Կոալիցիա պետք է լինի․ ոչ ճշգրիտ և մոլորեցնող պնդումներ Նարեկ Կարապետյանի հարցազրույցում. Fip

11/03/2026 schedule13:44

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը «Ինֆոքոմի» երիտասարդական «CtrL Z» հաղորդմանը Հայաստանի ընտրական համակարգի վերաբերյալ մի քանի հայտարարություններ է արել, որոնք մոլորեցնող են ու սխալ։

«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է այդ հայտարարությունները և ՀՀ ընտրական օրենսդրության հիման վրա ստուգել դրանք։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև.

Ընտրվելու իրավունքի մասին սխալ պատկերացում

Մասնավորապես անդրադառնալով Հայաստանի պետական կառավարման համակարգում անձի ներգրավվածության հարցին՝ Կարապետյանն ասել է․ «Օրինակ՝ դուք վերջին 4-5 տարվա ընթացքում վեց ամիս բնակվում եք Շվեդիայում աշխատանքային նպատակներով, վերադառնում եք Հայաստան, բայց հայկական պետական համակարգը չի ընդունում ձեզ, քանի որ ասում է՝ վերջին չորս տարին Հայաստանում չես ապրել։ Դա սահմանափակում է մեր սփյուռքի ներգրավվածությունը մեր ընդհանուր պրոցեսների մեջ։ Մենք մեր ազգի մեծ մասին հանում ենք Հայաստանի կառավարման տիրույթից, որ նրանք Հայաստանի կառավարմանը չմասնակցեն։ Մենք նրանց ուզում ենք հանել ու ասել՝ չէ, ով Հայաստանում չորս տարի ապրել է, այդ մարդը ունենա այդ իրավունքը»։

Նարեկ Կարապետյանը սխալ է ներկայացնում ընտրվելու մասին Հայաստանի Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրելու իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր անձ։

Միևնույն ժամանակ օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ է նշանակում «մշտապես բնակվող»։ Քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար համապատասխան տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմելու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։

Այսինքն՝ օրենքը չի պահանջում, որ անձը չորս տարվա ընթացքում ընդհանրապես չլքի երկիրը։ Ըստ սահմանված չափանիշի՝ մարդը կարող է մոտավորապես մինչև երկու տարի (առնվազն 731 օր) գտնվել Հայաստանից դուրս և դեռ համարվել «մշտապես բնակվող»։

Հետևաբար Կարապետյանի բերած օրինակը՝ «6 ամիս Շվեդիայում աշխատելու մասին», օրենսդրական սահմանափակման տակ չի ընկնում, քանի որ այդպիսի բացակայությունը չի գերազանցում օրենքով թույլատրելի շեմը։

Ի դեպ, ԸՕ-ն ընդհանուր կանոնից բացառություններ է նախատեսում ընտրվելու համար, օրինակ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

Կոալիցիա պե՛տք է լինի․ օրենքն է պահանջում

Երիտասարդների հետ հարցազրույցում Նարեկ Կարապետյանը, կոալիցիա ձևավորել-չձևավորելու վերաբերյալ հարցերին ի պատասխան, հիշում է Գյումրիի նախադեպը և նկատում՝ այնտեղ կոալիցիա չկա, բայց դա չի խանգարել, որ շատ ձայն ստացած ընդդիմադիր ուժի թեկնածուն ընտրվի քաղաքապետ։ «Գյումրիում կոալիցիա չկա։ Եթե դիտարկվի, որ կոալիցիա չլինի, մենք կարող է քննարկենք, հնարավոր է՝ այդ տարբերակները քննարկենք։ Բայց չէի ուզենա առաջ գնայի, այդպիսի բաներ խոսեի․․․»,- հավելել է Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի ներկայացրած համեմատությունը ճշգրիտ չէ, քանի որ նրա առաջարկած «Գյումրիի մոդելը» կիրառելի չի կարող լինել խորհրդարանական ընտրությունների դեպքում։

Գյումրիում քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից, և քաղաքական ուժերը կարող են առանց պաշտոնական կոալիցիայի քվեարկել նույն թեկնածուի օգտին։

Մինչդեռ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում Ընտրական օրենսգիրքը սահմանում է այլ մեխանիզմ․ եթե որևէ կուսակցություն կամ դաշինք մեծամասնություն չի ստանում, իշխանություն ձևավորելու համար կուսակցությունները պետք է պաշտոնապես ձևավորեն քաղաքական կոալիցիա, այդ կոալիցիան պաշտոնապես գրանցվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) և նաև ներկայացնում է վարչապետի թեկնածու (Ընտրական օրենսգիրք, 97-րդ հոդված)։ Ավելին՝ մինչև կոալիցիա ձևավորելու վերջնաժամկետի օրվա ժամը 18:00-ը կոալիցիայի անդամ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պետք է ԿԸՀ ներկայացնեն կոալիցիա կազմելու մասին կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների անդամ բոլոր կուսակցությունների) մշտական գործող ղեկավար մարմինների որոշումները: Կոալիցիա կազմելու մասին որոշումը պետք է պարունակի վարչապետի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը:

Ընդ որում՝ եթե որևէ ուժ չի ստանում մեծամասնություն և կոալիցիա չի ձևավորվում, նշանակվում է ԱԺ ընտրությունների երկրորդ փուլ (Ընտրական օրենսգիրք, 98 հոդված), բայց դա արդեն այլ պատմություն է։

Ի դեպ, նկատենք՝ այդ թեկնածուն չի կարող լինել Սամվել Կարապետյանը, և այդ մասին առանձին հրապարակում «Փաստերի ստուգման հարթակը» ունեցել է։

Ստացվում է՝ «Գյումրիի մոդելի» նման պարզ քաղաքական համաձայնությունը բավարար չէ վարչապետ ընտրելու կամ իշխանություն ձևավորելու համար։

Մոլորեցնող շեշտադրում՝ սփյուռքահայերի ընտրական իրավունքի վերաբերյալ

Նույն հարցազրույցում Նարեկ Կարապետյանը դժգոհել է, որ քվեարկելու իրավունք չի տրվում սփյուռքահայերին։ «Եթե մենք իրավունք չենք տալիս ընտրելու, կապը չենք հաստատում սփյուռքի մեր հայրենակիցների հետ, ինչպե՞ս ենք նրանց հետագայում վերադարձնելու Հայաստան»,- ասել է Կարապետյանը։

Հայաստանի ընտրական օրենսդրությամբ ընտրելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ազգությամբ հայ լինելը ինքնին բավարար չէ ընտրություններին մասնակցելու համար։

Այդ պատճառով արտերկրում բնակվող և ՀՀ քաղաքացիություն չունեցող սփյուռքահայերը չեն կարող մասնակցել ընտրություններին։ Միաժամանակ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը կարող է մասնակցել ընտրություններին, եթե գտնվում է Հայաստանում և գրանցված է ընտրողների ցուցակում։ Կարապետյանը չի հստակեցնում, որ ընտրելու իրավունքը պայմանավորված է ՀՀ քաղաքացիությամբ, և այդ պատճառով նրա ձևակերպումը կարող է մոլորեցնել։

Այսպիսով, Նարեկ Կարապետյանն իր հարցազրույցում Հայաստանի ընտրական համակարգի վերաբերյալ խոսելիս թույլ է տալիս այնպիսի ձևակերպումներ կամ արտահայտություններ, որոնք կա՛մ սխալ են ներկայացնում գործող օրենսդրությունը, կա՛մ կարող են մոլորեցնել հանրությանը։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է ինչպես ընտրվելու իրավունքի, այնպես էլ իշխանության ձևավորման ընթացակարգերը, որոնք հարցազրույցում ներկայացվում են ոչ ամբողջությամբ կամ ոչ ճշգրիտ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
510 դիտում

Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհակալություն հայտնել նրան

Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել. Ռոբերտա Մեցոլա

Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ դատախազության հայցն ընդունվել է վարույթ. կիրառվել է հայցի ապահովման միջոց

Կալուգայի զավոդում տոկոս չեն կարողացել հաշվել, պերեբոր են արել. Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հրապարակման մասին

Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր. Բայրաքթար

Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Դեբիլությամբ մրցման մեջ են. հիմա էլ վարչապետը Թուրքիայի հետ կառուցում է «Զանզիբարի» միջանցք. Հարությունյան

112 օպերատիվ կենտրոն՝ նոր մոտեցում, արագ և վստահելի արձագանք. ինչպես է աշխատում նոր ծառայությունը. տեսանյութ

Դուբայի օդանավակայանի մոտ դրոններ են ընկել, վիրավորումներ են ստացել օտարերկրացիներ

Մասկատ-Երևան թռիչքով վերադարձել է ևս 32 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրացիներ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ. լուսանկարներ

Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո-ստարտափները ֆինանսավորում ստացան

Արդյունավետ համագործակցություն անդրազգային հանցավորության դեմ պայքարում․ պարգևատրում՝ ԱՄՆ դեսպանատանը

Կոալիցիա պետք է լինի․ ոչ ճշգրիտ և մոլորեցնող պնդումներ Նարեկ Կարապետյանի հարցազրույցում. Fip

Ձեր հենարանը արտաքին ուժերն ու ֆինանսական միջոցներն են, մեր հենարանը՝ ՀՀ քաղաքացին. Ղազարյան

Կարևորվել է քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային մերժողական վերաբերմունքի ձևավորումը. նիստ ՆԳՆ-ում

Դատախազը վերացրել է 2018-ին զինծառայողի մահվան դեպքով կայացված սերժանտի քրհետապնդումը դադարեցնելու որոշումը

Ավտոբուսների համընդհանուր «բրոնյա» է արվում, բիզնեսմեններին ստիպում են ֆինանսավորել. Իոաննիսյանը ահազանգում է

ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել

Ծեծկռտուք Կոտայքի մարզում. վեճի մասնակիցները միմյանց հարվածել են ձեռքերով ու ոտքերով

Վերջին ամսվա ընթացքում «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել. Նիկոլ Փաշինյան

Մոջթաբա Խամենեին վիրավոր է. նա գտնվում է խիստ գաղտնի վայրում

Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդե թաղամասին

Շվեյցարիայի Կարցերս քաղաքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել, 5-ը՝ տուժել. տեսանյութ

2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց

ՀՀ վարչապետը Փարիզից ֆրանսերեն ողջույններ է հղել. տեսանյութ

Մարտի 10-ին ամերիկյան զորքերը ոչնչացրել են իրանական մի քանի ռազմական նավ, այդ թվում՝ 16 ականակիր. տեսանյութ

Իրանը հայտնել է Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկզբից ի վեր Իսրայելի վրա խոշորագույն hարձակման մասին

Թեղիները հիվանդ են. քաղաքապետարանը պարզաբանել է՝ ինչու են Երևանում փոխարինվում ծառերը

Երևան-Քիշնև չվերթի ժամանումից հետո հետախուզվող է ձերբակալվել

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն կատարվում են այլ կերպ

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ռուսական ցորենի՝ վերջին 3 օրվա ընթացքում 2-րդ խմբաքանակը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացման արարողությանը. տեսանյութ

Նորավան-Լծեն-Տաթև և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերության հարցեր

Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է

Ժաննա Անդրեասյանը հետևել է Լոռի բերդի և Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին

Ընդդիմադիր շրջանակների նպատակը ՀՀ անկախության ոչնչացումն է՝ հանուն իրենց իշխանության և անձնական բարեկեցության