Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել․ վարչապետն ընթերցել է ստացած նամակները, մասնակցել թմբուկի դասի

28/03/2026 schedule10:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում առավոտյան տեսանյութեր է հրապարակել։ Օրը վարչապետը սկսել է նամակների ընթերցմամբ։

«Քաղաքացիների նամակներն եմ կարդում։ Այս պահին նամակների թիվը՝ 1117»,- գրել է վարչապետն ու դրանցից մի քանիսի բովանդակությունը հանրայնացրել է։

«Ափսոս, ընտրական այս փուլում օրենքն արգելում է այս խնդրանքը բավարարել։ Բայց ահա այսպիսի սիրուն նամակ եմ ստացել։

Նիկոլ Փաշինյան բարև Ձեզ. ես մի մեծ խնդրանքով եմ Ձեզ դիմում և մեեեծ հույսով ու հավատով լցծած որ այն կարժանանա ձեր ուշադրությանը և անպատասխան չի մնա: Իմ եղբայրը տարիներ շարունակ երազում է պուդել ցեղատեսակի փոքրիկ շնիկ ունենալ, և ես չեմ կարողամում իրականացնել իր երազանքը, եթե հնարավոր է խնդրում եմ Ձեզ դուք ի կատար ածեք իր երազանքը։Թող նա հավատա, որ հրաշքներ լինում են կյանքում»։

«Նաեւ այսպիսի սիրուն նամակ

Բարև Ձեզ պարոն Վարչապետ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը դիտարկելու ինձ հերթական կոչում (գեներալ-մայոր) շնորհելու խնդրանքը։ Կոչումով գնդապետ եմ։ Կանխավ շնորհակալ եմ»։

«Նաեւ այսպիսի սիրուն նամակ

Հարգելի Պարոն Վարչապետ,

Չեմ ուզում շատ գրել, պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել։ Ես իմ ամբողջ մանկությունը աղքատության մեջ եմ անցկացրել և հիմա տեսնում եմ, որ երեխաների համար շատ բան է արվում։ Ցավոք, այն ժամանակ այդպես չէր, քանի որ իշխանությունները կարիքավորներից գողանում և իրենց գրպանն էին դնում։
Մի խնդրանք ունեմ․ խնդրում եմ այնպես անել, որ դեռահասներն ու երիտասարդները ճիշտ ճանապարհով քայլեն։ Տեսնում եմ, որ ժամանակակից սոցցանցերը մեծ վնաս են հասցնում երիտասարդներին, և դա պետք է ավելի լավ վերահսկվի։ Եվ մեծ դաստիարակչական աշխատանք պետք է տարվի թե՛ դպրոցներում, թե՛ տանը՝ նաև ծնողների հետ։ Այս երեխաները երկրի ապագան են և ապագա հարկատուները մեծահասակների համար։ Նրանք լավ դաստիարակության կարիք ունեն։

Շնորհակալություն ևս մեկ անգամ»։

«Նաեւ այսպիսի սիրուն նամակ

Հարգելի Պարոն Փաշինյան, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր կատարած աշխատանքի և այն ծրագրերի համար, որոնք միտված են մարդկանց աջակցելուն և մեր երկրի զարգացմանը։

Այսօր շատ կարևոր է, երբ երկրի ղեկավարն աշխատում է բաց ու անմիջական կերպով և փորձում է լսել ու հասկանալ հասարակ մարդկանց խնդիրներն ու սպասումները։
Անկեղծորեն ուզում եմ նշել, որ ես սատարում եմ Ձեզ և Ձեր թիմին։ Շատ եմ գնահատում Ձեր աշխատաոճը, համառությունն ու նպատակասլացությունը։ Ձեր գործունեությունը շատերի համար հույս և վստահություն է ներշնչում, որ մեր երկիրը կարող է քայլ առ քայլ առաջ գնալ ու զարգանալ։

Շնորհակալ եմ նաև այն հնարավորությունների և ծրագրերի համար, որոնք աջակցում են մարդկանց ու օգնում են ավելի վստահ նայել ապագային։ Ցանկանում եմ, որ Ձեր սկսած բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ շարունակվեն։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ և անսպառ եռանդ Ձեր կարևոր և պատասխանատու գործում։ Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ նաև առաջիկա ընտրություններում՝ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի»։

Նամակների ընթերցումից հետո Նիկոլ Փաշինյանն անցել է թմբուկի դասին՝ գրելով․

«Երկու ժամ նամակներով զբաղվեցի, հիմա եկավ թմբուկի առցանց դասի ժամանակը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
364 դիտում

Կայացվել է մեղադրական վերդիկտ․ Ալեքսանյանը կալանքի տակ է․ ԲԴԽ-ն՝ ԱԳՆ աշխատակցուհու վերաբերյալ որոշման մասին

Արսեն Թորոսյանը ծանոթացել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին

Կառավարությունից բան չեմ ուզում, մենակ խաղաղություն․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ

Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում դասախոսության է մասնակցել

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Տեսա՞ք՝ մեծ ավտոբուս եկավ, բոլորս կտեղավորվենք․ այսօր էլ ենք Երևանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը

Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել․ վարչապետն ընթերցել է ստացած նամակները, մասնակցել թմբուկի դասի

«Կանազ»-ի շենքում կիթառ են նվագել, այրել գույք, հրդեհ է բռնկվել․ 3 անձ է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ

«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց

Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է

Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու

Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան

Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

TOON EXPO-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայանում է բացառիկ առաջարկով. տեսանյութ

Հունիսի 7-ին խաղաղության մուրճով կբամփեն ձեր գլխին. ուզում են մեր արյան գնով կրկին պատերազմ հրահրեն. տեսանյութ

Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է

Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած տղամարդը կձերբակալվի

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխհրաձգության մեջ են. բարի հոպարներ չկան, որ խաղաղություն երաշխավորեն

Էմմանուել Մակրոնի հրամանագրով Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշան

Սյունիքի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ․ «Զանգեր» հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է

Սեղմ ժամկետում հնարավոր է ստանալ «Կանազ»-ի հրդեհի ամբողջական պատկերը, տալ եզրակացություն․ Փորձագիտական կենտրոն

Սեբաստիան Լըկորնյուին է փոխանցվել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ հանդիպել են Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետը

Վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը

Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել

Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները

Հերթական անգամ փախան բանավեճի հրավերից․ գուցե իրենց «ուժեղ» են համարում, բայց իրենց վախը իրենցից էլ ուժեղ էր

Տավուշի մարզում Գանձաքար-Իծաքար ճանապարհահատվածը կառուցված է․ վարչապետ

Ֆրանսիայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով

ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն

Գնդացիր, հրացաններ, փամփուշտներ, նռնակ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին

Հանդիպել են Պապիկյանն ու «Safran Electronics & Defense»-ի պաշտպանության գծով ղեկավարը․ պայմանագիր է ստորագրվել

Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է․ Հովհաննիսյան

ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է