Երևան
12 °C
Այս տարի հիմնական դպրոցը կավարտեն հանրակրթության նոր չափորոշչով ուսումնառություն ստացող առաջին շրջանավարտները։ Հետևաբար, նրանց քննությունները կազմակերպվելու են ՀՓՉ պահանջներով՝ նոր ձևաչափով։
«Արմենպրես» գործակալության ուղիղ եթերում կազմակերպված առցանց վեբինար հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ տնօրեն Ժաննա Հարությունյանը և ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը պատասխանել են 9-րդ դասարանի ավարտական քննություններին, մասնավորապես՝ էսսեի ձևաչափով «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ինտեգրված քննության կազմակերպման վերաբերյալ հարցերին: Նախորդ երկու տարիներին նշված առարկաների ավարտական քննությունը էսսեի ձևաչափով արդեն հանձնել են Տավուշի մարզի դպրոցականները նոր չափորոշչի փորձարկման շրջանակում։ Այս տարի արդեն էսսեի քննությունը հաձնելու են ՀՀ բոլոր դպրոցների 2025-2026 ուստարվա 9-րդ դասարանի սովորողները։
Վեբինար հարցուպատասխանը հեռարձակվել է ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջով, ինչպես նաև «Արմենպրես» գործակալության «Յութուբ»-ի հարթակում․ պարզաբանվել են նախապես ստացված, ինչպես նաև ուղիղ եթերի ընթացքում ուսուցիչների և քաղաքացիների ներկայացրած հարցերը։
Ի՞նչ քննություններ են հանձնելու 9-րդ դասարանցիները
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նախ ներկայացրել է 9-րդ դասարանի բոլոր քննությունների անցկացման ընթացակարգը. ««Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից սովորողները հանձնելու են թեստային աշխատանք՝ հիմնականում նախորդ տարիների քննության ձևաչափով։ Հաշվի առնելով, որ չափորոշչի ներդրման շրջանակում շեշտադրվում են սովորողի կարողությունները և հմտությունները՝ փոխված է լինելու առաջադրանքների բնույթը. թեստերում տեղ կգտնեն գործնական բնույթի առաջադրանքներ: «Օտար լեզու» առարկայից սովորողներն ընտրելու են իրենց նախընտրած օտար լեզուն և հանձնելու են բանավոր քննություն: Բնագիտական առարկաներից քննության երկու տարբերակ կա. սովորողները հնարավորություն ունեն ընտրելու կամ որևէ բնագիտական առարկա՝ թեստի ձևաչափով, կամ միասնական նախագծային աշխատանք: Ընդ որում՝ թեստային առաջադրանքների շուրջ 30%-ը կրկին լինելու է գործնական լաբորատոր բնույթի առաջադրանքներ:
Նախագծային աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է․ ձևավորվել են աշխատանքային խմբեր, հաստատվել են նախագծային աշխատանքների թեմաները, ձևավորվել են հանձնաժողովներ, որոնք համակարգում և ստուգում են կատարված աշխատանքները։ Նախագծային աշխատանքները կամփոփվեն մայիսին․ եթե նախագծային աշխատանքի քննարկման արդյունքները սովորողին չեն բավարարի, նա կարող է հրաժարվել այդ տարբերակից և հունիսին հանձնել թեստային քննություն։ Այսինքն՝ սովորողն այս դեպքում ունի երկրորդ տարբերակից օգտվելու հնարավորություն։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սովորողները 9-րդ դասարանն ավարտելիս «Ֆիզկուլտուրա» առարկայից պետք է ստուգարք հանձնեն, որը կկազմակերպվի նախորդ տարիների նմանությամբ»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը՝ շեշտելով, որ այս տարի փոխվել է «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննությունը, որը սովորողները հանձնելու են ինտեգրված էսսեի ձևաչափով։
Ինչո՞ւ էսսե
Նախարարի տեղակալի խոսքով՝ միայն թեստերի կամ բանավոր քննության միջոցով հնարավոր չէ ստուգել հանրակրթության նոր չափորոշչով սահմանված վերջնարդյունքների կամ կարողունակությունների պահանջվող շրջանակը, ուստի մասնագիտական քննարկումների արդյունքում որոշվել է նշված երկու առարկաների քննությունները կազմակերպել էսսեի ձևաչափով։
««Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննությունը կազմակերպվելու է միասնական էսսեի ձևաչափով: Սովորողները ստանալու են երկու տեքստ՝ գրական որևէ ստեղծագործության և պատմական որևէ դրվագի կամ իրադարձությանը վերաբերող: Այդ տեքստերին ծանոթանալուց հետո 150 րոպեի ընթացքում սովորողները պետք է իրենց մոտեցումն ու կարծիքը շարադրեն նշված երկու տեքստերի վերաբերյալ՝ փորձելով գտնել պատճառահետևանքային կապեր՝ դրսևորելով վերաբերմունք, ստեղծագործ միտք և քննադատական մտածողություն։ Այսինքն՝ էսսեն սովորողին հնարավորություն է ընձեռում ավելի ազատ ձևաչափով շարադրելու մտքերը՝ դրսևորելով քննական և վերլուծական մտածողություն։ Էսսեի շրջանակում չի գնահատվելու հայոց լեզվի իմացությանը վերաբերող բաղադրիչը, քանի որ սովորողները հայոց լեզվից առանձին քննություն են հանձնելու»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը։
Ուսուցիչները և դպրոցները պատրա՞ստ են սովորեցնել՝ ինչ է էսսեն
ԿԶՆԱԿ տնօրեն Ժաննա Հարությունյանն անդրադարձել է ուսուցիչների հետ իրականացրած աշխատանքներին, մասնավորապես՝ էսսեի քննության նախապատրաստական ընթացքին: Նա իրազեկել է, որ ի լրումն արդեն իսկ իրականացրած մեծածավալ աշխատանքների՝ նախատեսվում է ապրիլին մեկնարկել մարզային գործուղումներ՝ ուսուցիչներին աջակցելու և նախապատրաստական վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:
«Երևանի բոլոր վարչական շրջանների դպրոցներում իրականացրել ենք փորձնական քննություն՝ մշտական կապ պահելով ուսուցիչների հետ: Նույն ձևաչափով աշխատելու ենք նաև մարզերի ուսուցիչների հետ: Այսօր կարող ենք ասել, որ ուսուցիչների անհանգստությունները նվազել են, քանի որ առավել հստակ են պատկերացնում էսսեի ձևաչափն ու անելիքները»,- ասել է Ժաննա Հարությունյանը:
Ուսուցիչների մտահոգություններին անդրադարձել է նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը՝ նշելով, որ հարցերը հիմնականում վերաբերում են էսսեի ձևաչափի ընտրությանը: ««Գրականություն և «Հայաստանի պատմություն» առարկաների՝ նոր չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ուղիղ կապված են սովորողների քննադատական, վերլուծական մտածողության և ինքնուրույն պնդումներ անելու և դրանք հիմնավորելու կարողությունների հետ: Կարևորում ենք, որ երեխաները, տարբեր առարկաների շրջանակում ուսումնասիրելով տվյալ ժամանակաշրջանը, կարողանան տեսնել այդ իրադարձությունների կապը»,- ասել է Թամարա Սարգսյանը:
Էսսեի կառուցվածքը
ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը պարզաբանել է էսսեի կառուցվածքը․ «Էսսեն ունի մուտք, հիմնամաս և ամփոփում։ Ինտեգրված էսսեի մուտքը բխում է հարցից, որի շուրջ պետք է սովորողը էսսեն կառուցի: Հարցադրման պատասխանն էլ կլինի այն պնդումը, որը աշակերտը կշարադրի որպես անձնական տեսակետ: Երկու հատվածների ամբողջ համադրումը պետք է լինի ապացուցումն այն անձնական տեսակետի, որը նա դրսևորել է: Վերջում պետք է ներկայացնել անձնական դիտարկումներում արած վերջնարդյունքը որպես ամփոփում»:
Էսսեի թեմաները նախապես տրամադրվելո՞ւ են
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ էսսեների թեմաների ընդհանուր շրջանակը ընդգրկում է դպրոցականների ուսումնառության ընթացքում «Պատմություն», «Հայաստանի պատմություն» և «Գրականություն» առարկաներից ուսումնասիրված թեմաները:
«Այս ընթացքում դպրոցներին պարբերաբար ուղարկվել են տարբեր թեմաներ, որոնց շուրջ աշակերտների հետ ուսուցիչները նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել: Առանձին քննության էսսեի թեմաներ, սակայն, չեն տրվելու, քանի որ դա կնշանակի նախապես հրապարակել քննական առաջադրանքը, ինչը հակասում է քննության տրամաբանությանը»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ քննության օրերը դեռևս հաստատված չեն:
Էսսեի գնահատումը
ԿԶՆԱԿ պատասխանատուները փաստում են՝ էսսեի գնահատման չափանիշները տրամադրված են ուսուցիչներին։ Ըստ այդմ՝ ծավալը էական չէ, առաջնայինը բովանդակությունն է, ասելիքի ամբողջականությունն ու սովորողի դատողություններում երկու հատվածների համակշռված լինելը։
«Այսինքն՝ գրականությունը և պատմությունը պետք է մեկնաբանվեն զուգահեռ մեկ հարցադրմամբ, մեկ պնդմամբ, մեկ ամփոփմամբ: Կողմնորոշման համար սահմանված է 1.5-ից 2.5 էջ, ինչը, սակայն, պարտադիր պայման չէ: Մանրամասները ներկայացված են ուղեցույցում և էսսեագրության տեսանյութում, որոնք հրապարակված են ԿԶՆԱԿ-ի կայքում»,- նշել է ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը։
Սովորողը գնահատվում է 20 միավորային սանդղակով: Պատմության և գրականության ուսուցիչները, առանձին կարդալով էսսեն, այն գնահատում են 20-ական միավորով՝ յուրաքանչյուրը՝ ըստ իր առարկայի գնահատման չափանիշների: Գնահատականը միջինացվում է, և ավարտական վկայականում դրվում է մեկ վերջնական, ավարտական գնահատական: Սովորողն ազատ է արտահայտելու իր կարծիքն ու դիրքորոշումը, սակայն գնահատման գործընթացում առանցքային են պնդման հիմնավորվածությունը, մեջբերումներով ապացուցումը:
Բողոքարկման գործընթացը սահմանված է աշխատակարգում, ըստ այդմ՝ այն հնարավոր է իրականացնել քննության հաջորդ օրը:
Արդյոք սահմանված 150 րոպեն բավարա՞ր է
Տավուշի մարզում նախորդ տարիներին անցկացված քննությունների փորձը ցույց է տվել, որ ժամանակը լիովին բավարար է: Քննությունը նախատեսված է բոլոր սովորողների համար՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, որոնց ծնողները, դիմումի համաձայն, կարող են երեխային ազատել քննությունից: Միաժամանակ Տավուշի փորձը ցույց է տվել, որ նույնիսկ ամենացածր առաջադիմություն ունեցող սովորողներն ակտիվորեն են մասնակցում էսսեի քննությանը՝ արտահայտելով համարձակ և հետաքրքիր մտքեր:
Քննությանը տրվում է էսսեի 1 տարբերակ
Ըստ ընթացակարգի՝ մասնագետները առաջարկում են էսսեի թեմաներ, որոնք գաղտնի փոխանցվում են Գնահատման և թեստավորման կենտրոնին: Վերջինս ընտրում է առաջարկված թեմաներից որևէ մեկը՝ որպես քննական տարբերակ բոլոր դպրոցների համար՝ ապահովելով հավասար պայմաններ: Կտպագրվեն էսսեի քննության համար անհրաժեշտ տետրերը՝ համապատասխան տեքստերով և էսսե գրելու հրահանգներով: Այդ տետրերը փակ ծրարներով ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներ՝ դպրոցներ, և բացվում են քննության մեկնարկին, ինչից հետո երեխաները սկսում են աշխատել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը դարձել է ոսկոր. նախկինների առաջ քահանաները խոնարհվում էին, քիչ էր մնում՝ կոշիկները սրբեին. Տեր Արմեն
Երևանում տներ են այրվում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, դեպքի վայրում է 7 մարտական հաշվարկ
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ձյուն է տեղում
Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
Չափագրողների որակավորման վկայականների գործողության կասեցման վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել
Ժաննա Անդրեասյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ
Կարևորվել է Ֆրանսիայի ակտիվ դերակատարությունը և հնարավոր մասնակցությունը COP17-ի գործընթացներում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ տեսանյութ
Հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով․ ԿԳՄՍՆ-ն՝ 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
Արմեն Գրիգորյանը քննարկման է մասնակցել
Հայաստանի Հանրապետության համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլուխ կուսակցության 3 գլխիկնե՛ր․ վարչապետ
Կարկառուն ՀՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. 5 տասնյակ անուններ. բացառիկ
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Ես նորից երգում եմ և նույնիսկ մի փոքր պարում, անհամբեր սպասում եմ․ Սելին Դիոնը հայտարարել է իր վերադարձի մասին
Կատարը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը․ դեսպանը Գալյանին հրավիրել է Դոհա
Հաշվետվություն
Նորաշեն գյուղում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ինչ խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ-ն
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 31-ին
ԱՄՆ-ն չի օգնի այն երկրներին, որոնք չեն աջակցել Իրանի դեմ գործողությանը. Թրամփ
C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի
Ավելի քան 45 հազար փոքր հողամասի սեփականատեր տուն կառուցելու հնարավորություն կունենա. նոր փոփոխություններ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է սահմանային անցակետ
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը
Հայտնի են Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից անձանց նկատմամբ սահմանված խափանման միջոցները
Գրեթե մեկ ամսվա չափով տեղումներ են թափվել մեկ օրում. Մաթևոսյանը թվեր է հրապարակել
Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնը. տեսանյութ
ՀՀ վարչապետը կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Պուտինի հետ
ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարություն
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ. վարչապետը՝ ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավարին
Գիտեին, որ այսուհետև ամեն բան այլ է լինելու. «Ամենասիրուն ջրահեղձը»՝ նոր առաջնախաղ Գյումրու թատրոնում
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հրդեհ Սիսիանի խանութներից մեկում
Թրամփը կարծում է, որ Պուտինին կանգնեցնելու միակ ճանապարհը Դոնբասը հանձնելն է. Զելենսկի
Տարբեր հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել. տեղեկացվել է Ինտերպոլին
Վրաստանի հայերին ակտիվորեն փորձում են համոզել մեկնել ՀՀ և մասնակցել ընտրություններին. Թումասյանը զգուշացրել է
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Սրբոց Ղևոնդյանց տաճարում կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական առաքելության
Կալուգայից Հայաստան խոպան եկած գործարարը փորձում է ընտրակաշառքով գնել ձեր ու ձեր երեխաների ապագան. Չախոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT