Ապօրինի շրջանառությունից մեծ քանակի թմրամիջոց է հանվել․ կալանավորվածներից երկուսն ամուսիններ են․ տեսանյութ

06/03/2026 schedule18:44

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Դիլիջանի և Աշտարակի բնակիչ երկու երիտասարդ՝ երկուսն էլ 23 տարեկան, ձեռք են բերում խոշոր չափի թմրամիջոցներ և մանր չափաբաժիններով տեղադրելու միջոցով իրացնում։

Ստուգումներից հետո քրեական ոստիկանները փետրվարի 8-ի երեկոյան Երևանի Արարատյան և Շիրակի փողոցներում կանգնեցրել են նրանց վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան։ Երիտասարդները դիմել են փախուստի՝ հետապնդման ընթացքում թողնելով մեքենան։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

«Փետրվարի 23-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 100 գրամից ավելի մեթամֆետամին և մարիխուանայով 28 փաթեթ՝ ընդհանուր 52 գրամ քաշով։

Փետրվարի 26-ին դիլիջանցին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալն իրացրին փետրվարի 22-ին։ Ժամը 12։20-ին Շիրազի փողոցում ձերբակալվեցին և վարչություն տեղափոխվեցին մայրաքաղաքի Չեխովի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ու նրա 23-ամյա կինը։

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 7 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նույն պարունակությամբ 10 փաթեթ էլ հայտնաբերվեց կնոջ խուզարկությամբ։

Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը մոտ 40 գրամ էր։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տարբեր վայրերում հայտնաբերվեց արդեն տեղադրված ևս 5 փաթեթ։

Ամուսինների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը՝ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին՝ գիշերվա ժամը 2-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 30 և 28 տարեկան երկու տղամարդու։

28-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, դատարանի որոշմամբ՝ երկուսն էլ կալանավորվել են։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է ՆԳՆ հողարդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
799 դիտում

Քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ 1 անձ ձերբակալվել է․ տեսանյութ

Հայտնաբերվել է տղամարդու դի․ դեպքի հանգամանքները պարզվում են

Հրդեհ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի տարածքում

Հարվածներ են հասցվել Իրանի տղաների դպրոցին․ երեխա է զոհվել

Մխչյանում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը ջրատարն է ընկել․ վիրավորներ կան

Փրկարար ծառայությունում ջրամբարների անվտանգության հարցերի շուրջ քննարկում է տեղի ունեցել

Առաջին դասս էր Կառավարման ակադեմիայում, որտեղ մասնակցում եմ վերապատրաստման․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վնասազերծվել է «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի տղամարդը, ում տված տեղեկությունով թալանել էին ընկերոջ տունը

Իրանից Հայաստան և Հայաստան-Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով․ ԱԳՆ

Բոլորին միավորել են, որ լեշերը գցեն ԱԺ, գոնե մի 20% ներկայություն ունենան. ճորտեր են․ Հայկ Սուքիասյան

Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սամոայի Անկախ Պետության հետ

Ֆրանսիան չի միջամտում Մերձավոր Արևելքի հակամարտությանը, պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին․ Մակրոն

Իրանի դեմ գործողությունները կարող են ձգվել մինչև սեպտեմբեր․ ԱՄՆ-ն նոր ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք

Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում բուք է․ Թթուջուր-Նավուր հատվածը փակ է

Վա՞տ է, որ տարածաշրջանում հրթիռները թափառում են՝ բացի Հայաստանից, դա ինչի՞ արդյունքն է՝ խաղաղության․ տեսանյութ

Պարա ծանրամարտի ԵԱ․ Ռաֆայել Համազասպյանը արծաթե մեդալակիր է դարձել

Փոփոխություններ են կատարվել մեքենաների տեխզննության և գազաբալոնային սարքավորումների ստուգաչափման բնագավառում

Քննարկում ՀՀ-ում արևային ֆոտովոլտային համակարգեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Փաստաբան Հակոբյանի և ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ձայնագրություն է հրապարակվել

Ապօրինի շրջանառությունից մեծ քանակի թմրամիջոց է հանվել․ կալանավորվածներից երկուսն ամուսիններ են․ տեսանյութ

Ժողովրդի իշխանության երաշխավորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. Կոնջորյան․ տեսանյութ

Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱԹՍ-ների գրոհից հետո իրենց աջակցած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Ներկայացուցիչների պալատը մերժել է Իրանի նկատմամբ Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը

3 օրում Աբու Դաբիից և Դուբայից ապահովվել է 190 ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ․ ԱԳՆ

Դատախազությունը ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է

ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը

Պապոյանն ու դեսպան Իմանբաևը Ղազախստանից Հայաստան ներդրումային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք․ ԱԳՆ

«Մարտի 1»-ի գործով Վալերի Օսիպյանի և ևս 2 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

Գարունն ուշանում է, Հայաստանը՝ մնում ցիկլոնի գոտում. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա եղանակի մասին

Ինչպես կարող է հարստանալ Հայաստանը, և որն է օլիգարխիայի հարստանալու ձևը. Ռուբինյան

Ադրբեջանը տարհանել է Թեհրանում տեղակայված դեսպանատունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը

Ջրաշենին են վերադարձվել 17,8 մլն դրամ մոտարկված արժեքով մանկապարտեզի շենքն ու հողատարածքը. վարչապետ

Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը

Էն որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, հիմա զգո՞ւմ եք ձեր սնանկությունը. Հարությունյան

ԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ