Երևան
12 °C
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը տասներորդ տարին անընդմեջ արժանացել է «Գլոբալ լավագույն գործատու» հավաստագրմանը Top Employers Institute հեղինակավոր կառույցի կողմից։ Այս տասնամյա ճանապարհորդությունը գնահատական է մարդկանց և առաջընթացի, որոնք կերտել են ՖՄԻ-ում աշխատավայրի գերազանցությունը։
Ֆիլիպ Մորրիս Արմենինա-ն վեցերորդ տարին է՝ ճանաչվել է որպես Լավագույն գործատու Top Employers Institute կազմակերպության կողմից։ Հավաստագրումը ևս մեկ անգամ ապացուցում է ՖՄԱ-ի անսասան նվիրվածությունը մարդկանց, մշակույթի և առաջընթացի նկատմամբ։
Top Employers Institute-ի Գործադիր տնօրեն Ադրիան Սելիգմանը նշում է. «2026 թվականի Երկրի լավագույն գործատու-ի հավաստագրին արժանանալն արտացոլում է ՖՄԻ-ի նվիրվածությունը՝ կառուցելու բացառիկ աշխատանքային միջավայր, որը հնարավորություն է տալիս ապահովել բիզնեսի կայուն արդյունավետություն: Մարդկային ռազմավարության և կազմակերպության նպատակների միջև նրանց սերտ համաձայնեցվածությունը՝ զուգորդված անընդհատ կատարելագործվելու ձգտման հետ, ցույց է տալիս ընկերության փոխակերպող գործելակերպի ազդեցությունը: Մենք հպարտ ենք ճանաչել ՖՄԱ-ին Հայաստանում աշխատավայրի ավելի լավ պայմանների ապահովման գործում նշանակալի ներդրման համար»:
«ՖՄԻ-ն պատիվ ունի տասը տարի անընդմեջ ճանաչվել որպես լավագույն գործատու՝ նվաճում, որը ընդգծում է մեր անձնակազմի հետ աշխատանքի որակը և հետևողականությունը համաշխարհային ասպարեզում», - նշել է Ֆրեդ Պատիտուչին, ՖՄԻ-ի Մարդկանց և մշակույթի գծով գլխավոր տնօրենը: «Մենք ձգտում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ բոլորը հնարավորություն կունենան աճել, գործել և բարգավաճել: Այս նվաճումը արտացոլում է ամբողջ աշխարհում մեր թիմերի ներդրումն ու նվիրվածությունը: Առաջ նայելով՝ մենք կշարունակենք ներդրումներ կատարել աճի, ներառականության և բարեկեցության մեջ՝ բացառիկ տաղանդներ ներգրավելու և զարգացնելու համար»:
«Լավագույն գործատու» հավաստագիրը Top Employers Institute-ի կողմից անցկացված անկախ գնահատման արդյունք է, որը ՖՄԱ-ի մայր ընկերությունը՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը ճանաչել է որպես «Գլոբալ լավագույն գործատու» հավաստագիր ստացած 17 միջազգային կազմակերպություններից մեկը։ Բացի այդ, ՖՄԻ-ի դուստր ձեռնարկությունները ճանաչվել են որպես առաջատար գործատուներ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի/Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 32 երկրներում։ Այս նվաճումը արտացոլում է ՖՄԻ-ի հանձնառությունը՝ զարգացնելու աճի վրա կենտրոնացած և ներառական մշակույթ, ինչպես նշված է ՖՄԻ ԴՆԹ-ում, որը ընդհանուր արժեքների և վարքագծի վրա կառուցված ներքին մշակութային շրջանակ է․ նպատակն է ապահովել պայամաններ, որպեսզի ՖՄԻ-ի բոլոր աշխատակիցները ամբողջ աշխարհում իրենց զգան անվտանգ, լսված և ներգրավված՝ հստակ նպատակով և պատկանելության ուժեղ զգացումով։
Top Employers Institute նախագիծը հավաստագրում է կազմակերպություններին իրենց ՄՌ Լավագույն փորձի հարցման մասնակցության և արդյունքների հիման վրա: Այս հարցումը ներառում է վեց ՄՌ ոլորտներ, որոնք բաղկացած են 20 թեմաներից, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների ռազմավարություն, աշխատանքային միջավայր, ուսուցում, բազմազանություն և ներառում, նպատակ և արժեքներ, բարեկեցություն և այլն:
Top Employers Institute-ի մասին
Top Employers Institute-ը համաշխարհային կառույց է, որը ճանաչում է գերազանցությունը մարդկային պրակտիկաներում։ Top Employers Ծրագի միջոցով մասնակից ընկերությունները կարող են հավաստագրվել և ճանաչվել որպես նախընտրելի գործատու։ Հավաստագրումը շնորհվում է կազմակերպություններին՝ հիմնվելով մասնակցության արդյունքների և Լավագույն ՄՌ պրակտիկաների հարցման վրա, որը ներառում է 20 թեմայից կազմված վեց ՄՌ ոլորտներ, ինչպիսիք են մարդկային ռազմավարությունը, աշխատանքային միջավայրը, տաղանդների ներգրավումը, ուսուցումը, ներառականությունն ու բազմազանությունը և բարեկեցությունը։
Իմացե՛ք ավելին․ Top Employers Institute
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ․ անծուխ ապագայի համաշխարհային առաջատար
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը սպառողական արտադրանք ներկայացնող առաջատար միջազգային ընկերություն է, որն աշխատում է անծուխ ապագա ապահովելու և երկարաժամկետ զարգացնելու իր պորտֆելը` ներառելով ծխախոտի և նիկոտինի ոլորտից դուրս արտադրանք: Ընկերության ընթացիկ պորտֆելը հիմնականում բաղկացած է սիգարետից և անծուխ արտադրատեսակներից, ներառյալ՝ տաքացնող, բայց այրում չառաջացնող արտադրանք, նիկոտինային բարձիկներ ու վեյփեր։ Մեր անծուխ արտադրանքը հասանելի է ավելի քան 100 շուկաներում, և 2025թ․ հունիսի 30-ի դրությամբ ՖՄԻ-ի գնահատմամբ դրանք օգտագործվում են ավելի քան 41 միլիոն չափահաս սպառողների կողմից ամբողջ աշխարհում, որոնցից շատերը ա նցում են կատարել սիգարետից կամ զգալիորեն նվազեցրել են դրանց սպառումը։ Անծուխ արտադրատեսակների բիզնեսն ապահովել է ՖՄԻ-ի 2025թ․ ամբողջ զուտ եկամուտի 41%-ը։ 2008 թվականից ի վեր ՖՄԻ-ն ավելի քան 14 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել՝ մշակելու, գիտականորեն հիմնավորելու և առևտրայնացնելու նորարարական անծուխ արտադրանքը չափահասների համար, ովքեր այլապես կշարունակեին ծխել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ դադարեցնել ծխախոտի վաճառքը: Սա ներառում է համաշխարհային մակարդակի գիտական գնահատման կարողությունների ձևավորում, հատկապես նախակլինիկական համակարգերի թունաբանության, կլինիկական և վարքային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական հետազոտությունների ոլորտներում։ Կենսաբանական գիտությունների ոլորտում ամուր հիմքով և զգալի փորձով ՖՄԻ-ն երկարաժամկետ նպատակ ունի ընդլայնվել առողջության և առողջապահության ոլորտներում և նպատակ ունի բարելավել կյանքը՝ ապահովելով անխափան առողջապահական փորձառություններ: «ՖՄԻ», «մենք», «մեր» և «մեզ» հղումները նշանակում են Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ և դրա դուստր ձեռնարկությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.pmi.com և www.pmiscience.com.
Նյութը պատրաստվել է ՖՄԱ հետ համատեղ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ով է Ջեֆրի Էփշտեյնը, ինչ է «Էփշտեյնի կղզին», և ինչ կա աշխարհն ու էլիտաները ցնցած գործի աղմկահարույց ֆայլերում
Շնորհակալություն նման գեղագիտական լուծումներով ու ճաշակով շենք ստանալու համար. Նիկոլ Փաշինյան
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր
Թուրքիան կարգելի 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից
Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են
Սուրբ և անմահ պատարագ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ռոնալդուն պատրաստ է լքել «Ալ Նասր»-ը. նա վերջնագիր է ներկայացրել
Կրակոցներ՝ Վայոց ձորում գտնվող հանգստյան գոտիներից մեկում
Թրամփը փոխել է ԱՄՆ-ում զենքի վաճառքի կանոնները
Երևանում բախվել են մեքենաներ. կան վիրավnրներ
Ղարաբաղից տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերի դադարեցման լուրերը ոչ միայն սուտ են, այլև վտանգավոր. ԱՍՀՆ
«Օպել»-ը բախվել է բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներ
ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային մատակարարելը սխալ էր. Սլովակիայի նախագահ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարը. Պետրոսյան. տեսանյութ
ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Մեկը խոստանում է անվճար կաթ, մյուսը՝ բուլկի, 3-րդը՝ հարկերից ազատում. այսպես է, երբ չկա օրակարգ և տեսլական
Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել. Արաղչի
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Մերսեդես»-ն ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին
«Հղիության արհեստական ընդհատման արգելքը նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով հոդվածն ունի ստահոդ պնդումներ
Նիկոլ Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մասնակցում է պատարագի
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել հայ-հնդկական սպառազինության նմուշները. տեսանյութ
Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար
Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան. ժամկետները հայտնի են
Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ընթանում է քննություն
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
Վարչապետն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն․ տեսանյութ
ՀԷՑ-ը թալանել է քեզ․ Վահագն Ալեքսանյանը նոր տեսանյութ է հրապարակել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար․ Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում ձյուն է
Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը․ քննարկվել է ԱԳՆ 2025-ի հաշվետվությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT