Երևան
12 °C
Փետրվարի 27-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում «Հայաստանի շինարարների միություն» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կենտրոնական ապարատի առանձին ստորաբաժանումների ղեկավարներ:
«Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծեց հանդիպման կարևորությունը՝ նշելով, որ նման ձևաչափով քննարկումները հնարավորություն են տալիս համակողմանի անդրադառնալու կառուցապատման ոլորտում բազմաբնակարանային շենքերի՝ ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացման գործընթացում առկա համակարգային խնդիրներին։
Ներկաները ողջունեցին նման ձևաչափով աշխատանքային հանդիպման նախաձեռնությունն ու անհրաժեշտությունը:
Քննարկվեցին բազմաբնակարանային շենքերի նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու գործընթացում առկա խնդիրները, որոնք վերաբերում էին թե՛ նախկին սակագնով վճարված տեխնիկական պայմաններով նախատեսված աշխատանքների անորոշ ժամկետներին, թե՛ միացման պայմանագրերով սահմանված ժամկետների խախտումներին։ Վերջիններս պայմանավորված են ՏԻՄ-երի հետ կապված մի շարք խնդիրներով, ինչպես նաև նախագծային և շինարարական գործընթացների ձգձգմամբ ու շինթույլտվությունների ուշացմամբ։
Քննարկվել է նաև նախագծային և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կապալառուների ընտրության շուկայի ազատականացման հարցը։
Միաժամանակ ընդգծվեց կառուցվող թաղամասերի տարածքում նոր կառուցվող ենթակայանների զբաղեցրած հողամասերի և դրանով ծանրաբեռնված անշարժ գույքերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի երկարատևությունը։
Ասոցիացիան առաջարկեց վերանայել բաժանորդագրման մեկնարկի պայմանները՝ հնարավորություն տալով այն սկսել սեփականության վկայականի և տեղադրված հաշվիչի առկայության դեպքում՝ չսպասելով տրանսֆորմատորային ենթակայանի գրանցմանը։
Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվեցին համատեղ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ բազմաբնակարանային շենքերի նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, հստակեցնել և խստորեն վերահսկել ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացման ժամկետները բոլոր հարթություններում՝ խնդիրները ճիշտ հասցեագրելով և համապատասխան լուծումներ առաջադրելով, ինչպես նաև երկուստեք փոխգործակցության արդյունքում լավարկել առկա ընթացակարգերը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց իրականացնել առկա խնդիրների գույքագրում և դրանք հասցեագրել պատկան մարմիններին՝ այդ մասին իրազեկելով նաև քննարկման բոլոր մասնակիցներին»,- ասվում է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը
Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում
ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ
Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ
Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել
Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար
Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով
Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը
Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT