Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

13/03/2026 schedule18:08

Արտաքին հետախուզական ծառայությունը 2026թ. մարտի 10-ին «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարությամբ տեղեկություն էր տարածել, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։

Նույն օրը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարեց, որ Արտաքին հետախուզական ծառայության տարածած հայտարարության հիման վրա հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որն իր հերթին քրեական վարույթ նախաձեռնեց:Այս հարցը դարձավ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ամենակարևոր թեմաներից մեկը, և քաղաքական տարբեր ուժեր տարբեր կերպ մեկնաբանեցին տեղեկությունը:

«Արմենպրես»-ը դիմել է Արտաքին հետախուզական ծառայությանը՝ ուղղելով մի քանի հարց՝ նոր մանրամասներ ճշտելու նպատակով:

«Մարտի 10-ի Ձեր հայտարարությունը չէր պարունակում մանրամասներ, սակայն հանրության շրջանում բուռն քննարկումներ առաջացրեց տարբեր ասպեկտներով: Կարծիքներն ու գնահատականները բազմազան էին, բայց գերիշխում էր մոտեցումը, որ ԱՀԾ հայտարարությունը պետք է լինի հստակ, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն, և որ նման հայտարարություններով տագնապ չպետք է առաջացնել։

Հետախուզության ծառայությունների հրապարակումներին բնորոշ մանրամասների բացակայությունը, որպես կանոն, պայմանավորված է սեփական գործունեության, աղբյուրների, մեթոդների պաշտպանության առաջնահերթությամբ։ Սա չի նշանակում, սակայն, որ ՀՀ իրավասու իրավապահ մարմիններին չեն փոխանցվել և փոխանցվում հստակ օպերատիվ տեղեկություններ։ Նշվածի մասին են վկայում նաև թե՛ ՀՀ ՆԳՆ ոստիկանության, և թե՛ ՀՀ քննչական կոմիտեի արած  հայտարարությունները։ Ինչ վերաբերում է տագնապի մասին պնդումներին, ապա Ծառայության նպատակը մեր հայրենակիցներին իրազեկելն է նման առերևույթ անօրինական գործընթացների վերաբերյալ։ Ծառայությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ուղղված արտաքին վտանգների նյութականացումը կանխարգելելու և հակազդելու գործողություններ, և այս հայտարարությունը պետք է ընկալել որպես նման գործողություններից մեկը։ Հետևաբար տագնապ կարող են ունենալ նման առերևույթ ապօրինի գործողություններ իրականացնող շրջանակները։

-Քանի որ հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրվում որոշ քաղաքական ուժերի աջակցելու համար, խնդրում ենք նաև պարզաբանել, թե մասնավորապես որ ուժերի մասին է խոսքը, քանի որ ընդդիմությունը հայտարարությունը մեկնաբանում է՝ իբր «հող են նախապատրաստում ընդդիմության դեմ գործողությունների համար» կամ «փորձում են ապահովել առավելություն իշխող ուժի համար»:

Ծառայության մանդատը սահմանված է օրենքով, որը ներառում է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությունը և այդ նպատակով տեղեկությունների հավաքումն ու մշակումը։ Հետևաբար ծառայության մանդատը պայմանավորված կամ կաշկանդված չէ քաղաքական ուժերի դասավորությամբ կամ այդ ուժերի ցանկություններով՝ ո՛չ իշխող, ո՛չ էլ ընդդիմադիր։ Ըստ տեղեկությունների՝ ճնշումները միտված են աջակցություն ապահովելու ընդդիմադիր որոշ ուժերի օգտին։

Ձեր հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, որում նշվում էր, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են իրականացնում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, խոշոր գործարարներ, քրեական հեղինակություններ՝ հանդես գալով այդ երկրի հատուկ ծառայությունների անունից։ ԱՀԾ-ն ունի՞ տվյալներ՝ այդ երկրի հատուկ ծառայությունները որևէ ներգրավվածություն ունե՞ն այս գործընթացում։ Կարո՞ղ ենք ասել, որ այս դեպքում գործ ունենք նաև ՀՀ-ում կայանալիք ընտրություններում արտաքին միջամտության վտանգի հետ։ 

Ստացվող տեղեկությունները վկայում են, որ այդ գործողությունները պարունակում են մեր երկրում կայանալիք ժողովրդավարական ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ։

Խնդրում եմ նաև ներկայացնել, թե հայտարարությունից հետո ի՞նչ աշխատանքներ է տարել Արտաքին հետախուզական ծառայությունը, ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Ծառայությունը շարունակում է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել իր առջև օրենքով դրված խնդիրների լուծման ուղղությամբ, և բնականաբար, համագործակցում է ՀՀ բոլոր պետական մարմինների հետ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1498 դիտում

Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան

Ամբողջական արգելք է սահմանվել ՌԴ-ից բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին

Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ

Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի

Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած դի

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը