Երևան
12 °C
Հայաստանում կա մի երևույթ, որը հեղափոխությունից առաջ հիմնականում կենտրոնացած էր իշխանության ձեռքում, իսկ հեղափոխությունից հետո՝ ընդդիմադիր դաշտում գործող կենտրոնների ազդեցության տակ. խոսքը լրատվամիջոցների մի էական հատվածի մասին է։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ շարունակելով.
«Մինչ հեղափոխությունը բազմաթիվ լրատվամիջոցներ ֆինանսապես կախված էին իշխանությունից և այդ պատճառով սահմանափակ էին իրենց քննադատության մեջ։
Հեղափոխությունից հետո այդ կախվածությունը փոխվեց․ այսօր մեդիայի զգալի հատվածն այլևս չի ֆինանսավորվում իշխանության կողմից, սակայն հայտնվել է ընդդիմադիր դաշտում գործող խոշոր ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան։
Արդյունքում ձևավորվել է միջավայր, որտեղ մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեցող շրջանակները փորձում են երկարաժամկետ և ինտենսիվ կերպով առաջ մղել իրենց քաղաքական օրակարգը՝ հաճախ կիրառելով ապատեղեկատվություն, միակողմանի ներկայացում և սուր հակաքարոզչություն իշխանության դեմ։
Հանրային դաշտում լայնորեն շրջանառվում են տեղեկություններ, որ որոշ քաղաքական ուժեր իրենց աֆիլացված մեդիայի աշխատակիցներին վճարում են միլիոնների հասնող աշխատավարձեր։ Արդյունքում մարդիկ խնդիր չունեն մի կողմ դնել լրագրողական էթիկան, զբաղվել ինքնագովազդով և զուգահեռաբար իշխանությունների դեմ ատելության խոսք տարածել։
Խնդիրը քննադատության մեջ չէ. քննադատությունը անհրաժեշտ է ցանկացած առողջ քաղաքական համակարգում։ Խնդիրը մեխանիզմի մեջ է, երբ մեդիան դադարում է գործել հանրային շահի համար և սկսում է ծառայել կոնկրետ ֆինանսավորողների կամ քաղաքական կենտրոնների նպատակներին։
Այդ պահին լրագրողական էթիկան մղվում է երկրորդ պլան, իսկ տեղեկատվական դաշտը վերածվում է մանիպուլյացիայի գործիքի։
Նույն այդ լրատվամիջոցները, որպես կանոն, ամբողջությամբ ընդդիմադիր չեն դիրքավորվում․ նրանք ընտրողաբար են հարթակ տրամադրում տարբեր ուժերի ներկայացուցիչներին, սակայն իրենց ֆինանսավորողների անգամ ամենացածրորակ կամ անիմաստ գրառումները ակտիվորեն տարածվում են։
Այս ֆոնին որակյալ, անկախ և հավասարակշռված մեդիան հազվադեպ է երևում․ այն պարզապես չի կարող ֆինանսապես մրցել հզոր, բայց բովանդակային առումով դատարկ և ցածրորակ արտադրանքի հետ։
Սա լրագրողական ազատության դեմ խոսք չէ, ընդհակառակը՝ ակնկալիքն այն է, որ լրագրողներն ու լրատվամիջոցները լինեն այնքան անկախ և պրոֆեսիոնալ, որ կարողանան օբյեկտիվորեն քննադատել իշխանություններին՝ միաժամանակ չլռելով մյուս քաղաքական դերակատարների սխալների մասին։
Այս երկրում կան նաև բազմաթիվ դրական գործընթացներ, որոնք նույնպես արժանի են լուսաբանման»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանխվել է Իրանից ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախոտի տեղափոխման փորձը
Նարեկ Սամսոնյանի կալանքը ևս երկարաձգվել է. վերջինս հացադուլ է հայտարարել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը
Թրամփը լավ կանի իր երկրի մասին մտածի, ոչ թե Իրանի. շատ բռնակալների նման նա ևս կտապալվի. Խամենեի
Տիգրան Մանսուրյանի տարեդարձը կնշվի կոմպոզիտորին նվիրված համերգային ծրագրով
Կենսաթոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, բայց ուղիղ չենք տալիս, առողջության խնդրի դեպքում կտրվի. Թորոսյան
Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վերջնակետում հաց ուտելիս ավտոբուսներից մեկի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորի կողմից, ստացել վնասվածքներ
Զգուշացնում եմ, պարո՛ն Կարապետյան, էս նկարից զգույշ կլինեք, էս մեկն ուժեղ է բանավիճում. Ալեքսանյան
NAN-ի որոշ խմբաքանակներ ՍԱՏՄ պահանջով հետ են կանչվել. հայտնի է՝ ինչ խնդիր է առաջացել
ԱՄՆ Պորտլենդ քաղաքի ոստիկանությունը կրակ է բացել իրենց համար «կասկածելի» քաղաքացիների վրա. տեսանյութ
Պարեկները հայտնաբերել են BMW-ի՝ առանց վարորդական իրավունքի երթևեկող վարորդին․ մեքենան տեղափոխվել է
Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները հիմնանորոգվել են. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բողոքի ցույցերն Իրանում դառնում են անվերահսկելի. հրկիզվել են կառավարական շենքեր, զոհերի թիվն աճում է
Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է տրանսպորտային 810 պատահար. վիճակագրություն
Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակը փորձում է փրկել տնտեսությունը, որը, ըստ իրեն, կայուն զարգանում է. Չախոյան
Կուբան լուրջ դժվարությունների մեջ է. նրանք դեռ լիովին չեն փլուզվել, բայց բավականին մոտ են. Թրամփ
Կցանները կվերացնեք, 5 սմ հաստություն կապահովեք, նորից կգծանշեք. Շիրակամուտի նորակառույց ճանապարհը չի ընդունվել
Կադաստրի կոմիտեի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար. 6 անձի մասով նախաքննության ավարտ
2026 թվականին էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-ից
Աննա Վարդապետյանի հրամաններով՝ ազատվել են դատախազներ
Եթե նրանք կրակեն ցուցարարների վրա, Իրանն ԱՄՆ-ից հարված կստանա. Թրամփ
Ուր և ինչպես դիմել Երևանի փողոցներում չստերջացված թափառող շներ կամ կենդանիների դիեր հանդիպելու դեպքում
Հալեպ-Երևան չվերթը չեղարկվել է
Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցելու. սպասվում են ձյուն և բուք
Երևանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել Չինաստանի քաղաքացու և դիմել փախուստի. վերջինս մահացել է
Միանգամից 2-րդ դասարան տեղափոխված երեխաների կրթական գործընթացում առկա են խնդիրներ. կայացվել է որոշում. ՄԻՊ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ակնկալվում է մինչև 80 դրամով բենզինի և դիզելի գնանկում. Պապոյան
Լեռնաձոր գյուղում այրվել են ավտոտնակն ու ներսում կայանած «Օպել»-ը
Հալեպում հրադադար է հաստատվել
Տիրապետում եմ ահռելի տեղեկատվության և փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են վարչապետի խոսքերը. Պետրոսյան
Սուրենյանը մանրամասներ է հայտնել ջերմաստիճանի թռիչքային բարձրացման ու առաջիկա կանխատեսումների մասին
Հերթական խարդախությունն է տարածվում. Արսեն Թորոսյանը զգուշացնում է
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է. դժվարանցանելի են Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները
Առաջիկա և հետագա բոլոր կիրակիները կմասնակցեմ պատարագների՝ հիմնականում նախապես չհայտնելով, թե որտեղ. Փաշինյան
Թեհրանում կրակոցի ձայներ են լսվում. Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, եթե ցուցարարներ սպանվեն
Բարի երեկո, սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-ն կասեցրել է 39 երկրի և Պաղեստինի կողմից քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը
Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. ՀԷՑ աշխատակիցները մոտեցան խնդրին ծանոթանալու և ի՞նչ պարզվեց. Դավոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT