Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան

15/03/2026 schedule12:05

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, թե ով է երբեմնի «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

«Երիտասարդները չեն հիշի, բայց պետք է իմանան, թե ով է Արթուր Բաղդասարյանը, և երբ է նա սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում։

2008-ին Արթուր Բաղդասարյանն առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Որդեգրելով «խիստ ընդդիմադիր» իմիջ՝ նա նույնիսկ Ազատության հրապարակում հայտարարեց, որ գործող իշխանությունները սպառնում են իրեն։ Ստացած քվեներով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Սերժ Սարգսյանից և Լևոն Տեր-Պետրոսյանից հետո։

Ընդդիմության միավորման կոչերին չարձագանքեց, և «Մարտի 1»-ի ողբերգությունից մեկ օր առաջ՝ 2008-ի փետրվարի 29-ին, Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին կոալիցիոն հուշագիր։ Մարտի 1-ի երեկոյան տասը մարդ սպանվեց Երևանի կենտրոնում։

Ի դեպ, 2008 թվականի մարտի 21-ին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն ստորագրեցին քաղաքական կոալիցիա կազմելու համաձայնագիր։

Մարդիկ, որոնք չէին ուզում Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնել որպես նախագահ և ձայնը տվել էին «ընդդիմադիր» Արթուր Բաղդասարյանին, մեծ հիասթափություն ապրեցին, սակայն Արթուր Բաղդասարյանի ծառայությունները (թե ում՝ թողնում եմ ձեր դատին) այսքանով չսահմանափակվեցին։

2010–2013 թվականներին Հայաստանի կառավարությունը ակտիվ բանակցություններ վարում էր Եվրամիության հետ՝ ասոցացման ու ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Սակայն ընդամենը մեկ օրում՝ երկրի նախագահի Ռուսաստան այցից հետո, տեղի ունեցավ քաղաքական որոշում. Հայաստանը չստորագրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը և հայտարարեց մաքսային միության անդամակցության մասին։

Այսպես արձագանքեց այդ իրադարձությանը ԱԽ քարտուղարի պաշտոնում աշխատող Արթուր Բաղդասարյանը. «Ռուսաստանն իր վրա է վերցրել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և արդիականացման ապահովման պարտավորությունը»։ Այսպիսին էր երկրի անվտանգության մարմնի արձագանքը՝ մեկ ուրիշ պետության թողնելով մեր տնտեսության ապագան։

Նշեմ նաև, որ 2016–2017թթ. հաշվետու ժամանակաշրջանում Արթուր Բաղդասարյանը 12 մլն ռուսական ռուբլի փոխհատուցում է ստացել «Ռոսնեֆտ Իտեռա» և «ՄՏՍ բանկ»-ից։ Թե ինչի դիմաց, դա նույնպես թողնում եմ ընթերցողի եզրահանգմանը։

Արթուր Բաղդասարյանը ցուցիչ է, որ եկել է հերթական անգամ, մարդկանց մոլորեցնելու ժամանակը։ Իսկ ու՞մ է հիմա սատարում Արթուր Բաղդասարյանը»,- գրել է Վարդանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3632 դիտում

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել