Երևան
12 °C
Հատկապես միջազգային հարթակներում ինձ շատ են հարցնում, թե ինչու, ինչու, այնուամենայնիվ, 2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր դարձավ, իսկ նախկինում այն հասանելի չէր, ինչն է դրա պատճառը, ինչը փոխվեց այնուամենայնիվ։
ԵԽ-ում ելույթի ժամանակ խոսելով այս մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ իհարկե, էական և շրջադարձային էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունն ու նախաձեռնությունը։
«Երկրորդ գործոնը, որ հնարավոր դարձրեց խաղաղությունը, Հայաստանի և Ադրբեջանի վերջին առնվազն 100 տարվա պատմության փոխկապվածության գիտակցումն էր։ 1918 թվականին Հայաստանը և Ադրբեջանն անկախացել են նույն օրը։ Երկու տարի անց՝ 1920 թվականին, անկախությունը կորցրել են ամիսների տարբերությամբ։
1991 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել են էլի ամիսների տարբերությամբ, կամ նույնիսկ կարելի է ասել նույն օրը, երբ Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրվեց Խորհրդային Միության գոյության ավարտը։
1920 թվականին հայ-ադրբեջանական բախումներն այն առանցքային գործոնն էին, որոնք երկու երկրներին հնարավորություն չտվեցին պահպանել անկախությունն ու զարգացնել այն։
Հիմա՝ մեկ դար անց, մենք ապրում ենք նույնքան բարդ տարածաշրջանում և աշխարհաքաղաքական հեղեղները ինչպես 20-րդ դարասկզբին, այնպես էլ հիմա, չեն խնայի մեզ, եթե ինքներս մեր մասին հոգ չտանենք, որովհետև հակամարտությունը, թշնամանքը այն վիրուսն են, որը կուրացնում է մեզ, խոցելի է դարձնում մեր անկախությունն ու պետականությունը, մեզ գայթակղիչ թիրախ է դարձնում աշխարհաքաղաքական մահացու հիվանդությունների համար։ Եվ ուրեմն, մեր ճակատագրերի ռազմավարական փոխկապվածության գիտակցումն է այն մյուս էական գործոնը, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Տարընթերցումների տեղ չտալու համար ընդգծեմ, որ սա իմ անձնական կարծիքն է, և իմ անձնական համոզմամբ՝ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։
Ընդ որում՝ սահմանազատման 2024 թվականի ապրիլի այդ որոշումը կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը։
Տասնյակ հազար քաղաքացիներ, տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, որոնք պնդում էին, թե Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ և դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։
Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար։
Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։
Մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ։ Եվ հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական-ընդդիմադիր շարժման առաջնորդներն իրենց սիմվոլն էին դարձրել՝ մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից հետո տների մոտ 50 տոկոս աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ և այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է, իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում։
Անձամբ ես քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ եմ կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունենք խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեմ Իրական Հայաստան ասելով, որի սիմվոլը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը, կրում եմ կրծքիս»,- ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Գեղիում «Tesla» է այրվել․ դեպքի վայրում 4 մարտական հաշվարկ է աշխատել
Վեդիում ոչ մի դպրոցի գույք չի վնասվել․ որտեղ են կոտրել ՀՀ զինանշանը․ Գարիկ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել
Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է
Ի՞նչ երեսով են գնալու Ծիծեռնակաբերդ, երբ ստում էին, թե Ցեղասպանությունը ուրանում ենք, դրա համար էլ քանդում ենք
«Արմավիր» ՔԿՀ-ում լարված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն առնչություն չունեն իրականության հետ․ ՔԿԾ
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Լավրով-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Այս պահին ոչ ոք խաղեր չի խաղում, պատրաստ եմ հանդիպել Իրանի բարձրաստիճան ղեկավարների հետ․ Թրամփն ասել է՝ երբ
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր․ Ծանրամարտի ԵԱ
Սամվել Կարապետյանն ու Ծառուկյանը Քոչարյանի կլիենտներն են. 2021թ.-ից ՀՀ-ի ընդդիմությունը Պուտինն է. տեսանյութ
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել․ Երևանի քաղաքապետարան
Մտահոգիչ հաղորդագրություններ ենք ստանում դեպի Հայաստան զգալի ֆինանսական ռեսուրսներ ուղղորդելու փորձերի մասին
Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ․ լուսանկարներ
«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում 15-ամյա սանը դանակով սպառնացել է մյուս երեխաներին
Հայաստանը և ՆԱՏՕ-ն կարողացել են ստեղծել գործընկերության ավելի ամուր հիմք․ նախագահը ընդունել է Քևին Համիլթոնին
«Ոռնոցը», որ սկսվել է ռուսական ճամբարից, խոսում է այն մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. Ստեփանյան. տեսանյութ
Վերջացած մարդը չգիտեմ, բայց Կարապետյանցը, դեռ քաղաքական գործիչ չդարձած, արդեն վերջացած իրավապաշտպան է․ Եղոյան
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումները կընդունվեն առցանց, սպասարկում չի իրականացվի
Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ
Տեղի է ունեցել Վեդիի մանկապարտեզներից մեկում․ ՆԳՆ-ն՝ ՀՀ զինանշանը ջարդուփշուր անելու դեպքի մասին
Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն․ Թորոսյան
Սերժ Սարգսյանի՝ Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրը անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի 297 մլն 980 հզր դրամ
Տաշիրում և Ստեփանավանում խուզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները
Գետերում հնարավոր է ջրի անբարենպաստ ելք․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին շրջաններում դրանք կլինեն ինտենսիվ
Սերժ Սարգսյանի՝ 2006-ին կնքած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել․ կբռնագանձվի շուրջ 79 միլիոն
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը
Առաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման
Փամփուշտներ, նռնակներ, հրացան, ինքնաձիգ. ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Եթե Քոչարյանի, Ծառուկյանի և կալուգացու թիմակիցները կաշառք առաջարկեն, գրեք ինձ. անանունությունը երաշխավորում եմ
ՀԱՊԿ-ը կայուն խաղաղություն է ակնկալում Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո. Մասադիկով
Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր
Փլուզում խանութ-սրահում, տրակտորն ընկել է նկուղ. տուժել է երկու քաղաքացի
Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր. Ժաննա Անդրեասյան
Ծեծկռտուք Կոտայքի մարզի դպրոցներից մեկի աշակերտների միջև
ՆԳՆ-ն՝ 2026-ի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատոնի ընթացքին
Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է 156 հազար մարդու տարhանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT