Ակադեմիական քաղաքի բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. ԿԳՄՍ նախարար

26/02/2026 schedule12:15

Կառավարությունը հաստատել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը:

«Պետք է հիշեցնեմ, որ մենք 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատել էինք Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, և սա պարունակում է մեր նախնական պատկերացումներն ու տեսլականը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ, որի շրջանակներում էլ մեծ ծավալի աշխատանք է արվել դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այժմ գտնվում ենք մի փուլում, երբ կատարված աշխատանքը հնարավոր է դարձնում հայեցակարգը հաստատել լրամշակված խմբագրությամբ՝ շատ ավելի հստակ և տեսանելի դարձնելով մեր առաջիկա անելիքները»,- նիստի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը ներկայացրել է նաև վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ ընդգծելով միջազգային գործընկերների ներգրավվածությունը։

«Մենք սկզբից իսկ կարևորել ենք, որ ծրագիրը մշակվի միջազգային լավագույն փորձի հիման վրա և համապատասխանի ժամանակակից քաղաքաշինական, կրթական և տեխնոլոգիական չափանիշներին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ գերմանական GMP ճարտարապետական կազմակերպությունը մշակել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, որը ներկայացվել է օրենսդրությանը համապատասխան համալիր փորձաքննության և հաստատման։ Բացի դրանից՝ գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպություն մշակել է քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը՝ ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի և գործողությունների ծրագրի ձևավորման նպատակով։

«Մենք արդեն մի փուլում ենք, որ GMP գերմանական ճարտարապետական կազմակերպությունը մշակել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, և այն ներկայացվել է մեր օրենսդրությանը համապատասխան համալիր փորձաքննության և հաստատման: Գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպություն մշակել է նաև Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը, որը հատկապես կարևոր է եղել ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի ձևավորման և այս ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ: Իտալական «Սիստեմատիկա» կազմակերպությունը իրականացրել է տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ ուսումնասիրությունը, որը դարձել է ծրագրի շատ կարևոր հատվածը: «ԹՈՒՄ Ինթերնեյշնլ» կազմակերպությունը մշակել է ինչպես տեխնոլոգիական կլաստերի ձևավորման, այնպես էլ «Ակադեմիական քաղաքի» կառավարման համակարգը:

Ներկայումս «Էրնսթ ընդ Յանգ» կազմակերպությունը ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության, կենսունակության և ներդրումային հնարավորությունների վերլուծության աշխատանքը, որը մարտի ընթացքում պատրաստ կլինի և հնարավորություն կտա արդեն ծրագրի ներդրումային փաթեթը ամբողջականացնել և սկսել ներդրումային ուղղությամբ աշխատանքները առանձին աշխատաժողովների և գործընկերների հետ հարաբերություններով: Բացի դրանից՝ մենք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ իրականացնում ենք կրթական կլաստերի ձևավորման, արվեստի կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման, արդեն իսկ նաև Քեմբրիջի հետ բանակցում ենք՝ դասական կլաստերի ուղղությամբ ներգրավելու: Կատարված աշխատանքների հիման վրա հայեցակարգն ամբողջությամբ վերանայվել է, և այժմ ներկայացված նախագծով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները և թիրախները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը և կլաստերների ընդհանուր մոդելը ու նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները և տարածքի զարգացման սկզբունքները: Ռիսկերի կառավարման և կայունության հարցերը առանձին նույնպես արտացոլված են հայեցակարգում, ինչը շատ կարևոր է:

Ակադեմիական քաղաքի շրջանակներում ներգրավում ենք նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն մեր հանրապետությունում տաղանդների բացահայտմանը և զարգացմանը միտված աշխատանքները, որը հնարավորություն կստեղծի իրականացնելու կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված և պետական ամենաբարձր մակարդակում հնչեցված այս սկզբունքը, համաձայն որի՝ մեր կրթական համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը՝ ընդլայնելով սեփական երկրում բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները: Տաղանդների զարգացման ծրագիրն իրականցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով ապահովել Ակադեմիական քաղաքի էության հստակ և ճիշտ հաղորդակցությունը և դրա նկատմամբ նաև հանրային բովանդակային վերաբերմունքի ձևավորումը:

Հայեցակարգում նկարագրվում է նաև ծրագրի իրականացման ֆինանսական ռազմավարության մշակման գործընթացը, որը ծրագրի արժեքի և բյուջետավորման գործընթացը կդարձնի ավելի համակարգված, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների և մասնավոր հատվածի ընդգրկվածության ուղղությունը կապահովի: Նախատեսվում է նաև իրականացման փուլային ռազմավարության նկարագրությունը, և այս իմաստով հայեցակարգը համալրվել է նորացված ժամանակացույցով և փուլերի նկարագրով, ինչը հստակեցնում է նաև իրագործման ընթացքից ակնկալիքները, և առանձին նկարագրություն է ընկնում հաշվետվողականության համակարգի մասով, որն էլ երաշխավորելու է ծրագրի իրականացման թափանցիկությունը և հանրային վստահությունը»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ բուն շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2027 թվականից՝ հետևյալ աշխատանքների իրականացմամբ. առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ, կմեկնարկի և կիրականացվի նաև հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74000 քմ, ավելի քան 628 հազար քմ ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը՝ իր կրթական, հետազոտական և ճարտարագիտական ենթակառուցվածքներով:

«Պետք է ասեմ, որ հենց այս պահին էլ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք. մասնավորապես այս պահին մրցույթի են պատրաստվում համապատասխան ենթակառուցվածքների հետ կապված փաթեթները, և առաջիկայում մենք կունենանք տարածքից բարձրավոլտ էլեկտրասյուների տեղափոխման և ոռոգման աշխատանքների համար մրցույթները, զուգահեռաբար ընթանում են մյուս բովանդակային և կազմակերպչական հարցերը»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ նախորդ տարի մեկնարկել են տարածքի մաքրման աշխատանքները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
581 դիտում

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել

Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար

Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են

Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել

Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել

Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը

Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ

22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում

Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին

Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին

Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է

ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ

Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ

Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել

10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ

Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ

5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի

Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ

Չմասնակցել «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի աշխատանքներին․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին

Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ

Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Խոզնավարում․ տեսանյութ

«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ ապրիլի 2 -ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

Արմավիր-Մայիսյան ավտոճանապարհին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը

Սևանա լճի մոտ ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և մի հատվածը

Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ

Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ