TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք» պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան

12/02/2026 schedule22:10

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է TRIPP-ը որպես թուրք-ադրբեջանական գործարք ներկայացնելու վերաբերյալ վերլուծություններին։

«Հիմա էլ ասում են՝ TRIPP-ը թուրք-ադրբեջանական գործարք է, և Անկարան նպատակ ունի հեռացնել Ռուսաստանին տարածաշրջանից:

TRIPP-ը ներկայացնել որպես «թուրք-ադրբեջանական գործարք» պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին։ Սա վախի, շանտաժի հռետորաբանություն է, ոչ թե իրականության հաշվարկ։

Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում այսօր և միշտ պահպանվել է բացառապես Թուրքիայի միջոցով։ Եվ հենց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների բացակայությունն է եղել ռեգիոնում Ռուսաստանի ներկայության միակ կենսունակ հենարանը տարածաշրջանում։ Իսկ Ռուսաստանի այդ ներկայությունն էլ Թուրքիայի միակ վստահելի երաշխիքն է եղել և մնում, քանի որ Թուրքիան ունի էական առավելություն Ռուսաստանի նկատմամբ։

Տասնամյակներով Հարավային Կովկասի ուժային հավասարակշռությունը կառուցվել է փակ համակարգի վրա՝ Հայաստան-Ռուսաստան կախվածություն, Թուրքիա-Ռուսաստան մրցակցային համագործակցություն, և այդ փակ շրջանառության մեջ Հայաստանը գրեթե միշտ եղել է ոչ թե սուբյեկտ, այլ տարածք։ Այդ կառուցվածքը ձեռնտու է եղել բոլոր նրանց, ովքեր նախընտրում են կանխատեսելի, երկկողմանի խաղը առանց նոր ուժային կենտրոնների ներգրավման։

Երբ տարածաշրջանում գործում է միայն մեկ արտաքին անվտանգության հենարան, դա կախվածություն է, ոչ թե հավասարակշռություն։ Իսկ երբ ներգրավվում են բազմակի դերակատարներ՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպական Միություն, Հնդկաստան, Ֆրանսիա, այլ գործընկերներ, խաղատախտակը փոխվում է, ոչ ոք այլևս չի ունենում մենաշնորհ։ Այդ պայմաններում Թուրքիան նույնպես կորցնում է «միակ մրցակցի» նկատմամբ իր հարաբերական առավելությունը։

Հետևաբար պնդումը, թե Անկարան շահագրգռված է տարածաշրջանից Ռուսաստանի լիակատար դուրսմղմամբ, անտեսում է այն իրողությունը, որ երկբևեռ փակ համակարգը շատերի համար ավելի հարմար է, քան բաց, բազմաբևեռ միջավայրը։

Հայաստանի համար հարցը այլ է․ մենք ուզո՞ւմ ենք մնալ փակ սենյակում, որտեղ որոշումները կայացվում են առանց մեզ, թե՞ բացել պատուհանները և դառնալ գործընթացների համահեղինակ։

«Կայունություն» անվան տակ տարիներով մեզ առաջարկվել է ստատուս քվո, որտեղ շարժվելը, ձայն հանելը համարվել են վտանգավոր, բայց իրական վտանգը կանգնած ջուրն է․ այն ժամանակի հետ նեխում է։

Փակ շրջանից դուրս գալու փորձը սադրանք չէ, պետական հասունության քայլ է։ Սադրանք է այն մտածողությունը, որը յուրաքանչյուր ինքնուրույն քայլ ներկայացնում է որպես «դավադրություն» և մեզ փորձում է սարսափ տարածել։

Հայաստանը չի կարող կառուցել անվտանգություն՝ միայն արձագանքելով ուրիշների որոշումներին։ Անվտանգությունը կառուցվում է ընտրությամբ, բազմազան գործընկերությամբ և սուբյեկտայնությամբ։ Մնացածը պարզապես հարմար արդարացումներ են՝ նույն տեղում մնալու համար»,- գրել է Բաբաջանյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
810 դիտում

Զերծ մնալ նամակագրության մեջ մտնելուց․ ՔՊԿ դոմեյնին նման դոմեյնով էլ.փոստ են բացել, նամակներ են ուղարկվում

Թե ինչպես մի գիշերում Սերժի Մարտունը դարձավ Ծառուկյանինը․ էդ մարդուն ասա, թե Գյումրիում քեզ ոնց են վերաբերվում

Լրիվ անվճար վիրահատվել ենք, հոյակապ է. քաղաքացիները բուժզննում են անցնում, պետությունը՝ վճարում. տեսանյութ

Ադրբեջանը դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատարների երթևեկությունը

Մասնագիտական քննարկում՝ քաղաքաշինության ոլորտի առաջնահերթություններն արտացոլող ռազմավարության մշակման համար

Իրանը հերքել է Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ արձակելու լուրերը․ Արաղչի-Բայրամով հեռախոսազրույց է կայացել

Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը

Մարտի 6-ին Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողներն անվճար կտեղափոխվեն Աբու Դաբիից և Դուբայից․ ինչպես գրանցվել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ․ վարչապետը հանձնարարականներ է տվել

Մարտունը և Թևանյանը կան, մնում է Վարդանիկն էլ միանա ռուսաստանցի գործարարին, որ իրենց ձևով մոլորեցնեն ժողովրդին

Քննարկվել են Հայաստանում «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության ընթացքը և հետագա քայլերը

Դավիթ Խուդաթյանն ու Ժաննա Անդրեասյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել

Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Արփինե Սարգսյանը լավ լուր է հայտնել էլեկտրամոբիլների սեփականատերերի համար

Մարտուն Գրիգորյանը որոշել է ԱԺ ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր

Առնակ Ավետիսյանն ազատվել է պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնից, նշանակվել այլ կառույցում

Իրանը ահաբեկչական գործողություն է իրականացրել. Ալիևը նման որակում է տվել ու ԱԽ նիստ հրավիրել

Հյուսիս-հարավի կառուցման շրջանակում մի շարք համայնքների 88 հողամաս հանրային գերակա շահ կճանաչվի

Որևէ բան չի խանգարում, որ նա ուղիղ եթեր մտնի, կարող ենք հեռախոսը, անգամ ինտերնետն ու չիպն ապահովել. Փաշինյան

Արշակ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունն արձագանքել է

Կիրականացվեն կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ

Փոխվել է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման մեթոդաբանությունը

Հարձակումն անպատասխան չի մնա. Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Բա 135-ամյա Դաշնակցությունը կգնա կմտնի 71-ամյա Քոչարյանի թևի տա՞կ. Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Ադրբեջանական կողմն Իրանից պահանջում է սեղմ ժամկետներում պարզաբանել ԱԹՍ-ների հարձակման հանգամանքները. Բայրամով

«Զայեդ» մրցանակի գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու. Փաշինյան

Իսրայելի պաշտպանության ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի մի շարք ռազմական օբյեկտների. տեսանյութ

Մենք անցում ենք կատարում ճշգրիտ, կառավարելի և մրցունակ գյուղատնտեսության. Մանավազյանը թվեր է հրապարակել

Մենք ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի. Փաշինյան

Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ Հայաստանից ևս ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան. Փաշինյան

Մենք՝ որպես պետություն, բավարար չափով լրջացել ենք, շնորհավորում եմ բոլորիս այդ կապակցությամբ. վարչապետ

Նախիջևանի տարածքում իրանական անօդաչուն վնասել է օդանավակայանը, կան տուժածներ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է

ԱՄՆ-ն դառնորեն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար. Արաղչի

Մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր չպետք է լինի և չի լինի․ սա պատմական փոփոխություն է. Փաշինյան

ԱՄՆ-ն Շրի Լանկայի ափերի մոտ հարվածել է իրանական նավատորմի նավին. դուրս է բերվել 80 մարմին. կա 100-ից ավելի զոհ

Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Սա Ազգային ժողովի դահլիճն է, ձեր հայաթը չի, կարգի հրավիրեք ձեզ. վեճ՝ ԱԺ-ում