Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան

25/02/2026 schedule18:48

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

16297_am_1.jpg (70 KB)

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի պարո՛ն Հովակիմյան,
Հարգելի տիկի՛ն Նացվլիշվիլի,
Հարգելի՛ ներկաներ,
Ձերդ գերազանցություննե՛ր,

Շնորհակալություն ձեր երկարաժամկետ հանձնառության և հետևողական աջակցության համար Հայաստանի ընտրական համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդման գործում, որն էական դեր ունի մեր ժողովրդավարական ինստիտուտների և պետական դիմադրողականության զարգացման մեջ։

Քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ վստահության ապահովումը և ընտրությունների հուսալի ու վստահելի կազմակերպումը մնում են Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնարար և շարունակական քաղաքական հանձնառությունը։

16297_am_2.jpg (73 KB)

2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կարևոր են մեր ժողովրդավարական զարգացման ճանապարհին և մեր ինստիտուցիոնալ պատրաստվածության, համակարգային հասունության և հանրային վստահության մակարդակի կարևոր գնահատման փուլ։

Կառավարությունը երաշխավորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախ աշխատանքը և նպաստում ընտրական համակարգի շարունակական արդիականացմանը։ Ծրագրի առանցքային բաղադրիչների իրականացման գործում Կառավարությունը հանդես է գալիս որպես համաֆինանսավորող գործընկեր՝ ապահովելով դրանց կայունությունն ու շարունակականությունը, ինչպես նշեցին գործընկերները։

16297_am_4.jpg (114 KB)

Ընտրական համակարգի արդիականացումը մենք դիտարկում ենք պետական կառավարման լայն վերափոխման շրջանակում, որտեղ առանցքային տեղ ունեն տեխնոլոգիական զարգացումն ու կիբեռանվտանգության համակարգային ամրապնդումը։ Այս համատեքստում թվայնացումը մեզ համար ռազմավարական ուղղություն է, որը ներառում է նաև արհեստական բանականության պատասխանատու և կարգավորված կիրառումը ընտրական գործընթացների արդյունավետության, թափանցիկության և ռիսկերի կանխատեսելի կառավարման նպատակով։

Միաժամանակ մենք ամրապնդում ենք ընտրական համակարգերի տեխնոլոգիական և տեղեկատվական դիմադրողականությունը՝ հակազդելով կիբեռսպառնալիքներին, ապատեղեկատվությանը և ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը խաթարելուն ուղղված նոր ռիսկերին։ Սրան մենք բախվելու ենք առաջիկա ամիսներին, և կարծում եմ՝ այս համագործակցությունը մեզ թույլ կտա կանխելու նման զարգացումները։

Մեզ համար կարևոր է, որ միջազգային աջակցությունը վերածվի իրական կարողությունների և կայուն արդյունքների Հայաստանի ընտրական համակարգի համար։ Վստահությունը կառուցվում է ուժեղ ինստիտուտներով և բաց գործընթացներով, և մենք հանձնառու ենք ապահովելու, որ 2026 թվականի ընտրություններն անցկացվեն այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի վստահ լինի, որ իր ձայնը տեղ է հասել, իսկ ընտրական գործընթացն աչքի է ընկել ազնվությամբ և թափանցիկությամբ:

Շնորհակալություն ուշադրության համար»։

ARTEMIS ծրագիրն ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը: Ծրագիրն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական Միության, Գերմանիա, Նորվեգիա և Շվեդիա կառավարությունների և ՀՀ կառավարության սերտ համագործակցության շնորհիվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վահագն Հովակիմյանի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի ստորագրած համագործակցության հուշագրի շրջանակում:

16297_am_9.jpg (85 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
289 դիտում

Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ

Վրաստանը Ուկրաինայի քաղաքացիների համար երկարաձգել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետը

Պարազիտ, մակաբույծ են. ասում են՝ Փաշինյանը իշխանություն չի տա. հետաքրքիր է՝ այդ ում պիտի տա. տեսանյութ

Վարձատրվել են կանխիկ՝ ԱՄՆ դոլարով․ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է

«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել

Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից

Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով

Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ

Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան

Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան

Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ

Վարչապետը նոր նշանակումներ է արել

Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին

Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

Ղազախստանում Սու-30СМ է կործանվել

Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է

Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ

Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան

Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել

Քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ մի քանի րոպեում

«Վեոլիա ջրի» պարզաբանումը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ

Հունվարին որքան է կազմել ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը. թվեր

Մենք աջակցում ենք ոչ թե նախագահին, այլ ուկրաինացի ժողովրդին. Զելենսկին անշնորհակալ մարդ է. Պապուաշվիլի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր 2 անվանակարգում

Փետրվարի 26-28-ը հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ և զոհ

Միայն 2026-ին Կառավարությունն ուղիղ կամ անուղղակի 30800 դրամով ավելացրել է ավագ սերնդի սոցերաշխիքի ծավալը

Սպասում եմ գուշակ Մանուշակի գրառմանը՝ այն պնդումով, որ իրականում ինքն է ստիպել թոշակ բարձրացնել. Ալեքսանյան