Երևան
12 °C
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ուղերձ է հղել մետրոպոլիտենի 45-ամյակի առիթով։
«Սիրելի՛ գործընկերներ, ուղևորներ, երևանցիներ,
Այս տարի նշում ենք Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 45-ամյակը։ Սկզբում այն ստեղծվեց որպես ժամանակակից տրանսպորտային լուծում՝ քաղաքին նոր շունչ ու արագություն հաղորդելու համար։ Սակայն տարիների հոսքում մետրոն վերաճեց ավելինի․ դարձավ Երևանի առօրյայի անբաժանելի մասը, քաղաքի զարկերակը, որ ամեն օր կապում է քաղաքի տարբեր ծայրերը, տարբեր մարդկանց ու տարբեր պատմություններ։
Քառասունհինգ տարիների ընթացքում այն ձևավորվեց ոչ միայն որպես ուղևորափոխադրող համակարգ, այլև որպես վստահելի ուղեկից սերունդների ճանապարհին։
Այս տարիների ընթացքում փոխվել են սերունդներ, փոխվել է քաղաքը, բայց անփոփոխ է մնացել մեկ կարևոր բան՝ մետրոյականների նվիրումն ու պատասխանատվությունն իրենց աշխատանքին:
Ամեն օր, երբ առաջին գնացքը դուրս է գալիս գիծ, սկսվում է նոր պատմություն՝ լի հանդիպումներով, աշխատանքային ճանապարհներով, սպասումներով ու հույսերով։ Այդ ամենի հիմքում մեր աշխատակիցներն են՝ մեքենավարներ, հերթապահներ, ինժեներներ, սպասարկող անձնակազմ, որոնք հաճախ անտեսանելի են մնում, բայց իրականում ապահովում են քաղաքի բնական ռիթմը։
Իմ առանձնահատուկ երախտագիտությունը մեր աշխատակիցներին։ Ձեր լուռ, ամենօրյա աշխատանքը վստահություն է ստեղծում հազարավոր ուղևորների համար։ Դուք եք այն մարդիկ, որոնց շնորհիվ մետրոն պարզապես տրանսպորտ չէ, այլ ապահով ու վստահելի միջավայր։
Խորին շնորհակալություն եմ հայտնում մեր վետերաններին, որոնք տարիներ առաջ հիմք դրեցին մետրոյի կայացմանն ու զարգացմանը։ Ձեր փորձը, ձեր պատասխանատվությունն ու հավատը ձևավորել են այն համակարգը, որի վրա այսօր մենք շարունակում ենք կառուցել ապագան։
Միևնույն ժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև ՀՀ կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին՝ մետրոյի զարգացման ծրագրերին ցուցաբերվող շարունակական աջակցության և ֆինանսական ներդրումների համար։
Եվ, իհարկե, շնորհակալություն մեր ուղևորներին։ Ձեր վստահությունն ու ընտրությունը մեզ պարտավորեցնում են լինել ավելի լավը, ավելի կազմակերպված և ավելի ժամանակակից։
45 տարին կարևոր հանգրվան է, բայց նաև նոր ճանապարհի սկիզբ։ Մենք շարունակելու ենք արդիականացնել մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, բարելավել ծառայությունների որակը և պահպանել այն արժեքները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։
Թող մետրոն շարունակի մնալ մեր քաղաքի վստահելի շարժը, այն վայրը, որտեղ ամեն օր հազարավոր մարդիկ մի պահ միավորվում են նույն ուղղությամբ շարժվելու համար։
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս 45-ամյակի առթիվ և շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ այս ճանապարհը միասին անցնելու համար»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT