Երևան
12 °C
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարագրման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգում:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Առաջարկվող փոփոխություններից է ուսումնական հաստատության տնօրենի մրցութային գործընթացի ամբողջական թվայնացումը: Հստակ ամրագրվում է, որ տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարությունը հրապարակվում է բացառապես Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում: Նույն հարթակում հրապարակվում են նաև ուսուցչի և ոչ մանկավարժական հաստիքների թափուր տեղերի հայտարարությունները:
Ըստ որոշման՝ տնօրենի հավակնորդները մասնակցության հայտերն ու զարգացման ծրագրերը նույնպես ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով մրցութային գործընթացի ամբողջական թվայնացումը, տնօրենի պաշտոնի հավակնորդների մասնակցության թափանցիկությունը։ Փոփոխության նպատակը մինչ այժմ փաստաթղթային եղանակով իրականացվող ընթացակարգերը պարզեցնելն է՝ նվազեցնելով վարչարարական բեռը, ապահովելով գործընթացների թափանցիկությունն ու արդյունավետությունը։
Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների տնօրենի նշանակման գործընթացում սահմանվել է նաև գործուղման կարգավորում՝ վերոնշյալ կարգում նախատեսվել են համապատասխան դրույթներ: Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի գործուղման գործընթաց կիրականացվի, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով: Հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման կարգը կհաստատվի առաջիկայում՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով:
Գործուղման միջոցով նշանակվող տնօրենը նույնպես պետք է ներկայացնի զարգացման ծրագիր, որը կներկայացվի փորձաքննության, և դրական եզրակացության դեպքում հաջորդաբար համապատասխան թեկնածուն կմասնակցի հարցազրույցի փուլին, որն անցկացնում է մասնագիտական հանձնաժողովը։ Որոշման մեջ կատարված փոփոխությունների նպատակն է հստակեցնել և իրավական տեսանկյունից ամրագրել տնօրենի նշանակման գործուղման մեխանիզմը՝ որպես մրցութային ընթացակարգի կիրառման անհնարինության դեպքում կիրառվող այլընտրանքային լուծում՝ միաժամանակ պահպանելով թափանցիկության, օբյեկտիվության և մասնագիտական գնահատման սկզբունքները:
Որոշումը համահունչ է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» թիրախներին և նպատակ ունի բարձրացնել կրթության կառավարման համակարգի արդյունավետությունը կառավարման գործընթացների թվայնացման և կրթական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղություններով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT