. հասցեներ
ՀՀ ողջ տարածքում հոսանքազրկված բնակավայրեր չկան. ստորաբաժանումներն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները
Առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգեր կատարել
Բախվել են օտարերկրացի ուղևորներ տեղափոխող «Մերսեդես սպրինտեր»-ը և 2 մեքենա. կան վիրավորներ
Նիկոլաս Մադուրոն կդատապարտվի. Միացյալ Նահանգները մեղադրանքներ է առաջադրել
Շնորհակալություն երբեմն մինչև -30°C ցրտի պայմաններում 24 ժամ ճանապարհներ մաքրող մեր գործընկերներին. Խուդաթյան
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ճանապարհը դարձրել միակողմանի երթևեկելի
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել, դուրս բերվել երկրից. Թրամփ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Անցած գիշեր Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք. Սուրենյան
Վենեսուելայի պաշտպանության նախարարը ողջ է. Վլադիմիր Պադրինո Լոպեսը տեսաուղերձով է հանդես եկել
Հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT