Սևանա լճի մոտ ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և մի հատվածը

03/04/2026 schedule16:00

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները:

Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 

2026 թվականի մարտին դատախազի միջնորդագրերի հիման վրա ապամոնտաժվել են ևս 11 հողամասերում գտնվող 16 շինություններ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան), ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը:

Այսպիսով, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում Սևանա լճի ափամերձ, բացարձակ նիշից ցածր 34 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց ապօրինի կառուցած հիմնական և ոչ հիմնական 86 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցած քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի ապօրինի կառուցած քոթեջը: Հատկանշական է, որ նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել:

Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի ապօրինի կառուցած Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի՝ Դատախազությունը դատարան է ներկայացրել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են. 

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգությանը, թե «ինչու եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ՝ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը:

Այսպիսով, ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝

  • դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
  • դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
  • դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
549 դիտում

Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Խոզնավարում․ տեսանյութ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

Արմավիր-Մայիսյան ավտոճանապարհին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը

Սևանա լճի մոտ ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և մի հատվածը

Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ

Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ հիմնվում է ընկույզի 311 հա այգի. վարչապետը ևս ծառ է տնկել

Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժ

Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից

Արթուր Ալեքսանյանն ապաքինվում է վնասվածքից. նա բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը. ԸՖ

Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. այցելել է վարչապետը

Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում

Կցրտի 4-6 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Ֆիզիկական ներգործություն, վեճ և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է

Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Երեխեքին էնքան գյուղի քառակուսուց դուրս չեք թողնում, գնում են բանակ, չեն դիմանում. վարչապետը՝ լեռնամերձցիներին

ԱՄՆ զինված nւժերը նույնիսկ չեն սկսել կnրծանել այն, ինչ մնացել է Իրանում․ Թրամփ

Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվել

Արմեն Գրիգորյանը այցելել է Կիրանց. նա հանդիպել է երիտասարդների հետ, ունեցել քննարկում. տեսանյութ

«Ոտքդ գազից չհանես». «տենց չի լինում, վերջը պավառոտ կա». Փաշինյանի ու մեծամորցու զրույցը

Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին

Ֆեդե Վալվերդեն մեկնաբանել է՝ ինչու է «Միկի Մաուսի ձայնով» խոսել հայտնի հարցազրույցի ժամանակ. տեսանյութ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

Մահացել է մեքենաներից մեկի վարորդը. ՆԳՆ-ից մանրամասնել են՝ ինչ է տեղի ունեցել Իսակովի պողոտայում

Լեռնամերձ բնակավայրը գազիֆիկացվել է. վարչապետն այցելել է համայնք. տեսանյութ

ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

14-ամյա եղբայրները սուլելով անցնելու համար դիտողություն են արել 17-ամյա տղային. վեճը վերածվել է ծեծկռտուքի

ԱՄՆ նախագահը վստա՞հ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը՝ հասնելով քարե դար․ Արաղչի

Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

ՀՀԿ-ականները Վանեցյանի կուսակցության համար Էջմիածնում ընտրակաշառք են բաժանել. քրհետապնդում՝ 62 անձի նկատմամբ

Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը հիմնանորոգվել է, կառուցվել նոր մասնաշենք. այցելել է վարչապետը

Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Ուլյանովսկի մարզում գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից

Թմրամիջոցներ իրացնող երիտասարդը փախել է, նետել սառը զենք, փաթեթներ, ընկել ջուրը. նրան փրկել են ՆԳՆ ծառայողները

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Բախվել են ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը տեղում մահացել է, 5 տուժած՝ հոսպիտալացվել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ