Խոսքի ազատության տարածքը վերածել են հրապարակային նվաստացման արտադրամասի. Հովհաննիսյան

15/01/2026 schedule14:50

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ընդդիմադիր դաշտի մեդիա հարթակներին ու ԶԼՄ-ներին:

«Սիրելինե՛րս,

ընդդիմադիր դաշտին սպասարկող և այդ դաշտից սնվող մեդիահարթակներն ու «բլոգերները» խոսքի ազատության տարածքը վերածել են հրապարակային նվաստացման արտադրամասի։ Նկատում եմ, որ վերոնշյալների կողմից ստեղծված «բովանդակությունը» սնվում է ոչ թե մտքից, փաստից կամ գաղափարից, այլ մարդու քթից, քաշից, սանրվածքի ձևից, հագուկապից։ Ավելի կարճ ասած՝ վերջիններս ոչ թե լուսաբանում կամ վերլուծում են կատարվածը, այլ անցնելով բարոյական և էթիկական սահմանները՝ վարպետորեն պիտակ են փակցնում։ Սա լրագրություն չէ, սա խոսքի ազատություն չէ, սա համակարգված բուլինգ (հոգեբանական բռնություն) է՝ փաթեթավորված ստի, «հումորի», «սեփական կարծիքի», ցինիզմի հասնող անդրադարձի անվան տակ։

Բնականաբար, որպես կանոն, թիրախավորվում են կառավարող քաղաքական ուժը և այդ ուժին համակրող հայաստանցին։ Նպատակն ակնհայտ է․ այնքան նվաստացնել քաղաքական կոնկրետ դիրքորոշում ունեցողներին, այնքան մտնել նրանց քթի մեջ, այնքան «սևացնել» էժան ու վիրավորական ձևերով, մինչև այդ դիրքորոշում ունեցողը, ի վերջո, հանրային խոսք ասելիս անհարմար զգա։ «Լռեցնելու» այս տեսակ մեթոդը, իհարկե, կարող է աշխատել, բայց պետք է նկատել, որ նույն «հայտնի շրջանակները» մշտապես հենց այս մոտեցումն են կիրառել՝ ուրիշներին նվաստացնելու միջոցով քողարկելով սեփական ստորությունն ու անգործությունը։

Խորապես համոզված եմ, որ հայաստանցին այս հնացած մեխանիզմը ճանաչում է։ Հայաստանցին գիտի նաև, որ մարդու արտաքինը դարձնել քննարկման թեմա նշանակում է մի կողմից չունենալ բարոյական արժեքներ և մտավոր ռեսուրս, մյուս կողմից՝ ընտրել հեշտ ճանապարհը՝ լսարանի ուշադրությունը գրավելու համար։ Հայաստանցին հասկանում է, որ այս երևույթը վտանգավոր է թիրախավորված մարդու համար, և այն նաև թունավորում է հանրային դիսկուրսը, նորմալացնում է ատելությունը, սովորեցնում է, որ նվաստացնելն ընդունելի է, եթե լայքերի քանակը մեծ է։

Այն մեդիան, որը դառնում է բուլինգի հարթակ, դադարում է ծառայել հանրությանը։ Բլոգերը դառնում է խուլիգան ստահակ, երբ սկսում է բոդի շեյմինգ խրախուսել։ Վստահ եմ՝ հայաստանցիները սա ևս շատ լավ գիտակցում են և չեն կարող մարդու արժանապատվությունը վտանգել դիտումների ու լայքերի թվի հաշվին։

Ինչ-որ առումով գուցե նաև պիտի շնորհակալ լինել սպասարկու բլոգերներին և մեդիահարթակներին իրենց ակնհայտ գործելաոճի համար, որովհետև էլ կարիք չկա մեր ժողովրդին հիշեցնելու, թե հիստերիա և ատելություն գեներացնող այս փոքր խումբն իրականում իրենից ինչ է ներկայացնում և ում բերանով է խոսում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
415 դիտում

«Տեքս» ՓԲԸ-ի հետ էլեկտրասյուների վարձակալության պայմանագիրը դադարեցվել է. ՀԷՑ

Փաստաթուղթն իսկապես լավն է. չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին

ՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ

Զավեն Անդրիասյանին ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում է շնորհվել

Ձեր կեղտոտ երևակայությունը ի ցույց դնելով` թքած ունենք մարդ լինելու կարևոր առաքելության վրա. Դավոյան

Մարտունիում գործող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է

ՎագիՖ Խաչատրյանի դուստրը հոր առողջական վիճակի վերաբերյալ նոր գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 15-ին

Ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ

Սիրելի՛ լրագրողներ, հուսով եմ՝ «կապրիզներ» չեք անի ու կօգտվեք այս հնարավորությունից. Աննա Հակոբյան

Դադարեցվել է 4 ֆուտբոլիստի և 1 ծանրամարտիկի զորակոչից տրված տարկետումը

Կրեմլը համաձայն է Թրամփի այն գնահատականին, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը

ԲՏԱ նախարարն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների շուրջ

Խոսքի ազատության տարածքը վերածել են հրապարակային նվաստացման արտադրամասի. Հովհաննիսյան

Ներդրվել է վարձատրության նոր ինստիտուտ. Փաշինյանը՝ իր և պաշտոնյաների պարգևատրումների մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

TRIPP-ի շրջանակում ստանալու ենք մաքսային և սահմանային հսկողության տեխնոլոգիաներ, որոնք չեն եղել. վարչապետ

Սահմաններ չճանաչող հերթական կեղծիքն ու սուտը. ՊՆ-ն հերքել է զինվորի մահը թաքցնելու մասին լուրը

Բարեկամական Իրանի բոլոր մտահոգությունները կփարատվեն. վարչապետը՝ TRIPP-ի վերաբերյալ հարցերի մասին

4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն. Նիկոլ Փաշինյան

Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով 2 հայ է զnhվել. Սինանյան

Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին այլևս չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան

Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ

«Նիսսան»-ը բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել

Վագիֆ Խաչատրյանի դուստրը հանդիպել է հոր հետ. նա լուսանկար է հրապարակել

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Վիգեն Էուլջեքչյանը ՔԿ-ում է. ինչու են նրան տեղափոխել այնտեղ

Ապարանի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափի կաշառք ստանալու համար

Ավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի հայելիներ գողացող երիտասարդներին. տեսանյութ

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր

Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն. Ռեզա Փահլավի

Իրանը փակել է իր օդային տարածքը և ընդունում է միայն հատուկ թույլտվությամբ միջազգային չվերթեր

Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները դժվարանցանելի են

Բաքվից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը Լիբանանից ժամանել է Հայաստան

Երբ Իսրայելը 1 քաղաքացու դիմաց հարյուր պաղեստինցի է ազատում, ասում են՝ պետությունն այսպես կլինի. Հարությունյան

Թորոսյանն այցելել է ԱՍՀՆ-ի կողմից արտապատվիրակմամբ Շիրակում ծառայություններ մատուցող ՀԿ-ներ և կենտրոններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Տաթև համայնքի Շինուհայրի երաժշտական դպրոցը վերանորոգված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես ձեզ չեմ լքել, տղանե՛ր. քանի դեռ գերության ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու. Գևորգ Սուջյան

Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը