Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում շատ հետաքրքիր, խոր դրվագներ կային. Սաֆարյան

12/03/2026 schedule09:48

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ունեցած ելույթին և վերլուծել այն:

«Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում շատ հետաքրքիր, խոր դրվագներ կային։

Եկեղեցու ու եկեղեցականների պահը չափազանց դիպուկ էր, շիտակ, ամփոփ, թեպետ ամաչելու։

Տրանսպորտային հաղորդակցության վերաբերող հատվածները անթերի էին, հրաշալի միահյուսված ԵՄ-ի, Վրաստանի, Ծոցի ու Հնդկական օվկիանոսի ավազանի բոլոր երկրների շահերի հետ, որտեղ ԵՄ-ն հետաքրքրություններ ունի։

Վերին աստիճանի բազմաշերտ էր Ադրբեջանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա տանող ուղղությունը, որը նույնպես ստրատեգիական է ԵՄ-ի համար։ Թուրքիայի ու Ադրբեջանի մասով ասվածները շատ խորքային ուղերձ էին ԵՄ-ին իր անելիքների մասով...։

Ժողովրդավարության ու խաղաղության կապի մասն անթերի էր։

Իրանի պահը չափազանց հասկանալի էր։ Վրաստանի պահն արտակարգ էր։ Մեր հարևանները, վստահ եմ, գնահատելու են դա։ Երկուսի հարցերի ֆրեյմինգը Հայաստանի ու ԵՄ ընդհանուր շահերի դաշտում շքեղ էր։

Թերություններն ու բացերը

Հայաստանի եվրաինտեգրման նկրտումների ձևակերպումը լավն էր, թեպետ վարչապետը կարող էր նշել, որ դա օրենքի ժողովրդական առաջին նախաձեռնությունն էր, որը կազմակերպեցին քաղհասարակությունն ու արտախորհրդարանական ուժերը, ապա օրենքն ընդունեց խորհրդարանական մեծամասնությունը՝ այդպիսով ընդգծելով այդ հարցում առկա բավական լայն կոնսենսուսն ու բոլոր դերակատարների ներդրումը։ Ավաղ, դա ելույթում չէր երևում։

Դեպի խաղաղության ամրապնդման ճանապարհին պետք է ընդգծվեր ԵՄ ու նրա դիտորդական առաքելության դերը, որը զարմանալիորեն բացակայում էր։

Պետք էր խոսել Հայաստանի ժողովրդավարության ու դիմակայունության գործում ԵՄ մեծ աջակցության մասին, կրկին դա չկար։ Պետք է կարևորվեր ԵՄ-Հայաստան ռազմավարական գործընկերության օրակարգի ստորագրումը, կրկին չկար։

Իհարկե, շատերս կուզեինք, որ այլ ռակուրսից խոսվեր նաև Լեռնային Ղարաբաղի դրամայի մասին, բայց դա, ցավոք, այլ դինամիկաներ էր բերելու այս բարդ պրոցեսում ու տարածաշրջանում, ու նաև ներկայիս աշխարհի վիճակում Եվրոպայի թիվ մեկ դարդը ու պրոբլեմը դա չէ, ու երևի նաև Եվրոպան պատրաստ չէ իր մասով ընդունելու իր թուլությունն ու ձախողումը այդ ու մյուս հարցերում...։

Բայց այս ամենով հանդերձ, ելույթը ավելին էր, քան լավը։ Գոհ եմ»,- գրել է Սաֆարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1322 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք

Բռնել ենք, անունը ընտրակաշառք ենք դրել, դու մի ասա՝ ընդամենը ծննդյան նվերներ են, այն էլ՝ նախորդ տարվա. Չախոյան

10 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 մլն 665 հզր դրամ. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Խոստացել էինք 7 տոկոս տնտեսական աճ, ցուցանիշն ապահովել ենք 7,6 տոկոսով․ վարչապետ

Միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, սա պատմական փոփոխություն է Հայաստանում․ վարչապետ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել

Ներկայացվել են ՀՀ 2024-40 թթ․ ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները

ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական են․ Սենատի անդամները ծանոթացել են հաստատված խաղաղության գործընթացին

Պարոն կալուգացի Սամո, Ձեր քաղաքական թիմը իրապես կարողացել է կառուցել կրկես․ Ալեքսանյան

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին

«Դրուժբա» խողովակաշարի վնասված հատվածի վերանորոգումն ավարտվել է․ Զելենսկի

Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն

Երևանի բնակարաններից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել

Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

«Սիլ-Մաազա» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը, կասեցվել է, խմբաքանակը շուկայից հետ է կանչվել

Ինչ է սպասվում շաբաթ օրը կեսօրից մինչ ուշ երեկո՝ Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում․ վարչապետ

ՀՀ է այցելել Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության պատվիրակությունը՝ գեներալ Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ

ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղպաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման հետևանքները վերացվել են

Սամվել Կարապետյանը Պուտինի ստրուկն ա. վիճակը վատ ա, գործը ձախողի՝ տերը հաշիվ ա պահանջելու. տեսանյութ

Արսեն Թորոսյանը Վարդենիսում այցելել է խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող կենտրոններ

Օգտվել այլընտրանքային ճանապարհներից․ Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել

4 տարի ազատազրկում՝ ընտրակաշառքի համար․ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը դատապարտվել է

Վերջին տարիներին ԵՄ-ՀՀ ՊԵԿ գործընկերությունը զգալիորեն խորացել է․ Մարագոս

Կլոունադան պետք է ավարտվի. քաղաքացիները մերժել և գրողի ծոցն են ուղարկել իրենց. Լուսինե Բադալյան. տեսանյութ

Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի գոտի․ կմաքրվի գետը, ջրվեժները կբարեկարգվեն, կամրջակ կկառուցվի

ԱՄՆ-ն 14 ռազմանավ է կենտրոնացրել Իրանի մերձակայքում․ տարածաշրջան է ուղևորվում նաև «Ջոր Բուշ» ավիակիրը

Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկա կա․ Արարատ Միրզոյանն ընդունել է Քևին Հեմիլթոնին

Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման որոշումը․ ԱԳՆ

Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը․ Ավինյանը հյուրընկալել է Լևան Ջափարիձեին

Մոլդովան կայուն տեմպերով առաջ է շարժվում դեպի Եվրամիությանն անդամակցում. Կոս

Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանում է․ ԿԸՀ-ն հյուրընկալել է նրանց

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստանում է․ լուսանկարներ

Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը

Ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ Հայաստանում անդորր է՝ միտված խաղաղությանը․ Դըվինազը՝ Փաշինյանին

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ESCAP-ի միջև համատեղ նախաձեռնությունների հեռանկարների վերաբերյալ

Մաստարայի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Սիմոնյանն ու Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր