Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, հունվարի 24-ը նշվում է որպես Կրթության միջազգային օր և այս տարի կրում է «Երիտասարդության ուժը. համաստեղծելով կրթությունը» խորագիրը:
Այս խորագիրը նշանավորում է այն դերը, որն ունեն երիտասարդները կրթության ոլորտի զարգացումների և քաղաքականությունների մշակման գործընթացում: Այն նաև հիշեցնում է, որ կրթությունը նախևառաջ սովորողի մասին է, նրա շուրջ է և նրա մասնակցությամբ:
Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի նրանց մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում, նպաստի նրանց տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը: Հենց այս գաղափարն է կրթության ոլորտի ռազմավարության կարգախոսում՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»: Այն առաջին հերթին սովորողի ակտիվության, նախաձեռնողականության, մասնակցության և գործողության մասին է՝ հուշելով նաև սովորելու վերջնարդյունքը, որն ինչպես անհատի, այնպես էլ դրան համադրված և դրանից բխող հանրային լավակեցությունն ու բարեկեցությունն է: Ամբողջ աշխարհում կրթական համակարգն ակտիվորեն վերափոխվում է, և առաջիկայում այդ վերափոխումն ավելի տեսանելի է դառնալու:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ թվային կրթության վերաբերյալ վերջին զեկույցը պարզ է դարձնում, որ արդեն իսկ աշխարհում ամեն երրորդ ուսուցիչ օգտագործում է արհեստական բանականության գործիքակազմը: Ընդ որում՝ այս գործիքակազմն օգտագործող ուսուցիչների 57 տոկոսը համարում է, որ այն իրենց օգնել է ավելի լավ պլանավորել դասերն ու պատրաստել դրանք: Միաժամանակ ավելի քան 70 տոկոսը մտավախություն ունի, որ արհեստական բանականության գործիքակազմը վնասում է ակադեմիական ազնվության միջավայրը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած երեխաներն ավելի լավ կարող են լուծել առաջադրանքները ԱԲ-ի միջոցով, սակայն այն չի դառնում իրական գիտելիք և հմտություն, այլ դրսևորվում է իբրև իրավիճակային վարքագիծ, քանի որ երբ ԱԲ-ից օգտվելու հնարավորություն չկա, այդ գործիքակազմն օգտագործած սովորողներն ավելի վատ արդյունքներ են ցուցաբերում, քան մյուսները:
Միաժամանակ մանկավարժորեն ճիշտ ուղղորդման պարագայում ԱԲ գործիքակազմը ոչ միայն իրավիճակային աջակցություն է հանդիսանում, այլև օգնում է գիտելիքի և հմտությունների շարունակաբար խորացմանն ու լավարկմանը:
Այս նպատակով անհրաժեշտ է, որ ԱԲ-ն կրթական համակարգ մուտք գործի ոչ թե ինքնաբերաբար, այլ մանկավարժական առումով մտածված, գիտակցված, ուղղորդված որպես ուսուցչի և դասախոսի օգնական: ԱԲ այդպիսի գործածումը պահանջում է նախևառաջ ԱԲ գրագիտություն, որը պետք է դառնա մեդիագրագիտության անբաժանելի բաղադրիչը և ուսուցանվի բոլոր ուսումնական հաստատություններում:
Ինչպես կրթության ոլորտի բոլոր ճանապարհները, սա ևս միասին անցնելու ճանապարհ է՝ հետևողական աշխատանքով ու ջանքով և անընդհատ սովորելով»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT