Երևան
12 °C
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների համակարգման նպատակով հանդիպել է հարկային և մաքսային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ: ՊԵԿ նախագահն ընդգծել է կոռուպցիոն երևույթների դեմ իր անզիջում դիրքորոշումը և դրա դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ կոռուպցիոն որևէ դրսևորում չի մնալու անարձագանք: «Կոռուպցիան և ստվերը չարիք են, և մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում»,- ընդգծել է Հակոբյանը:
Կոմիտեի նախագահը վերջին շրջանում ՊԵԿ-ում տեղի ունեցող գործընթացները համեմատել է օրգանիզմում ջերմության միջոցով կազդուրման հետ: Նրա խոսքով՝ ջերմությունը համակարգի առողջացման նշան է, և այդ առողջացումն ունի խորքային պատճառներ: Պատճառներից մեկը համակարգի զգալի ձեռքբերումներն են: Նա առանձնացրել է հարկ վճարողների հետ համատեղ պետբյուջեի մուտքերի ապահովումը և ստուգումների քանակի նվազումը՝ նշելով, որ դա վկայում է վարչարարության արդյունավետության էական փոփոխության մասին։
«Պարզ է, որ նման իրավիճակում հայտնվում են մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել մեր հաջողությունների և ձեռքբերումների վրա»,- ընդգծել է Կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ 2025 թվականի արդյունքներով ՊԵԿ-ը բարեփոխումների ցուցանիշով առաջատար կառույցներից է։
Էդուարդ Հակոբյանը խոսել է մաքսանենգության և ստվերի խոշոր բացահայտումների մասին, որոնք, նրա խոսքով, ևս անհանգստացրել են նեղ անձնական շահերով առաջնորդվող տարբեր շրջանակների. «Բարեփոխումների անշեղ ընթացքը որևէ մեկը չի կարող կանգնեցնել թե՛ համակարգի ներսում, և թե՛ դրսում»,- վստահեցրել է նա՝ ընդգծելով, որ համակարգում իրավիճակն ամբողջությամբ կառավարելի է:
Կոմիտեի նախագահն իր աջակցությունն է հայտնել ստորաբաժանումներին՝ հորդորելով շարունակել մարդակենտրոն և արդար մոտեցումներով բարեփոխումների անշեղ ընթացքը: Հակոբյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ում կոռուպցիոն երևույթների բացահայտումների գերակշիռ մասը իրականացվել է համակարգի ներքին վերահսկողական մեխանիզմների կիրառման շնորհիվ, որը ևս վկայում է համակարգի առողջացման գործընթացի մասին: Հակոբյանը կարևորել է, որ յուրաքանչյուրն անհրաժեշտ կամք և վճռականություն դրսևորի կոռուպցիայի դեմ պայքարում և բարձրաձայնի նմանատիպ դեպքերի մասին:
«Ցանկացած աշխատակցի կոռուպցիոն դրսևորում իր անմիջական ղեկավարների հարցն ու պատասխանատվությունն է»,- նշել է Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով խնդիրների բացահայտմանը հետամուտ եղած, դրանց մասին բարձրաձայնած աշխատակիցներին:
Էդուարդ Հակոբյանը վերահաստատել է մի շարք սկզբունքներ, որոնք պետք է ընկած լինեն ՊԵԿ-ում ձևավորվող արժեհամակարգի հիմքում: Նրա խոսքով՝ չի հանդուրժվելու միջակությունը և հին կարծրատիպերի դրսևորումները, իսկ մարդակենտրոնությունն ու մարդկային արժեքները լինելու են առաջնային: Հակոբյանն ընդգծել է, որ հայրենիքի զարգացմանը նվիրումը պետք է նկատվի յուրաքանչյուր գործողության մեջ, իսկ կոռուպցիոն և անօրինական ցանկացած երևույթ կստանա կոշտ արձագանք:
ՊԵԿ նախագահը հայտարարել է առաջիկայում սպասվող կադրային էական փոփոխությունների մասին՝ նշելով, որ համակարգը մինչև վերջ կանգնած է նշված սկզբունքները պահպանող աշխատակիցների կողքին. «Սակայն, ցավոք սրտի, աստիճանաբար մեզ պետք է լքեն դրանց համար շանս ունեցած, բայց չդրսևորած աշխատակիցները»,- զգուշացրել է Հակոբյանը:
ՊԵԿ նախագահը կարևորել է արդար և թափանցիկ հարկային և մաքսային միջավայրի ձևավորումը, հարկ վճարողների կամավոր կարգապահության խթանումը և քաղաքացիներին ու բիզնեսին՝ հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման ծառայելը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք»՝ պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան
Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները
Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ նախկին պաշտոնյայի
Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ
Որքան ձյուն կա Վարդենյաց լեռնանցքում․ լուսանկար
Գալուզին-Մուստաֆաև հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը
Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 82-րդը տեղը
Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ
Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան
Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր․ Իոաննիսյան
Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Ջրաշենից Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա պատանի․ ծեծել են համադասարանցիները, մանկավարժները դեպքը թաքցրել են
«Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն․ Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ․ Ադամյան
Հանդիպում «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառման մասնակիցների հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իսկ եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր․ Ղազարյան
Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Համացանցում շրջանառվում է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի լուսանկարը
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
Ասում է՝ տվեք իշխանություն, ես սահմանադրական կարգը կհարմարեցնեմ իմ հակասահմանադրական կարգավիճակին և կկառավարեմ
Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է․ Թթուջուր-Նավուրը փակ է
Նորահարսը փախել է տնից՝ իր հետ տանելով ոսկյա զարդեր․ սկեսրայրը դիմել է ոստիկանություն
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է շուրջ 2 տասնյակ պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել
Նրանք ընդդիմություն են ընդդեմ Հայաստանի և նրա ինքնիշխանության. Ալխաս Ղազարյան. տեսանյութ
Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ԱՄՆ դեսպանություն
«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
Սևանում սիգի որսի արգելքի ժամանակ ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ 4,5 տոննա քաշով
Հայաստանի ընտրությունը՝ օգտագործել ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-երի տեխնոլոգիա, հարցեր է առաջացնում. Զախարովա
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետև հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
2025-ին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան
ՀՀ-ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ. ինչով է այն զբաղվելու
Մեծ հաջողություն Նյուրնբերգում. Էդուարդ Թոփչյանը և Դմիտրի Մասլեևը նվաճել են Meistersingerhalle-ն
Սահմանվել է ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը
Զբոսաշրջության ռեկորդը թարմացվել է․ 2026-ի հունվարը լավագույնն էր. բոլոր ընկերությունները պարտադիր կգրանցվեն
Amio Pro․ բանկինգ՝ բազմաթիվ առավելություններով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT