Քննարկվել են թվային հարթակներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի զարգացման ուղիները

24/02/2026 schedule13:48

«Հայաստանում մրցակցության և սպառողների շահերի պաշտպանությունը թվային հարթակների զարգացման համատեքստում» քննարկմանը Yandex Armenia-ն և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների, փորձագետների հետ միասին, քննարկել են ոլորտի կարգավորման մոտեցումները։

630.jpg (81 KB)

Այս համատեքստում ներկայացվել են նաև Yandex Go ծառայությունում իրականացված վերջին փոփոխությունները՝ ուղղված թափանցիկության և շուկայի կանխատեսելիության բարձրացմանը։  

Ավելի վաղ հայտարարվել էր Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որն ուսումնասիրում է շուկայի կարգավորման և շարունակական բարելավման ուղիները։ Աշխատանքային խմբի նպատակն է մշակել գործիքներ, որոնք կբարձրացնեն գործընթացների թափանցիկությունն ու շուկայի արդյունավետությունը։

631.jpg (101 KB)

«Մրցակցության և սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության գործում այսօր հատկապես կարևոր է փափուկ իրավունքի գործիքների կիրառումը, այդ թվում՝ հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրումը։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հանձնաժողովը բաց է բոլոր այն տնտեսավարողների հետ համագործակցության համար, որոնք հանդես են գալիս նման նախաձեռնություններով»,-իր խոսքում նշել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։ 

«Համատեղ աշխատանքի առաջին ամիսներին իրագործել ենք լուծումներ, որոնք միտված են շուկայի մասնակիցների, առաջին հերթին՝ ուղևորների և վարորդների համար ավելի կանխատեսելի և բարենպաստ միջավայր ստեղծելուն»,-նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ 

632.jpg (190 KB)

Ուղևորների և վարորդների համար ոլորտի բարելավման նպատակով իրականացվող քայլերի շրջանակում ներկայացվել են Yandex Go ծառայությունում կատարված փոփոխությունները։  

  • Ծառայությունն այժմ հրաժարվում է իր վարձատրության («միջնորդավճարի») մի մասից այն պատվերների համար, որոնց արժեքը բարձր պահանջարկի ժամանակ ավելի քան երկու անգամ գերազանցում է բազային սակագնով ուղևորության արժեքը։ Բարձր պահանջարկի ժամանակ սա ավելի բարձր եկամտի հնարավորություն է տալիս վարորդներին։  
  • Յանդեքս Պլյուսի բաժանորդների համար Yandex Go-ն գործարկել է 5% քեշբեք (հետվճար) բարձր սակագներում ուղևորությունների դիմաց՝ նախկինում վարորդի հաշվին տրամադրվող զեղչի փոխարեն: 
  • Ծառայության վարձատրությունը («միջնորդավճարը») դարձել է աստիճանական՝ «Ստարտ/Էկոնոմ» սակագնում նվազելով մինչև 14.5%, իսկ ավելի բարձր սակագներում կազմելով 16.5%։
  • Սահմանվել է մեքենայի համար սակագնի հասանելիության երաշխիք․ 2026 թվականի հունվարի 1-ից սահմանվել է երաշխիքային ժամկետ (ավտոմեքենայի արտադրության տարեթվից), որի ընթացքում ավտոմեքենան կպահպանի որոշակի սակագներում պատվերներ կատարելու հնարավորությունը։ Դա թույլ է տալիս վարորդներն ավելի հեշտ ընտրություն կատարել պատվերներ կատարելու համար նոր մեքենա ընտրելիս։
  • Սահմանվել է գնի բարձրացման վերին սահման բարձր պահանջարկի պայմաններում․ եռամսյակային կտրվածքով ուղևորության արժեքի՝ բազային գնի նկատմամբ եռակի և ավելի աճը չի կարող գերազանցել դեպքերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը։
  • Yandex Go հավելվածում արդեն ցուցադրվում են ուղևորության արժեքի ձևավորման մանրամասները՝ օգնելով օգտատերերին տեսնել, թե ինչպես է ձևավորվում յուրաքանչյուր ուղևորության արժեքը, ներառյալ բարձր պահանջարկի ժամանակ կիրառվող՝ գնի բարձրացման գործակիցը։ 
  • «Ստարտ»/«Էկոնոմ» սակագնում ներդրվել է վիրտուալ հերթերի ձևավորման գործիքը, որը թույլ է տալիս սպառողին իրական ժամանակում գնահատել և ավելի արդյունավետ կողմնորոշվել ուղևորափոխադրման ընտրության հարցում։
  • Սակագների քարտերում ավելացվել է մեքենաների և ծառայության մասին մանրամասն տեղեկատվությունը՝ ուղևորի համար ավելի կանխատեսելի դարձնելով ծառայությունն ու դրա որակը։ 

Նշվել է նաև, որ Հայաստանում նախատեսվում է գործարկել նոր՝ լոուքոսթ ծառայություն, որը վարորդներին և ուղևորներին կառաջարկի ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների լրացուցիչ այլընտրանք թվային հարթակի միջոցով։

633.jpg (133 KB)

Կողմերը նաև հայտարարել են, որ աշխատանքային խմբի շրջանակում համագործակցությունը շարունակական է։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
295 դիտում

Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

Սուրեն Պապիկյանն ու Իրանի ԶՈՒ ԳՇ պետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության հարցեր

Միրզոյանը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարին ներկայացրել է խաղաղության հարցում ՀՀ մոտեցումները

Ձերբակալվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը

Մեսրոպ Մանուկյանը փորձում է տաքսու վարորդների համակրանքը շահել՝ մոլորության մեջ դնելով վերջիններիս

Հարգում ենք ժողովրդի քվեն, իսկ Քոչարյանն ու օլիգարխները դուրս կմղվեն քաղաքական դաշտից. Ռուբինյան

ԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների, դաշինքների գրանցման փաստաթղթերի օրինակելի ձևերը և ծախսերի նախահաշիվը

Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել. Ռուբինյանը՝ Տեր Օշինի մասին

Քննարկվել են թվային հարթակներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի զարգացման ուղիները

Սիսիան-Գորայք ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ «Տոյոտա»-ն հայտնվել է դաշտամիջյան հատվածում

Աղջկա հետ կապված հարց է եղել. ինչու Սևանում սպանվեց 20-ամյա երիտասարդը. ովքեր են կատարել հանցագործությունը

Ձմռան վերջին օրերը՝ տեղումնառատ. կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են ձյուն, ձնախառն անձրև, բուք

Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար

Պարգևավճարը չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հնդկաստանում բժշկական ինքնաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր անձինք զոհվել են. տեսանյութ

Ավտոսպորտի զարգացումը ՀՀ-ում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական ու տեխնոլոգիական նշանակություն

Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք ներկրել. տեսանյութ

Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում ՀՀ-Իրան համագործակցության մակարդակը. Պապիկյանը՝ Նասիրզադեին

Զելենսկին առաջին անգամ ցույց է տվել Կիևում գտնվող իր բունկերը. տեսանյութ

Մոսկվայում մահապարտ ահաբեկիչը ռումբ է նետել ոստիկանական մեքենայի վրա. զոհվել է ոստիկան, կան տուժածներ

Աճուրդ՝ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ գույքի վաճառքի

Սոչիի օդանավակայանում շուրջ 60 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան

Իրանում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ կա ռիսկ՝ դրանք օգտագործելու միջազգային իրավունքի խախտումների համար

Փրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով. լուսանկարներ

Այցելեցինք Բեռնում ՀՀ նոր դեսպանության շենք, բացումը՝ շուտով․ Միրզոյան

Կոտայքում վրաերթի ենթարկված 2 քաղաքացիներից մեկը՝ 20-ամյա տղան, մահացել է

Զովք գյուղի մանկապարտեզը նախկինում և հիմա

Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանքի տակ. դատարանն անփոփոխ է թողել որոշումը

Հայանիստի նորակառույց դպրոցում աշակերտները տեսական գիտելիքներն ամրապնդում են իրական փորձերով. տեսանյութ

Ներգաղթային վիզայի դիմորդները պետք է անցնեն բուժհետազոտություն դեսպանության հավատարմագրած բժշկի մոտ

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեստավորումը․ վարչապետ

Երկրաշարժ Մասիս քաղաքի մոտակայքում

B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի և թե՛ զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ինչպես պետք է բուժառուն «Արմեդ»-ում իր բժշկին տրամադրի բժշկական պատմության հասանելիություն

Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռադարային ցանց է ստեղծում

Դիմակները հանես՝ տակից դուրս են գալու Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի, Պուտինի այլանդակ սֆաթները. տեսանյութ

Ինչու Կարապետյանը որոշեց լինել այսքան գթասիրտ. մի քանի դեղատուն թող բացեին, ինքնարժեքով դեղ վաճառեին