Մենք հնարավորություն էինք ստեղծել, որ Ղարաբաղում լիներ քաղաքական գործընթաց, բայց որոշ շրջանակներ խոչընդոտեցին

26/03/2026 schedule13:55

«Մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց, և Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրին իշխանափոխություն Ղարաբաղում և Հայաստանի ԱԺ-ում շնորհավորում էին իրար: Այդ շնորհավորանքներից ընդամենը մեկ շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան»:

Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե 10 օր առաջ ասեինք, որ տեղի են ունենալու սուր իրադարձություններ, չնայած ասել էլ ենք, այդ ժամանակ ԱԺ-ում ՔՊ-ն շատ ակտիվ էր և տալիս էր գնահատականներ, թե դրա հետևանքները ինչ են լինելու, բայց ի հեճուկս այդ գնահատականների և զգուշացումների՝ մարդիկ իրար շնորհավորում էին, ասում էին՝ տեսեք՝ հիմա ինչ ենք անելու Ղարաբաղում, հաջորդիվ ինչ ենք անելու Հայաստանում:

Ես ուզում եմ հաստատել դա, որ այն, ինչ նրանք արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում էին անել Հայաստանում։

Ընդ որում՝ նրանց մի մասը Հայաստանում իշխող շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, բառիս բուն իմաստով, փախան Ղարաբաղից, ընդ որում՝ ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք և թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա։ Ես նույնիսկ հիշում եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը (այդ ժամանակ ես Բաղրամյան 26-ում էի նստում), նրանք եկել և ինձնից պահանջում էին, որ ես սահմանը բացեմ, ես ասել եմ, որ սահմանը փակ չէ, բնականաբար, բայց նաև ուզում եմ ասել, որ Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այդ ժամանակ զգուշացրել եմ, որ եթե դուրս եկաք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»,- նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին խոսակցություններին՝ վարչապետը հորդորել է դադարեցնել ժողովրդին սնել նոր ցեղասպանությունների մասին տվյալներով, և ընդհանրապես այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցվի։

«Երբ մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների համար, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ, և էլի ասում եմ՝ այդ ամեն ինչը մեկ բանի մասին է՝ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով՝ հույս տալով, թե հեսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը, հեսա մի օր Սևրի պայմանագիրը կաշխատի:

Մեր քաղաքականությունը և ռազմավարությունը հետևյալն է. մենք պետք է խաղաղվենք, ինչպես ժամանակին Չարենցն է ասել՝ կա Հայաստանի Հանրապետություն, և ուրիշ ոչինչ, ուրեմն տնավորվում ենք ՀՀ-ում, իսկ այդ միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ են, չի եղել նման բան, ես ճիշտ պահի կորոշեմ և թղթերը կհրապարակեմ։

Չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են, ընդ որում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ այն պլանի ներքո, որ այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի կառավարության դավաճանություն և դրա ծխածածկույթի ներքո ՀՀ-ում իշխանափոխություն են անելու։

Չկարողացան անել. գիտե՞ք՝ ինչ պատճառով, որովհետև իրենք ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն: Այդ մարդիկ չեն ներկայացնում ու չեն ներկայացրել երբեք Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին, որովհետև չեն ունեցել լեգիտիմություն։

Ժողովուրդը ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին չի ընտրել, Լևոն Տեր-Պետրոսյանին մի անգամ ընտրել է, դրանից հետո չի ընտրել:

Նրանք երբեք Հայաստանի լեգիտիմ ղեկավար չեն եղել, Ղարաբաղի վերջին ներկայացուցիչները. դրանք լեգիտիմություն չեն ունեցել ընդհանրապես, նրանք ում ներկայացուցիչն են, ընդհանրապես ում են ներկայացրել՝ այդ հարցը պետք է պարզաբանվի: Այս օրերին այդ հարցն է պարզաբանվում:

Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան և նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես՝ բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք, և Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանին և հայ ժողովրդին ներքաշել է այս ավանտյուրայի մեջ»,- եզրափակել է վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
386 դիտում

TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBank

Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին․ Ալեքսանյան

Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 10 քաղաքացի

Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին և 5-ին

Մետրոպոլիտենում շարունակվում են աշխատակիցների համար անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման գործընթացները

Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբինյան

Առնվազն 18 մարդ է զոհվել Բանգլադեշում ուղևորատար ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով. տեսանյութ

Սերժի իշխանության ժամանակ Ձեր ասածի համար Ձեր ծնոտին չէի՞ն տվել. Ձեզ ֆինանսավորում են, որ գաք էստեղ դոշ ծեծեք

Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ներառվեցին պարտադիր ապահովագրության համակարգում

Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը. Ալեն Սիմոնյան

Ես հայտարարե՞լ եմ, որ ուժեղ եմ. ես ասել եմ՝ լեգիտիմ եմ, իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է. Փաշինյան

Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար

Վանաձորի համայնքապետարանի ավելի քան տասնյակ աշխատակիցներ բերման են ենթարկվել. մանրամասներ

Մենք հնարավորություն էինք ստեղծել, որ Ղարաբաղում լիներ քաղաքական գործընթաց, բայց որոշ շրջանակներ խոչընդոտեցին

Թաթոյանը Փաշինյանին հաղթել է, Ալիևին՝ ջախջախել, նախկիններին՝ տուն ուղարկել, Կարապետյանին սկի չի էլ նկատում

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին

Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են թաց ձյան և անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում

Իրավապահների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների. ՆԳՆ

Սև ծովում ԱԹՍ-ով հարձակում է եղել թուրքական լցանավի վրա

2023-ին Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան

«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ին

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների

Ըստ պլանի՝ ՀՀ-ն չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը Ղարաբաղի անորոշությունը հետաձգելու դիմաց

Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան

Թրամփը խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց և Իրանի դեմ նախաձեռնածն անվանել «ռազմական գործողություն»

Խնդիրներ շատ ունենք ու շարունակում ենք աշխատել, բայց ունենք նաև զգալի առաջընթաց. ԿԳՄՍ նախարար

Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրում Ford Transit-ը կամրջից ընկել է. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու

Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ին

Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել

Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է. վարչապետ

ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում

Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ

8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը

Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը