Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

02/04/2026 schedule19:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրության բացմանը։

64303_b.jpg (992 KB)64293_b.jpg (647 KB)64302_b.jpg (1.21 MB)

Կառավարության որոշմամբ՝ պատմական արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար Մշակույթի զարգացման հիմնադրամին պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ։

64295_b.jpg (323 KB)64300_b.jpg (1.04 MB)64299_b.jpg (726 KB)

Բացառիկ արժեք ներկայացնող միջնադարյան քրիստոնեական արվեստի այս կոթողը փորագրված է արևելյան ընկուզենու փայտից և վերագրվում է Բագրատունյաց շրջանի՝ 1188 թվականի փայտագրության ավանդույթին։ Ցուցանմուշի պատկերագրությունը միավորում է աստվածաշնչյան և արքունական թեմաները։ Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Դանիելը՝ առյուծների մեջ, իսկ ստորին հատվածներում ներկայացված են տարբեր գազանամարտերի տեսարաններ, որոնք համեմատելի են Դանիելի տեսիլքի խորհրդաբանության հետ (Դան. 7:1-7, 7:23-27)։ Հորինվածքի կենտրոնական մասը ընդգծում է խաչի «թևավոր» տիպը՝ ծաղկային ծիլերով և պտղաբեր խորհրդով, որը համապատասխանում է հայկական եկեղեցական արվեստում կյանքի ծառի գաղափարին։

64292_b.jpg (475 KB)

Արվեստագիտական և փորձագիտական համայնքը հաստատում է ցուցանմուշի բացառիկ արժեքն ու նշանակությունը հայկական միջնադարյան մշակույթի ուսումնասիրության համար։

Ցուցադրությունն ապրիլի 3-ից հասանելի կլինի այցելուներին Հայաստանի պատմության թանգարանում։

64291_b.jpg (634 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1120 դիտում

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք 300.000-ից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկներ գործուղվել են մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը