Հայոց այբուբենի պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա

11/03/2026 schedule20:55

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։

63846_b.jpg (512 KB)63847_b.jpg (571 KB)

«Արմատագիր-երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։ Այս քանդակը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից:

63834_b.jpg (802 KB)

Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում: «Ի վերջո, այդպիսին է Եվրոպայի խորհրդարանը իր էությամբ՝ երկխոսության կառուցում միմյանց հետ, քաղաքացիների հետ և մեզ շրջապատող աշխարհի հետ։ Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», - ասել է Ռոբերտա Մեցոլան և մեջբերել հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:

63845_b.jpg (409 KB)63832_b.jpg (884 KB)

 Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենի գյուտը տեղի է ունեցել դեռևս 5-րդ դարում և հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։ «Եվ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։ Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից է, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների», - ասել է վարչապետը:

63825_b.jpg (717 KB)63824_b.jpg (601 KB)63828_b.jpg (680 KB)63829_b.jpg (642 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
324 դիտում

Թրամփը քննարկում է Իրանում ռազմական գործողությունների բոլոր տարբերակները. Լևիթ

Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում Նուբարաշենի աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար

Որոշ հոգևորականներ ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, փորձում են զոհաբերել ՀՀ անկախությունը

Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. ՀՀ ԱԳՆ

Որ երկրից են փորձում ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա և ինչի են ուզում հասնել. տեսանյութ

Իրական Հայաստանի սիմվոլը՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը, կրում եմ կրծքիս․ նաև խաղաղության սիմվոլ է

Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Աշոցքում և Ամասիայում բուք է

Հայոց այբուբենի պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա

Վիտալի Բալասանյանն իր ընկերների հետ մատաղել է Ղարաբաղը, հիմա էլ ուզում է մատաղել Հայաստանը. չի ստացվելու

«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով․ տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերան

ԵԽ վարչական շենքի հարակից տարածքում բացվել է «Արմատագիր-երկխոսության ուժը» խորագրով հուշարձանը․ տեսանյութ

Ձեռնարկվելու են միջոցներ՝ չեզոքացնելու հնարավոր հանցավոր դրսևորումները․ ՔԿ-ն՝ ԱՀԾ-ի հայտարարության մասին

100 մլն-ից ավելի փող են դրել, որ ազդեն ՀՀ-ի ընտրությունների վրա. սրած բիզը պիտի իրենց հարվածի․ Մկրտչյան

Եթե 2024-ին չկայացնեինք սահմանազատման որոշում, ՀՀ-ն այսօր կլիներ առավելագույնը՝ արտաքին կառավարման տարածք

1991 թվականից միայն վերջին յոթ ամիսների ընթացքում ենք մենք ապրում խաղաղության մեջ. Ալիև

Պատրաստ ենք հենց այսօր մեր գործող ճանապարհներով ապահովել տարանցումն Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ

TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է․ առաջիկայում նախագծի գործնական մեկնարկը կտրվի․ Փաշինյան

Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված․ վարչապետի ելույթը ԵԽ-ում․ տեսանյութ

«Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը

Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ և ԵԽ աջակցությունը․ վարչապետ

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4%, իսկ դաշինքներինը՝ բարձրացել 8-10%. ԿԸՀ նախագահ

Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով երեխային նստեցրել է ավտոմեքենան, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել

ԵԽ-ում ՀՀ վարչապետին ճանապարհեցին ծափերով․ ահա այսպես են ընդունում անկախ և ինքնիշխան պետության ղեկավարին

Ով կլինի Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի վարչապետի թեկնածուն

Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտա Մեցոլան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, անձը հաստատող փաստաթղթեր․ տեսանյութ

Մհեր Գրիգորյանը և ԵԱԶԲ վարչության նախագահը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բավրայի մաքսային բաժնի 5 տեսուչ վիճել է ՀՀ վերադարձող 4 անձի հետ, բռնություն գործադրել․ նախաքննության ավարտ

Ողջունում ենք ՀՀ հաստատուն հանձնառությունը․ ահա թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այստեղ․ ԵԽ նախագահ

Անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, բանակը ՀՀ-ի համար անվտանգության ռեզերվ է, ոչ թե գործիք․ վարչապետ

Չկա անվտանգության ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը. ղարաբաղցի քույր-եղբայրները պետք է տնավորվեն ՀՀ-ում

Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհակալություն հայտնել նրան

Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել. Ռոբերտա Մեցոլա

Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ դատախազության հայցն ընդունվել է վարույթ. կիրառվել է հայցի ապահովման միջոց

Կալուգայի զավոդում տոկոս չեն կարողացել հաշվել, պերեբոր են արել. Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հրապարակման մասին

Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր. Բայրաքթար

Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Դեբիլությամբ մրցման մեջ են. հիմա էլ վարչապետը Թուրքիայի հետ կառուցում է «Զանզիբարի» միջանցք. Հարությունյան

112 օպերատիվ կենտրոն՝ նոր մոտեցում, արագ և վստահելի արձագանք. ինչպես է աշխատում նոր ծառայությունը. տեսանյութ