Հայաստանից տարեկան 10 ուսանող կմեկնի BNU. «Իմ քայլը» և Պեկինի Նորմալ համալսարանը հուշագիր են ստորագրել

27/01/2026 schedule22:25

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը կարևոր քայլ է անում միջազգային կրթական համագործակցության ուղղությամբ։ Հավատարիմ մնալով #ԿրթվելըՆորաձևԷ շարժման շարունակական և որակյալ կրթության գաղափարին՝ հունվարի 26-ին Պեկինում Հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և Պեկինի Նորմալ համալսարանի նախագահ Յու Ցզիհոնգը ստորագրել են համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի և Պեկինի Նորմալ համալսարանի միջև։

Այս մասին հայտնել է հիմնադրամը։

6978f29513e3b-1769534101-img-5290.jpg (95 KB)

«Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին միջազգային փոխանակման և համագործակցության գրասենյակի, փիլիսոփայության դպրոցի, ուսումնական աշխատանքների գրասենյակի և ընդունելության բաժնի, մագիստրոսական ծրագրերի բաժնի ղեկավար կազմը` Լի Հոնգը, Լյու Չունրոնգը, Տենգ Ցյունը, Լի Չժոնգշանը, Լի Փեյրանը, Ջյան Լիմեյը, ինչպես նաև հայ ուսանողներ Արևիկ Սարգսյանը և Սոնա Ադամյանը՝ Չինաստանում Կրթության ֆակուլտետի դոկտորանտներ: Հուշագիրը ստորագրվել է 5 տարվա համար՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։

Համագործակցությունը բազում ճյուղավորումներ ունի և լայնածավալ հնարավորություններ է տալու կրթվել և զարգանալ ցանկացող մարդկանց։ Դրա առաջին և ամենակարևոր քայլը լինելու է այն, որ «Իմ քայլը» հիմնադրամը, BNU-ի հետ համատեղ ֆինանասավորելու է տարեկան 10 բարձր առաջադիմությամբ հայ ուսանողի՝ Պեկինի Նորմալ համալսարան ընդունվելու և բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, ինչպես նաև ակադեմիական կարճաժամկետ ծրագրերում (մանրամասները` ստորև) ուսանելու համար՝ հոգալով ուսման, կացության և ճանապարհի ծախսերը։

6978f2744c990-1769534068-img-5282.jpg (93 KB)

1902 թվականին հիմնադրված և 1923 թվականին վերանվանված Պեկինի Նորմալ համալսարանը Չինաստանի առաջատար հետազոտական համալսարաններից է, որը լայնորեն ճանաչված է կրթության բարձր որակով, գիտական գործունեությամբ, մարդկային արժեքներով և միջազգային համագործակցությամբ։

«Կիսելով «Shared Education for Humanity» գաղափարախոսությունը՝ այս հուշագիրը համարում եմ բոլոր սովորողների համար կրթության երկարատև ու բովանդակալից ճանապարհի առաջին քայլը, որը կամրապնդի մարդկային միջանձնային և միջմշակութային կապերը, կնպաստի ակադեմիական փորձի փոխանակմանը՝ ապագա սերունդների համար ձևավորելով ավելի զարգացած, պատասխանատու ու գիտելիքահեն աշխարհ։ Ես հավատում եմ, որ իրական զարգացումը սկսվում է անձից՝ ինքնակատարելագործման և շարունակական կրթության միջոցով։ Այս համոզմունքը արտացոլված է նաև իմ նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման մեջ, որը սկսել եմ՝ նպատակ ունենալով շարունակական կրթությունը դարձնել վարակիչ և համընդհանուր սոցիալական արժեք ամբողջ Հայաստանում»,- նշել է տիկին Աննա Հակոբյանը։

6978f27bb70b5-1769534075-img-5284.jpg (77 KB)

Որո՞նք են ակադեմիական կարճաժամկետ ամառային ծրագրերը: Ի՞նչ ոլորտներ են ներառում:

Պեկինի Նորմալ համալսարանի ամառային դպրոցը ներառում է բազմազան և միջազգային ճանաչում ունեցող կրթական ծրագրեր, որոնք ուղղված են լեզվական, ակադեմիական, մշակութային և մասնագիտական զարգացմանը։ Ամառային ծրագրերի շրջանակում առաջարկվում են տարբեր մակարդակների ինտենսիվ չինարեն լեզվի դասընթացներ, որոնք իրականացվում են հունիսից օգոստոս ամիսներին համալսարանի Պեկինի կամպուսում, ինչպես նաև կարճաժամկետ լեզվական ծրագրեր՝ 4 և 7 շաբաթ տևողությամբ։

Առանձին կարևոր ուղղություն է Փիլիսոփայության ամառային դպրոցը, որը անցկացվում է հուլիսին՝ երկու շաբաթ տևողությամբ, անգլերեն լեզվով և նախատեսված է երիտասարդ միջազգային գիտնականների համար՝ կենտրոնանալով չինական փիլիսոփայության, ակադեմիական դասախոսությունների և մշակութային խորացման վրա։ Բացի այդ, ամառային դպրոցը ներառում է նաև գլոբալ քաղաքակրթությունների և փոխադարձ ուսուցման, կրթական դիզայնի և նորարարության, շրջակա միջավայրի հաշվառման և կառավարման, գլոբալ կլիմայական ռիսկերի, աշխարհագրության և կայուն զարգացման, ջրային գիտությունների, ինչպես նաև «Մետաքսի ճանապարհ» ուսանողական ամառային ճամբարի ծրագրեր։

6978f27f6f740-1769534079-img-5285.jpg (93 KB)

Այս ծրագրերը իրականացվում են հիմնականում հունիս–օգոստոս ամիսներին և բաց են տարբեր ոլորտների ուսանողների, երիտասարդ հետազոտողների և մասնագետների համար՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության, գիտելիքի փոխանակման և միջազգային ակադեմիական համագործակցության հարթակ։ Ծրագերի մասնակցության հայտերի ընդունման, ծրագրերի մանրամասների, մասնագիտությունների առկայության և ողջ ընթացակարգի մասին տեղեկությունը շուտով կհրապարակվի հիմնադրամի պաշտոնական էջերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

6978f28c38488-1769534092-img-5288.jpg (92 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
573 դիտում

Զինվորական դառնալու որոշում ունեի, գնդապետ հայրս ասաց՝ ո՛չ, պատրաստվիր կոնսերվատորիային․ Տիգրան Հովհաննիսյան

Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ․ Գևորգ սրբազանը շարունակում է մնալ եպիսկոպոս և թեմակալ առաջնորդ․ Ռուբինյան

Արարատ Միրզոյանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան

Հայաստանից տարեկան 10 ուսանող կմեկնի BNU. «Իմ քայլը» և Պեկինի Նորմալ համալսարանը հուշագիր են ստորագրել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ

Բեռլինի Թանգարանային կղզին առաջին անգամ ցուցանմուշներ կցուցադրի երկրից դուրս՝ Հայաստանի պատմության թանգարանում

Պահպանել սովորականից մեծ տարածություն․ խիտ մառախուղ է, լուսադեմին ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ

Շարունակում ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նախագահին

Արմավիրի ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել

Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանին հարվածելու համար

Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը․ Սանդու

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին համաձայնություն է ձեռք բերվել

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի ԱԳ նախարարություն․ Սիյարտո

ԿԳԲ-շնիկ Գարեգինը, Տաշիր Սամոն, Քոչարյանը, Սերժը և ստրուկ ընդդիմությունը չպետք է լինեն պառլամենտում. տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Արարատի մարզերում․ ժամանակացույց

Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Տիմոշենկոյի նկատմամբ

Ռուսաստանը և Ուկրաինան այս պահին քննարկում են գերիների նոր խմբի փոխանակման հարցը․ Մոսկալկովա

Հզոր ձնաբուք ԱՄՆ-ում․ հայտնի է 34 զոհի մասին

Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

Նրա կյանքի ճանապարհը օրինակ է տոկունության․ Արգիշտի Մեխակյանն այցելել է 100-ամյա հոբելյար Սեդա տատիկին

ԱԳ նախարարը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ․ մտքեր են փոխանակվել անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ

ՀՀ-ն պարտավոր է պահպանել խաղաղությունն ապագա սերունդների համար․ Բելգիայի Իքսել շրջանում ծաղիկներ են խոնարհվել

Թալին-Բազմաբերդ ճանապարհի շղթայական վթարի հետևանքով 10 քաղաքացի հոսպիտալացվել է․ ունենք ծանր դեպքեր․ Ավանեսյան

Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի շինարարության միջազգային բաց մրցույթի հայտերը

Ավիաքաոս Մոսկվայում. առատ ձյան պատճառով օդանավակայանները չեն կարողանում ընդունել և թողնել թռիչքներ

«Ձնային ապոկալիպսիս» ՌԴ մայրաքաղաքում. ցիկլոնը Մոսկվայի ճանապարհներն ու օդանավակայանները կաթվածահար է արել

Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր

ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմն այցելել են Եռաբլուր

ՀՀ ԱԳՆ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկվել է TRIPP-ի իրականացման շրջանակը

Վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 87 օտարերկրացի

Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ ստորագրել անվտանգության մասին նոր 10-ամյա համաձայնագիր. Financial Times

Պտղունքում անասնագոմ է այրվել՝ հրդեհելով նաև կից շինությունը

Ֆրանսիան օրինագիծ է ընդունել, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտքը

Հյուրն ասում է «TRIPP»-ը այսպես, այնպես. հաղորդավարը ուղղում է` «TRIPP»-ը չէ, Զանգեզուրի միջանցքը. Ղազարյան

ՀՀ մի շարք մարզերում և Երևանում սպասվում են ձյուն, բուք, մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ ժողովրդի հետ․ Ֆրանսիայի դեսպանությունը աջակցություն է հայտնել ու գրառում թողել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին միմյանց են բախվել 15 տրանսպորտային միջոց. կան տուժածներ

Պապիկյանն ու ՊՆ ղեկավար կազմը Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել