Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու 16 միլիոնի ծրագրով նոր քվոտա կսահմանվի․ ովքեր են շահառու

17/03/2026 schedule16:53

«Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու՝ 16 միլիոնի ծրագրով նոր քվոտա ենք սահմանելու, բայց ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում»։

Այս մասին ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քվոտան սահմանվելու է 3 խումբ շահառուների համար: Առաջին խմբում մոտ 400 շահառուներ են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրերից: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք բավարարում են ծրագրի բոլոր պարամետրերը, շինթույլտվությունը ստացել են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը, բայց չեն կարողացել դիմել և բանկից վարկ ստանալ: Դրանք նաև այն քաղաքացիներն են, որոնք 2024-ի հունվարի 1-ից մինչև 2025-ի մայիսի 1-ը հողամաս են ձեռք բերել, բայց միայն հողամասի սեփականության իրավունքներն են գրանցել:

«Այս քաղաքացիների համար քվոտան գործելու է ուղիղ այն համայնքում, որտեղ շինթույլտվությունը ստացել են, հողամասը ձեռք են բերել, այսինքն՝ որևէ սահմանափակում չկա»,- ասել է Թորոսյանը։

Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք շինթույլտվությունը 2025-ի մայիսի 1-ի դրությամբ արդեն ստացած են եղել:

Նոր քվոտաներից կարող են օգտվել այն քաղաքացիները կամ այն ընտանիքները, որտեղ ամուսիններից մեկը (կամ եթե միայնակ մայր է) ունի առնվազն 1 տարվա հաշվառում այդ համայնքում, կա՛մ պետք է լինի ընտանիքում անչափահաս երեխա, կա՛մ ամուսինների հանրագումարային տարիքը չպետք է գերազանցի 75 տարեկանը։

Եվս մեկ քվոտա է սահմանվել, ըստ որի՝ եթե որևէ բնակավայրում դպրոցում տեղերը 50 տոկոսից պակաս են լրացված, ապա այդ 50 տոկոսի 20 տոկոսի չափով քվոտաներ կսահմանվեն: Այս դեպքում խոսքը 243 քվոտայի մասին է:

«Այստեղ սահմանափակում կա ուղիղ այն տրամաբանությամբ, թե ինչու ենք տալիս այս քվոտան, որպեսզի երեխաների թիվը լրանա դպրոցում, և նաև երեխաները որակյալ կրթություն ստանան նորակառույց դպրոցներում: Պարտադիր պայման է, որ երեխայի տարիքը լինի 10 տարեկանից ցածր՝ շահառու դառնալու համար, որովհետև շահառու դառնալը և նախագծելը, կառուցելը տևում է միջինացված մոտ 2-3 տարի, ուստի կարևոր է, որ երեխաները, որոնք այդ դպրոցի պոտենցիալ աշակերտը պետք է դառնան, սովորեն այդ դպրոցում, դրա համար ավելի ցածր տարիք ենք վերցրել, քան, օրինակ, Գոմքի պիլոտային ծրագրի դեպքում էր, որի դեպքում 13 տարեկան էր սահմանված»,- ասել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
508 դիտում

Օմանի ԱԳ նախարարը Միրզոյանի՝ տարածաշրջանային բարդ իրավիճակում Մասկատ այցելելու որոշումը որակել է պատմական

Պուտինը 23 կնոջ ներում է շնորհել

Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի փողոցներից մեկում

Կառավարությունը կֆինանսավորի նոր, առնվազն 1417 տան կառուցում սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում

ԵՄ-ն փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին․ հայտնի է՝ երբ

Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու 16 միլիոնի ծրագրով նոր քվոտա կսահմանվի․ ովքեր են շահառու

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան

Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Մասկատում կայացել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ

Ucom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին

41-ամյա տղամարդը կեղծ օղիներ և առանց լիցենզիայի ծխախոտներ է իրացրել

Չմոռանալ, թե ինչ ունեինք, իսկ ընտրությունը շատ հստակ է. Հարությունյան

Պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է

Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը

Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է

Կառավարության քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն. վարչապետ

Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն իրականացնում է խորքային բարեփոխումներ. Վահագն Խաչատուրյան

Եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ․ Անդրեասյանը՝ Գզոյանի հեռացման պատճառների մասին

Առանձին վերցրած գիտելիքը չի կարող արդյունք տալ, այն պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում և ճիշտ համակարգի մեջ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է. Կաց

Եթե Հայաստանում չեմ եղել, նշանակում է՝ չե՞մ տեսել, թե ինչ է կատարվում, երկիրս ոնց է անդունդը գլորվում

Մի քանի օր ՀՀ-ում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Ավելի քան 12 կգ չորացված, մանրացված զանգված․ Արմավիրում մեծաքանակ թմրամիջոց է հայտնաբերվել

«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ նախաքննության ավարտ

Հայերի արտառոց շարժ դեպի ՀՀ չկա, մարդիկ հույս ունեն՝ շուտով պատերազմը կվերջանա. Զարեհ Սինանյան

«Արտիստը՝ դպրոցին» ծրագրի մասնակից 250 դպրոցականի լավագույն գործեր ներառվել են հատուկ պատկերագրքում. տեսանյութ

Սուքիասյանը երբևէ ՀՀ չի ներմուծել էլեկտրամոբիլներ և առնչություն չունի տաքսի ծառայությունների հետ. հերքում

«Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ծիծեռնակաբերդում շինարարության հետ կապված խնդիրներ կային, կարգավորելու համար մեծ ջանք է դրվել. նախարար

Պատրաստ եմ հետայսու ևս օգտակար լինել ՀՀ վարչապետի նախաձեռնած Հայ եկեղեցու բարենորոգմանը. Տեր Աբրահամ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վրաց պատրիարքի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. նա հոսպիտալացվել է

Բաղդադում՝ ԱՄՆ դեսպանատան վրա, հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Հենրիխ Մխիթարյանը վնաuվածք է ստացել․ նա կարող է բաց թողնել «Ինտերի» առաջիկա հանդիպումները

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակից մի քանի մետր հեռավորության վրա. SNN

ՀՀ ԱԳ նախարարն ուղևորվում է Օման. ինչ օրակարգ է նախատեսված

Շիրակի մարզի Արթիկի թիվ 1 մսուր-մանկապարտեզը հիմնանորոգված է. վարչապետ

Մարզերի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամով էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն