ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

02/02/2026 schedule19:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Իսրայելում մասնակցել է «EducAItion 2026» նախարարական համաժողովին, որը նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականության մշակմանը:

Ինչպես հայտնել են  նախարարությունից, նախարարը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը ոչ միայն փոխում է կրթության մոտեցումները, այլև դառնում է գիտության, տնտեսության և նորարարության զարգացման առանցքային գործոնը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն հետևում է կրթության համակարգում ԱԲ գործիքների ընդգրկման գլոբալ գործընթացին՝ այս ուղղությամբ զարգացնելով նաև սեփական փորձը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը այն քիչ երկրներից է, որտեղ դպրոցներում արդեն ներդրված են ԱԲ դասընթացների փորձնական ծրագրեր: Նա առանձնացրել է ավագ դպրոցներում ԱԲ սերունդ կրթական ծրագիրը, STEP.AI-ը, ինչպես նաև «AI Generation» բազմաստիճան կրթական նախաձեռնությունը, որն ուղղված է ԱԲ ոլորտում մասնագետների պատրաստմանը՝ դպրոցից մինչև հետբուհական կրթություն։

5824af5e8f6b6cd62c0e825ee86b6a75.jpg (320 KB)

«Այս նախաձեռնություններն արդեն ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերի տասնյակ դպրոցներ. ծրագրում ներառված են հարյուրավոր ուսուցիչներ և ավելի քան 600 աշակերտներ։ Տարիների ընթացքում ծրագրերի մասնակիցները ոչ միայն ամրապնդել են իրենց մաթեմատիկական և ծրագրավորման հմտությունները, այլև ձեռք են բերել ԱԲ գրագիտություն, քննադատական մտածողություն, թիմային աշխատանք և նորարար խնդիրների լուծման կարողություններ։ Ներկայում ծրագրերը դեռևս փորձնական են, որոնք իրականացվում են պետության և առաջատար ՏՏ կազմակերպությունների սերտ համագործակցությամբ, ինչը վկայում է փոխադարձ վստահության մասին՝ ապահովելով սովորողներին վաղ փուլում ԱԲ գործիքներին ծանոթացնելու հանձնառությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

be1308ccf293e163604ff4c423f09631.jpg (299 KB)

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Հայաստանի համալսարանների կրթական ծրագրերն ուղղված են խորքային գիտելիքների տրամադրմանը արհեստական բանականության հետ առնչվող ոլորտներում:

Ելույթի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային տեխնոլոգիական միջոցառումներին՝ մասնավորապես WCIT 2024-ին, որը երկրորդ անգամ անցկացվել է Հայաստանում՝ նպաստելով երկրի՝ որպես տեխնոլոգիական առաջատարի դիրքավորմանը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը գեներատիվ արհեստական բանականության կրթական ծրագրի գործարկման ուղղությամբ՝ նշելով, որ այն կնպաստի երիտասարդների շրջանում համապարփակ ԱԲ գրագիտության ձևավորմանը։

«Հայաստանում այս նախաձեռնությունները պարզապես կրթական բարեփոխումներ չեն․ դրանք մեր կրթական համակարգի հիմնասյուներն են։ Աշխարհաքաղաքական իրողությունները և բնական ռեսուրսների սահմանափակությունը մեզ ստիպում են առավելագույնս օգտագործել անսահման ռեսուրսը՝ մարդկային միտքը։ ԱԲ-ն մեզ համար հավասար հնարավորությունների բանալին է, որը թույլ է տալիս դուրս գալ ավանդական տնտեսությունների սահմաններից։ Մենք համոզված ենք, որ ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների արդյունավետ իրականացմանը։ Մեր պարտքն է պատրաստել սովորողներին ոչ միայն այսօրվա պահանջներին, այլև վաղվա հմտություններին՝ ապահովելով, որ նրանք լինեն փոփոխությունների ստեղծողներ, ոչ թե պարզապես հետևողներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ մինչև տասնամյակի ավարտը Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ, իսկ կրթական համակարգի շրջանավարտները պետք է դառնան ոչ թե արհեստական բանականության սպառողներ, այլ դրա ստեղծողներ։

ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1145 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել