Բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից. Ժաննա Անդրեասյան

16/03/2026 schedule15:41

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ենթատարածաշրջանային աշխատաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում առողջապահության ոլորտի աշխատողների կրթության բարելավմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառման նպատակն է քննարկել բուժքույրական և բժշկական կրթության զարգացմանն ու առողջապահական աշխատուժի կարգավորմանը վերաբերող հարցեր։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարության գործընկերներին՝ նշելով, որ նման հարթակներն ու քննարկումներն օգնում են աշխատանքը կատարել առավել արդյունավետ՝ առաջ շարժվելով միմյանցից սովորելու, փորձով փոխանակվելու և հետագա քայլերն ավելի լավ պլանավորելու ճանապարհով։

«Բժշկական կրթությունը մարդու կյանքի որակի հետ ուղիղ կապված գործընթաց է, հետևաբար այս ուղղությամբ կրթության պլանավորումն անմիջականորեն ազդում է հասարակության կյանքի որակի վրա։ Կարծում եմ՝ հենց այս մեծ պատասխանատվությունն է համախմբել բոլորիս՝ քննարկելու բժշկական կրթության արդյունավետ կարգավորումները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի գնահատմամբ՝ սա շարունակական գործընթաց է, որը հատկապես տեխնոլոգիական արագ զարգացումների պայմաններում պահանջում է մշտական ուշադրություն և հստակ ուղղվածություն։ Ժաննա Անդրեասյանը նաև ներկայացրել է բժշկագիտության և բժշկական կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները։

«Ամեն ինչ սկսվում է դեռևս դպրոցից։ Սա չափազանց կարևոր է, որովհետև հենց դպրոցական մակարդակում ենք փոխանցում առաջին գիտելիքները և ձևավորում այն վարքականոնը, որը մի կողմից համընդհանուր է, իսկ մյուս կողմից դառնում է նաև մասնագիտական կողմնորոշման կարևոր հիմք։ Այս առումով առանձնահատուկ կարևորում ենք դպրոցներում առողջ ապրելակերպի պարտադիր դասընթացի ներդրումը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման պարտադիր բաղադրիչի ներառումը, որը երեխաներին օգնում է ավելի ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից։

Նրա խոսքով՝ ներկայում բժշկական մասնագիտություններով սովորում է ավելի քան 10 հազար ուսանող։ Ըստ էության, երկրի յուրաքանչյուր տասներորդ ուսանողը սովորում է բժշկական ուղղությամբ, որը, ըստ նախարարի, կարևոր ցուցանիշ է. «Բժշկական կրթությունն ամենապահանջվածն է նաև օտարերկրյա ուսանողների շրջանում։ Սա ևս կարևոր ցուցիչ է, որը վկայում է մեր երկրում ձևավորված կրթական ավանդույթի և որակի մասին»։

2025թ․ հոկտեմբերի 20-ից ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը սահմանում է նոր իրավական շրջանակ, որը միտված է կրթության որակի բարձրացմանը, մասնավորապես բժշկական կրթության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, որը կնպաստի առողջապահության ոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը նաև միջազգային աշխատաշուկայում։

«Օրենքն առանձին կարգավորումներ է նախատեսում բժշկագիտության համար՝ այն դիտարկելով որպես կարգավորվող մասնագիտություն։ Օրենքը նախատեսում է նաև հատուկ ընթացակարգեր բժշկական ոլորտում որակավորում ստացած մասնագետների հետագա կրթության կազմակերպման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը, մասնավորապես քոլեջների դերը։ Նրա խոսքով՝ առողջապահության համակարգը ենթադրում է ամբողջական շղթա, և կարևոր է, որ որակական փոփոխությունների գործընթացում նույնքան առանցքային տեղ հատկացվի նաև քոլեջային կրթությանը. «Կարծում եմ՝ այս ուղղությամբ բժշկական մասնագիտությունների շրջանակում դուալ կրթության ներուժը դեռ լիարժեք իրացված չէ։ Հուսով եմ, որ այս քննարկումները կօգնեն հասկանալու, թե ինչպես է այդ գործընթացն իրականացվում այլ երկրներում, և ինչպես կարող ենք փոխանակել փորձ ու կարծիքներ՝ այս ոլորտում ավելի արդյունավետ աշխատելու համար»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև գիտության և հետազոտության ոլորտում բժշկական մասնագիտությունների կարևորությանը։ Նրա խոսքով՝ որակի մասին հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ շղթան ամբողջական է, և պրակտիկ աշխատանքը շարունակաբար զուգորդվում է հետազոտության հետ՝ նպաստելով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նոր մեթոդների ներդրմանը։

Նախարարի խոսքով՝ բժշկագիտությունը ճանաչվել է գերակա ուղղություն Կառավարության՝ վերջերս ընդունած ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագրով․ «Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հայկական 9 գիտական ամսագրերից 2-ը բժշկագիտության ոլորտից է, իսկ Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ գիտական հրապարակումը վերաբերում է բժշկագիտությանը, ինչը նշանակում է՝ այստեղ մեծ ներուժ կա»։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՀԿ-ի ազգային ռազմավարությունների և առողջապահության համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Ազոպարդի Մուսկատը:

Երկօրյա աշխատաժողովը կազմակերպվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության DG ENEST ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև առցանց ձևաչափով՝ Ադրբեջանից, Ղազախստանից և Ղրղզստանից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
794 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել