Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ

09/03/2026 schedule11:55

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կատարած առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:

«Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով գողություն:

Նախաքննության ընթացքում պլանավորված և իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև հանցավոր կազմակերպության մեկ այլ անդամի ինքնությունը, որը, տուժողի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ, նախապես իմանալով վերջինիս ծննդյան տարեդարձն այլ վայրում անցկացնելու, ինչպես նաև տուժողի բնակարանում առկա գումարի, թանկարժեք զարդերի և այլ իրերի առկայության մասին, իրեն հայտնի տեղեկությունները տրամադրել է հանցավոր կազմակերպության անդամներին, դեպքին նախորդող օրերին մատնացույց արել բնակարանի գտնվելու վայրը, ինչպես նաև նախապես ընտրել փախուստի համար հավանական ճանապարհները:

Հանցավոր կազմակերպության անդամների բնակարաններում, ինչպես նաև նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաներում կատարված միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ինչպես հափշտակված գողոնի մի մասը, այնպես էլ բնակարանային գողություն կատարելու, բնակարանի դռներ բացելու, միմյանց հետ կապ հաստատելու համար նախատեսված այլ իրեր և առարկաներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 7-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը), իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գողությանն օժանդակելը) և 46-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելուն օժանդակելը):

7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել նաև, որ հանցավոր կազմակերպության անդամները նախկինում նույնպես կատարել են տարբեր հանցանքներ: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանցավոր կազմակերպության կատարած արարքները բացահայտելու և քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1001 դիտում

ՖԻԴԵ-ն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում

Ճիշտ ուղղությամբ արված քայլ․ Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար

ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին

Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի

Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը

Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ տեսանյութ

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ «Օրիոն 26» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին

Լիբանանի օդային տարածքը բաց է․ ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը

Քոչարյանի ու Կարապետյանի հայտարարությունները պատերազմի անոնս են, որում մենք պարտվելու ենք, ՌԴ-ն գա փրկելու

Վարչապետն ընդունել է NVIDIA-ի, Integra Technnologies-ի, Service Titan-ի ղեկավարներին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

Ղարաբաղը պատերազմով ազատագրելու ենք, այլ կերպ հնարավոր չէ․ Սամվել Կարապետյանի աջակից․ տեսանյութ

Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար

Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 17-ին

Սամվել Կարապետյանի աջակից 17 անձ է ձերբակալվել

Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան

Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին

Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին

Ավելի քան 500 փամփուշտ, հրացաններ, պայթուցիչներ. հանձնվել են ապօրինի զենքեր ու զինամթերք

Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

Ուզում են գողանալ իշխանությունը, որ չվերադարձնեն գողացվածը. Հովհաննիսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ

Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի

«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել

Ռեփեր Future-ը կիսվել է ՀՀ վարչապետի տեսանյութով

Սիմոնյանն ու Գաֆարովան արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացները

«Շուն ու շանգյալից» բացի որևէ այլ կարգավիճակ չեք կարող ունենալ․ վարչապետը՝ եռագլուխներին․ տեսանյութ

Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

Իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց խաղաղությունը մեր ժամանակ էր. Փաշինյանը թվեր է հրապարակել

Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա. Նիկոլ Փաշինյան

Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. ցուցակն էլ ՀՀԿ-ի ռեբրենդինգն է. Ալեքսանյան

Մենք քաղաքականապես կտրելու ենք սա գրողի ձեռքը. Ռուբինյանը՝ «004» շրջաբերականի մասին

ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ հանդիպմանը քննարկել է հանրակրթության ոլորտին, կամավոր ատեստավորման մասին հարցեր