ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

24/03/2026 schedule09:20

Մարտի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ։

Այցը պայմանավորված է եղել զինծառայողի ընտանիքի անդամից ստացված ահազանգով, որը վերաբերում էր զինծառայողի առողջական վիճակին, բուժօգնության կազմակերպմանը և նրա իրավունքների ապահովմանը։

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ։ Քննարկվել են բժշկական հետազոտությունների ընթացքի, տրամադրվող բուժօգնության, ինչպես նաև զինծառայողի առողջական բոլոր խնդիրների հաշվառմամբ փորձաքննելու և զինվորական ծառայության համար հետագա պիտանիությունը որոշելու հետ կապված հարցեր։ 

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույց են ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս, ի թիվս այլ հարցերի, բարձրաձայնել է իր մտահոգությունները առողջական խնդիրների վերաբերյալ։ Բարձրացված հարցերը տեղում քննարկվել են բուժանձնակազմի հետ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների կազմակերպման և բուժման հետագա ընթացքը հստակեցնելու նպատակով։

«Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերի պատշաճ հասցեավորման և համապատասխան լուծումների ապահովման ուղղությամբ։

Զինծառայողին առնչվող բողոքի քննարկման ընթացակարգը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է։ Նրա առողջական վիճակը և բժշկական օգնության տրամադրմանն առնչվող հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
490 դիտում

ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը

Նախընտրական պոպուլիզմի հիթ-շքերթում առաջին հորիզոնական բարձրացավ ՀԱԿ-ը. Թունյան

Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել

Հայրենասեր օլիգարխի որդին կրակոցներ է արձակել ու փախել Բելառուս. եկել մեզ ասում է՝ խաղաղություն չկա. Չախոյան

ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով․ Թորոսյան

Նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարում երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում. լուրերը սուտ են

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Սուրեն Թովմասյանը Օստենդ կգործուղվի

Կառավարման ակադեմիա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բաքվին զայրացրել է Փաշինյանի խոսքերը մեկնաբանելիս Զախարովայի կողմից Հեյդար Ալիևի անունը շեշտելը

Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

Կոլումբիայում ավելի քան 100 զինծառայող տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կան վիրավորներ

Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը

Ընդդիմության մեջ ուժեղ փոխհրաձգություն է. կեղտոտ խաղ է տեղի ունենում. ում են ուզում դարձնել վարչապետ

AI Սամոյի ֆեյքերն են՝ նույնաբովանդակ մեկնաբանություններով, նույն քանակությամբ փոխադարձ լայքերով. Հարությունյան

Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Սևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև

Գողերն ու կողոպտիչները հավաքվել են, իրենց էլիտա են կոչում. թող ցեղով-տեղով հելնեն գնան Ղարաբաղ. տեսանյութ

Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 3 մարդատար մեքենա և կցորդով բեռնատար. կան տուժածներ

Թրամփը խոսել է Իրանի «գլխավոր մարդու» հետ բանակցությունների մասին, Իրանը հակադարձել՝ բանակցություն չի եղել

Տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու ոստիկանության բաժիններ է տարվել 167 անձ. ՆԳՆ

Հրավիրում ենք «Վարչաբենդի» երկրորդ պարահրապարակին. մենք նվագում ենք, դուք՝ պարում. Փաշինյան

ՓԾ տնօրենը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոցի նմանվող զանգվածով 40 փաթեթ է եղել. նա ձերբակալվել է

Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները, ՀՀ-ԵՄ ծրագրերը

ՔՊ-ն Տեղեկատվական համակարգերի կառավարման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել

«Բուշեր» ԱԷԿ-ը գտնվում է ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ. Պեսկով

Անցած շաբաթ պարեկները հայտնաբերել են 410 ոչ սթափ վարորդ. տեսանյութ

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը. քաղաքի լույսերը 1 ժամով կանջատվեն

Արձագանքի ամենաճիշտ պահն է, որ ժողովուրդը տեր կանգնի իր խաղաղությանը. վարչապետը խոսել է առաջնորդության մասին

ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ՝ որակավորման առաջնության

Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հնդկաձավար

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց

TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Սարալանջի պողոտան 90 օրով փակ կլինի

5 օրով հետաձգել եմ Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները. Թրամփ

Խոշոր ավտովթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. կան տուժածներ