Երևան
12 °C
Մարտի 24-ին գումարված ԱԺ նիստերի օրակարգում էր նաև «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 39 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» ծրագրի իրականացման համար: Սրան զուգահեռ Եվրոպական Միությունից դրամաշնորհային միջոցներ են հատկացվելու 6 միլիոն եվրո արժեքի չափով, ինչպես նաև համաֆինանսավորում է լինելու պետական բյուջեից:
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ միջոցներն ուղղվելու են արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, համապատասխան ապրանքների ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմանը: «Այս ծրագրի շրջանակում նախատեսում ենք կառուցել և՛ կենտրոն, և՛ Պետական եկամուտների կոմիտեի նոր վարչական շենք, բայց վարչական շենքն արդեն սեփական միջոցներով: Կենտրոն ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն շենքը, շինարարական ենթակառուցվածքը, այլև իր կոմպլեքս գաղափարն այն տեսանկյունից, որ բոլոր մաքսային ծառայությունները և բոլոր ծառայությունները, որոնք վերաբերում են արտահանողին ու ներմուծողին, սպասարկվեն մի կետից»,- ասել է նա:
Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ կենտրոնը գտնվելու է Պռոշյան գյուղում՝ ուղիղ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարևանությամբ: Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա մեկ համակարգում մեկտեղել ոչ միայն մաքսային, այլև բոլոր մարմինները, որոնց գործառույթները կապված են ապրանքների արտահանման և ներմուծման հետ:
Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ նախագիծը միտված է քաղաքացիների, տնտեսավարողների կյանքը հեշտացնելուն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեր չընտրվելու դեպքում պատերազմ լինելը շանտաժ, ընտրական տրյուկ չէ, դրանում կա լուրջ ճշմարտություն
Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից հետո դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա
Արարատի մարզում կասեցվել է «Արտյոմ Խաչատրյան Վարազդատի» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
ՀՀ-ն հաստատակամորեն սատարել է համագործակցության միջոցով առողջապահական նպատակներին հասնելու միջազգային ջանքերը
Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԳՐԵԿՈ-ում որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ
Դատախազությունը կքննարկի Սամսոնյանի խափանման միջոցը փոխելու՝ դատարանի որոշումը բողոքարկելու հարցը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը
Կտրամադրվեն վարկային միջոցներ «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» ծրագրի իրականացման համար
Քննարկվել է կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ուղղություններով համագործակցության ընթացքը
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում
ՆԳՆ պաշտոնական կայքերում հրապարակվել են ԱԺ ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները
Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ․ Պապոյան․ տեսանյութ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Երևանում․ հասցեներ
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 24-ին
Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Իրանը նոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել
Չմոռանալ, թե ինչ ունեինք. Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
ԱՍՀ նախարարությունը ներկայացրել է պարզաբանումներ՝ սահմանամերձ և այլ բնակավայրերում բնակապահովման ծրագրի մասին
ՀՖՖ մրցավարներն ու տեսուչները ստացել են միջազգային նշանակումներ
Տեխասի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել. տեսանյութ
Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը
Ավտովթար Փարպի գյուղի մոտ. մեքենան հրդեհվել է, կան տուժածներ
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով․ տեղումներ կլինեն
Նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. ԿԳՄՍՆ-ն նոր նախագիծ է մշակել
Պաշտպանության նախարարությունում հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել․ ինչ հարցեր են քննարկվել
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Գառնիում գտնվող «գյուղատնտեսական» նշանակության հողամասի նկատմամբ
Եղեգնաձորի Վարդան Զորավար փողոցը բարեկարգված և ասֆալտապատված է․ վարչապետ
Արտաշատում բնակիչները Սամվել Կարապետյանի աջակիցներին թույլ չեն տվել քարոզչություն անել. ԶԼՄ-ներ
2026 թվականի ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի մասին․ Ալեն Սիմոնյան
Արարատյան դաշտում երբ կծաղկեն ծիրանենիները
«Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալի փախուստի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտարարվել է հետախուզում
Քաղաքացին գազային ատրճանակով սպառնացել է ապօրինի կառույցներն ապամոնտաժող անձանց․ տղամարդը ձերբակալվել է
Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում մարտի 23-ին և 24-ին
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է․ տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության կանոնները
Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի
Վաղաժամկետ մարվել են ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար
Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա․ մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT