Աբովյանում երիտասարդ տղայի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ինչ հանգամանքներ են պարզվել

12/03/2026 schedule11:18

ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում տեղի ունեցած երիտասարդ տղայի՝ Սարգիս Զեյնալյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Ա. Ս.-ն և Բ. Ս.-ն, Ս. Զ.-ի հետ ունենալով թշնամական հարաբերություններ, 2025 թվականի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը կատարելու նպատակով գնացել են այնտեղ:

Հասնելով դեպքի վայր՝ Բ. Ս.-ն նախապես կատարված դերաբաշխման համաձայն՝ հակառակ կողմի ուշադրությունն իր վրա գրավելու նպատակով մոտեցել է Ս. Զ.-ին և նրա հետ գտնվող Ս. Թ.-ին, իսկ այդ ընթացքում Ա. Ս.-ն գրպանից հանել է դանակը և առնվազն ութ անգամ հարվածել Ս. Զ.-ի կենսական կարևոր օրգանների՝ կրծքավանդակի և որովայնի հատվածին: Բ. Ս.-ն, տեսնելով առաջին հարվածը, բռնել է տուժողի պարանոցից, քաշել հետ՝ չեզոքացնելով նրա դիմադրությունը և Ա. Ս.-ին հնարավորություն տալով անխոչընդոտ հարվածել Ս. Զ.-ին, ապա գցել գետնին:

Այնուհետև Ս. Զ.-ն, ցանկանալով խուսափել հարվածներից, վազելով գնացել է կանգառի դիմացի հատված, իսկ Ա. Ս.-ն, գնալով նրա հետևից, ևս չորս անգամ դանակով հարվածել է տուժողին և սպանել նրան:

Բացի այդ՝ եղբայրները կանգառի հետնամասից հափշտակել են տուժողի մոտից գետնին ընկած ատրճանակը և 5 փամփուշտը:

Ա. Ս.-ի և Բ. Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը) և 338-րդ հոդվածի 1-ին մասով (հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը):

Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է  ՔԿ հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի ամենամարդաշատ վայրում սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էր 24-ամյա Սարգիս Զեյնալյանը։

Նշենք՝ կալանավորվածները Աբովյան քաղաքի բնակիչ, եղբայրներ 42-ամյա Ա. և 34-ամյա Բ. Սոխրաբյանցներն են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1198 դիտում

Շուն-շանգյալ են ասում, շալվարով քվե գնում. 30 տոկոս ձայն են հավաքելու և բաժանեն ռուսական ուժերի միջև. Սարգսյան

Սուրեն Աղաջանյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Ավանի բուժական կենտրոնի 230 մետր խորության վրա գտնվող ստորգետնյա հորանից 46 քաղաքացի է դուրս բերվել

Նարեկ Կարապետյանի՝ ադրբեջանցիներին հող ձեռք բերելու հնարավորություն տալու տեղեկատվությունը մանկամիտ կեղծիք է

Սաշիկի տղերքին տեսնում էին, կիլոմետրով հեռու էին գնում, որ չտային սպանեին. մարդկանց դարձրել էին ճորտ. Թորոսյան

Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել․ «Վեոլիա ջուր»-ը պարզաբանում է տարածել

ՀՀ և Ղրղզստանի նախագահներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ուղիղ ավիաչվերթերի հնարավորություններին

Կամո բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պե՞տք էր կենտրոնը ձեզ, ձեր կյանքում բան փոխվե՞լ է․ Ախուրյանի Երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է

Չափագրումներ են իրականացվել Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար-Հ-37 ճանապարհի՝ Բերդի խաչմերուկից դեպի Այգեպար

Պուտինը փչացրեց Կարապետյաններին. ինչ են սպասում Ադրբեջանում ՀՀ ընտրությունների հետ կապված. տեսանյութ

Թևերդ փռել ես Հայաստանի վրա, Փաշինյա՛ն ջան, մեռնիմ ջանիդ․ վարչապետն այցելեց վերանորոգված Գյումրու թիվ 41 դպրոց

Տարածում են, թե Հայոց ցեղասպանության հիշատակի օրը միջոցառումները Կառավարությունն արգելել է, գետինը չե՞ք մտնում

Սուրեն Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն

Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից․ երթուղիներ

Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել է

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է հայտնել

Դաշնակցությունը խոստանում է՝ գա՝ բարձրագույն կրթությունը կլինի անվճար․ ի՞նչն է խանգարել 10 և ավել տարի դա անել

Մեր համայնք բարով ես եկել, համայնքը Ձեզ հետ է․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Նոր Եդեսիա բնակավայրում

Քննարկվել է Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգը․ ԱԽ քարտուղարը Դելֆիում է

Ձեզ լավագույնն եմ մաղթում Ձեր ծննդյան 67-րդ տարեդարձի առիթով․ վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին

Ժամում՝ 30 կանչ․ գանգատները նույնն են՝ փսխում, սրտխառնոց, ջերմություն, լուծ․ ինչ է կատարվում Բյուրեղավանում

Շնորհակալություն, որ մեզ համար մանկապարտեզ եք սարքում․ փոքրիկները սրտիկներով ողջունեցին վարչապետին․ տեսանյութ

Ողբերգական ավտովթար Սյունիքում. մեքենան, մոտ 500 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա զոհ

Քննարկվել են ԱՍՀ նախարարության առաջնահերթություններին առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսերը, 864 հազար դոլարի ավանդ, 13 մլն դրամ

Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում այցելել է Հերոսների հրապարակ. լուսանկարներ

Անձրև, ամպրոպ, կարկուտ ու թաց ձյուն. առաջիկա օրերը որոշ շրջաններում կլինեն տեղումնառատ՝ քամու ուղեկցությամբ

Արագածավանի թիվ 1 նորակառույց դպրոցում հանդես եմ գալիս ելույթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը ծանոթացել է Արագածավան բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխատանքներին. տեսանյութ

Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեում

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև

Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը

Պարո՛ն Պապոյան, մեծացնենք աջակցությունը. վարչապետն այցելել է Արագածոտնում հիմնված դեղձի և կեռասի ինտենսիվ այգի

Էն թիվը, որ քննարկել ենք, չեն տալիս, տալիս են 3000 դրամ, 2 պեռաշկի, Կոլա կամ ջուր. նոր ձայնագրություն