Երևան
12 °C
«Հայաստանում սնանկության ոլորտը կարգավորվում է 2006 թվականին ընդունված «Սնանկության մասին» օրենքով, որն այս ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների, սակայն դեռ լուրջ բարեփոխման կարիք ունի»:
Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ մարտի 24-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Նախարարի տեղակալի խոսքով սնանկության ինստիտուտը հաճախ օգտագործվում է որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու, չարաշահումների, կենսունակ կազմակերպությունների առողջացման փոխարեն նրանց գույքը փոշիացնելու, տարատեսակ եղանակներով գույքերը վաճառելու և լուծարման տանելու գործիք: «Ըստ վիճակագրության՝ 2024 թվականին Սնանկության դատարան է ներկայացվել 5856 դիմում, որից 4552-ը՝ ֆիզիկական անձանց սնանկության դիմումն է: 2025 թվականին ունեցել ենք 4730,3 դիմում, որից 3946-ն են ֆիզիկական անձանց սնանկության դիմումները: Այս մեծ թվերը ցույց են տալիս, որ քաղաքացիները հեշտությամբ պարտք են վերցնում, չեն վճարում և սնանկ ճանաչվելով՝ կարողանում են հեշտորեն ազատվել պարտքերից»,- նշել է նա:
Խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով:
Վերոնշյալ չարաշահումները կանխարգելելու համար առաջարկվում է բարձրացնել սնանկ ճանաչելու շեմը՝ 2 միլիոն դրամից դարձնելով 5 միլիոն դրամ: Բացի այդ՝ նախատեսվում է, որ դատարանը դիմումը վարույթ ընդունելու փուլում կստուգի պարտապանի ֆինանսական վիճակը, նրա կատարած գործարքները, գույքի օտարումները, և արդյունքում կասկածներ լինելու պարագայում սնանկության դիմումը կարող է մերժվել, իսկ եթե դրանք պարզվեն սնանկության գործի քննության ընթացքում, ապա դատարանը հնարավորություն կունենա ուղղակի անձին պարտքից չազատել:
Սնանկության նոր օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով մասնավորապես միասնականացվել և կենտրոնացվել են սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները: Նախատեսվել է սնանկության վարույթի սկզբունքների առանձին գլուխ, որը ներառում է պարտատերերի հավասարության, ակտիվների արդարացի բաշխման, բարեխղճության, գույքի արագ իրացման և այլ սկզբունքներ: Տարանջատվել են պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները: Հստակեցվել են ֆիզիկական անձի գույքի կազմի և աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցների բռնագանձման վերաբերյալ կարգավորումները: Նախագծով նախատեսվել են նաև հատուկ կարևորության կազմակերպությունների, ինչպես նաև գյուղատնտեսական կազմակերպությունների սնանկության առանձնահատկությունները:
Օրենսգիրքը կարգավորում է իրավաբանական ու ֆիզիկական անձանց սնանկության և սնանկության վտանգի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության հետ կապված հարաբերություններ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT