ՊՆ պաշտոնյան կատարել է շուրջ 160 մլն դրամ արժեքով ջերմատեսիլ սարքերի հափշտակություն. վարույթը դատարանում է

08/01/2026 schedule15:46

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն:

Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը հափշտակել է փաստացի իր տիրապետմանը հանձնված և զորամասերի պահեստներում պահվող առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 37 միավոր տարբեր մոդելների ջերմատեսիլ նշանոցներ, որոնցից յուրաքանչյուրն իր արժեքից շուրջ տասն անգամ ցածր գնով՝ 50-450 հազար ՀՀ դրամով վաճառել է Երևան քաղաքի բնակչին:

Բացի դրանից՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմել է ջերմատեսիլ սարքը հանձնած լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառող պաշտոնական փաստաթղթեր:

Առանձնապես խոշոր չափերով  վստահված գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և ՀՀ Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու և իրացնելու համար ՀՀ Քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է ներկայացվել նաև ջերմատեսիլ սարքերի գնորդին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հաշվի առնելով, որ վերը նշված ջերմատեսիլ սարքերը հափշտակվել են Պաշտպանության նախարարությունից՝ դրանք հայտնաբերելու և նախարարությանը վերադարձնելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք կասկածելի հանգամանքներում ջերմատեսիլ նշանոցներ ձեռք բերած լինելու կամ այդ մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3356 դիտում

Կուբան լուրջ դժվարությունների մեջ է. նրանք դեռ լիովին չեն փլուզվել, բայց բավականին մոտ են. Թրամփ

Կցանները կվերացնեք, 5 սմ հաստություն կապահովեք, նորից կգծանշեք. Շիրակամուտի նորակառույց ճանապարհը չի ընդունվել

Կադաստրի կոմիտեի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար. 6 անձի մասով նախաքննության ավարտ

2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-ից

Աննա Վարդապետյանի հրամաններով՝ ազատվել են դատախազներ

Եթե նրանք կրակեն ցուցարարների վրա, Իրանն ԱՄՆ-ից հարված կստանա. Թրամփ

Ուր և ինչպես դիմել Երևանի փողոցներում չստերջացված թափառող շներ կամ կենդանիների դիեր հանդիպելու դեպքում

Հալեպ-Երևան չվերթը չեղարկվել է

Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցելու. սպասվում են ձյուն և բուք

Երևանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել Չինաստանի քաղաքացու և դիմել փախուստի. վերջինս մահացել է

Միանգամից 2-րդ դասարան տեղափոխված երեխաների կրթական գործընթացում առկա են խնդիրներ. կայացվել է որոշում. ՄԻՊ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ակնկալվում է մինչև 80 դրամով բենզինի և դիզելի գնանկում. Պապոյան

Լեռնաձոր գյուղում այրվել են ավտոտնակն ու ներսում կայանած «Օպել»-ը

Հալեպում հրադադար է հաստատվել

Տիրապետում եմ ահռելի տեղեկատվության և փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են վարչապետի խոսքերը. Պետրոսյան

Սուրենյանը մանրամասներ է հայտնել ջերմաստիճանի թռիչքային բարձրացման ու առաջիկա կանխատեսումների մասին

Հերթական խարդախությունն է տարածվում. Արսեն Թորոսյանը զգուշացնում է

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է. դժվարանցանելի են Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները

Առաջիկա և հետագա բոլոր կիրակիները կմասնակցեմ պատարագների՝ հիմնականում նախապես չհայտնելով, թե որտեղ. Փաշինյան

Թեհրանում կրակոցի ձայներ են լսվում. Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, եթե ցուցարարներ սպանվեն

Բարի երեկո, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ-ն կասեցրել է 39 երկրի և Պաղեստինի կողմից քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը

Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. ՀԷՑ աշխատակիցները մոտեցան խնդրին ծանոթանալու և ի՞նչ պարզվեց. Դավոյան

Կառավարությունը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, արգելափակվել ձնակույտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2026 թվականի առաջին նիստը

Կառավարությունը որդեգրել է պետության հարատևության օրակարգը, և առանցքում դրվել է Հայաստանի Հանրապետությունը

Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. վարչապետ

Մեդիայի զգալի հատված ընդդիմադիր դաշտի ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ է՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան

Ինչ է ուզում իրականում Թրամփը Վենեսուելայից. ինչ է հնարավոր տեղի ունենա Իրանում. տեսանյութ

Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, Nissan Rogue-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է

Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է

Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ

Աննա Հակոբյանին թիրախավորելով՝ փորձում են ուշադրությունը շեղել ուխտերթի կարևորությունից. Ղազարյան. տեսանյութ

Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը

Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց

«Չաղ Ռուստամի» հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է