Երևան
12 °C
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ-ում ապրիլի 1-ից թոշակների և նպաստների բարձրանալու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հետևած ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից արվող մեկնաբանություններին ու շահարկումներին։
«Ընդդիմությունն ու ընդդիմադիր լրատվամիջոցները էլի խուճապի մեջ են․ էլի հիշել են վարչապետի՝ անցած տարվա դեկտեմբերի 3-ի ելույթը, բայց լավ չեն հիշել։ Էս երեք ամսվա ծամած ծամոնը ականջների հետևից հանել ու էլի անհոգնել ծամում են, թե բա՝ վարչապետը երեք ամիս առաջ ասել էր, թե թոշակառուն չգիտի՝ ոնց ծախսի 10 հազար դրամը, իսկ հիմա բարձրացնում է թոշակը մինչև 10 հազար դրամով։
Իսկ ի՞նչ էր իրականում ասել վարչապետը երեք ամիս առաջ։
Ասել էր (բառացի մեջբերում)․ «Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 հազար 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ․ գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա: Մենք այդ 10 հազար դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է, մեծ հավանականությամբ, ոչ թե 10 հազար, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50 հազար, գուցե 100 հազար, գուցե 500 հազար դրամի ծառայություն»։
Այսինքն՝ վարչապետը նախ ասել էր, որ առողջապահությունը թոշակառուի ծախսերի հիմնական ուղղություններից մեկն է, և վերջինս ավելացված թոշակը նախևառաջ ծախսելու է հենց այդ ուղղությամբ։ Հետո ավելացրել, որ եթե այդ գումարը ծախսվելու է առողջապահության վրա, ավելի լավ է, որ այն տնօրինեն հենց առողջապահական կազմակերպությունները, որպեսզի վերջիններս ավելի թիրախային և անգամներով ավելի շատ գումար կարողանան ծախսել մարդու առողջապահության վրա։
Վարչապետը չի ասել, թե թոշակառուն չգիտի, թե ինչպես ծախսել 10 հազար դրամը, ինչպես երեք ամիս շարունակ կրկնում են վարձու գրչակները, այլ ասել է, որ մարդը չգիտի, թե ինչպես կարող է 10 հազար դրամը ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ։ Իսկ կներեք, ի՞նչն է սխալ ասել, ձեզնից ո՞վ գիտի, թե ինչպես է հնարավոր 10 հազար դրամը արդյունավետ օգտագործել առողջապահության վրա։ Դրա համար էլ առողջապահության համար նախատեսված ծախսերը կանի պետությունը՝ դրանով թեթևացնելով թոշակառուի բեռը և ի հավելումն դրա՝ նաև մինչև 10 հազար դրամ կավելացնի թոշակը․ ի՞նչ բարդ բան կա այստեղ հասկանալու, կամ ի՞նչ հակասություն կա այս երկու մտքերի միջև, թե՞ դուք վճարվում եք չհասկանալու համար։
Ես հասկանում եմ, որ մեր գաստրոլյոր փրկիչները հայերենին լավ չեն տիրապետում, բայց տեսա նաև, որ հայերենին լավ տիրապետող բազմաթիվ լրագրողներ էլ լավ չեն հասկացել այս ոչ այնքան բարդ միտքը։ Միայն Սիվիլնեթի մոտ տեսա վարչապետի ամբողջական խոսքի մեջբերումը, մյուսներն ուղղակի կտրել էին այս մտքի առաջին նախադասությունը, և դա դժվար է պատահականություն կամ ֆունկցիոնալ անգրագիտության հետևանք համարել»,- գրել է Եղոյանն ու տեսանյութը վերահրապարակել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել
Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար
Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում
Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են
Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է
Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել
Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել
Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը
Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ
22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում
Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին
Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին
Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է
ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ
Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ
Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել
10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ
Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ
5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է
Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի
Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ
Չմասնակցել «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի աշխատանքներին․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին
Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ
Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Խոզնավարում․ տեսանյութ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ ապրիլի 2 -ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է
ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից
Արմավիր-Մայիսյան ավտոճանապարհին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը
Սևանա լճի մոտ ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և մի հատվածը
Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT