Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ

09/04/2026 schedule21:20

Կառավարության «Պետություն-երիտասարդ» նախաձեռնության շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ուսանողներին և նրանց հետ քննարկել բուհական համակարգի, հանրակրթության բարեփոխումների մանրամասները, իրականացվող և նախատեսվող աշխատանքները:

Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով նրանց հուզող հարցերի շուրջ քննարկման այս ձևաչափը: Խոսելով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ոլորտում առանցքային է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի վերաբերյալ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամն այս օրերին իրազեկման արշավներ է կազմակերպում տարբեր համայնքներում։ Դրանք բաց են, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել:

Նախարարն առանձնակի անդրադարձել է նախընթաց տարում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքին, որը, ըստ նրա, ուսանողներին ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ: Ժաննա Անդրեասյանի իրազեկմամբ՝ բուհերում ստեղծվելու են ուսանողական մարմիններ՝ բացի ուսանողական խորհուրդներից, որոնք հնարավորինս ներկայացնելու են ուսանողների շահերը: «Տարբեր ուղղություններով ուսանողական միությունների ստեղծման նպատակը քաղաքացիական գիտակցության ձևավորումն է: Կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրաձայնելու, լսելի դարձնելու, իրենց իրավունքներն ու պարտականությունները հստակ պատկերացնելու, որակյալ որոշումներ կայացնելու հմտություններ ձեռք բերելու տեսանկյունից»,- ասել է նախարարը:

Նա օրենքով նախատեսված փոփոխություններից անդրադարձել է ֆինանսավորման ձևաչափերին՝ ընդգծելով, որ ֆինանսական խնդրի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից: Նրա իրազեկմամբ՝ նախատեսվում են նաև կրթաթոշակի տրամադրման, ուսման վարձի փոխհատուցման նոր մեխանիզմներ՝ հիմք ընդունելով առաջադիմության ցուցանիշները: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կարևորվում են նաև հարակից ծառայությունների ապահովումը, այդ թվում՝ տրանսպորտի, կացարանի, երիտասարդական կյանքի կազմակերպման և այլն։

«Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով. ուսանողները, որոնց թվում էին նաև գործող ուսուցիչներ, նախարարին են ուղղել իրենց հուզող հարցերը ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ հանրակրթության վերաբերյալ:

Հարցերը մասնավորապես վերաբերել են բուհերի ընդունելության ընթացակարգերի վերանայմանը, կրթաթոշակների տրամադրման մեխանիզմներին, բուհերի կադրային քաղաքականությանը, աշխատավարձերի բարձրացմանը, ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժական կրթություն ստացողներին բարձր կրթաթոշակային համակարգի արդյունավետությանը, բուհական կրթության և աշխատաշուկայի պահանջների համապատասխանելիությանը և դրան ուղղված գործիքակազմերին, հեռակա ուսուցման արդյունավետությանը և այլն:

Հանրակրթության վերաբերյալ հարցերը հիմնականում վերաբերել են գնահատման համակարգի փոփոխությանը, դպրոցի տնօրենի հավաստագրման չափանիշներին, արհեստական բանականությունը դպրոցներում ճիշտ կիրառելու վերահսկողությանն ու արդյունավետության չափելիությանը, ներառականության ապահովմանն ուղղված միջոցառումներին ու պետական քաղաքականությանը: Ուսանողներին հետաքրքրել են նաև կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի օգնականների ներգրավման հնարավորությունը, ուսուցիչների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված քայլերը, դպրոցների խոշորացման ծրագիրը և այլն:

Նախարարը բոլոր հարցերին տվել է հանգամանալից պատասխան՝ կոչ անելով ներկայացնել իրենց առաջարկները բարեփոխումների այս կարևոր փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
725 դիտում

Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի դիզելային վառելիք նոր խմբաքանակ

7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել 8:00-ին Երևանից շարժվող վարչապետի ավտոբուսին

Կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը

«Գազպրոմ»-ի աշխատակիցներին պարտադրո՞ւմ են մասնակցել Սամվել Կարապետյանի հանրահավաքին. ինչո՞վ են սպառնում

Մենք հպատակից դարձել ենք պետություն. ընտրություններում պետք է տեր կանգնել խաղաղությանը․ ՔՊ-ն Տաշիրում է

ԱՄՆ պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների

Դեսպան Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-Հայաստան օրակարգը

Նախաճաշեցինք «Գնթունիքում», նաև լուսանկարվեցինք․ վարչապետ

Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները․ վարչապետ

Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան

Խոստացել էինք, որ կվերադառնանք․ գնում ենք Լոռու մարզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը և «Նիսսան»-ը․ զոհ կա և 12 տուժած

Կամարիսում անասնագոմ է այրվել

Մենք թույլ չենք տա Լիբանանում «նոր Գազայի» ստեղծում․ Իսպանիայի վարչապետ

Ասում է՝ պատմական օր է լինելու, Սամվել Կարապետյանը կխոսի․ բա այստեղ ո՞նց չասես՝ ցը՜մփ․ Վարդանյան

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ 4 վիրավոր կա

Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը

Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Հունաստան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք

Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները

ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը․ Գրիգորյանն ընդունել է ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավարին

Պատվերների համար վճարել են հուշանվեր թղթադրամներով․ խարդախության դեպքեր են բացահայտվել

Ոռնոցներ ենք լսում Պուտինի շանտաժից հետո. բերաններդ չափավորեք, դուք ով եք, որ մեր ընտրությունները քննարկեք

Նայում ես ընդդիմության նախընտրական ցուցակներին՝ ոչ սկիզբն է հասկանալի, ոչ վերջը, ոչ էլ՝ մեջտեղը․ Ազարյան

Ուրախ եմ, որ նախագիծը ստացվել է և մի մեծ ընտանիք իր տունն ունի․ Ավինյանն այցելել է Աբրահամյաններին․ տեսանյութ

«Խաղաղության կամուրջ»․ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ

Պորտալարով կապվածները ուզում են մեզ համոզել, որ իրար հետ կապ չունեն. Արթուր Հովհաննիսյան․ տեսանյութ

Կալուգայի Սամոն նախկինների հետ գործ չունի՞, իրո՞ք. Վահագն Ալեքսանյան․ տեսանյութ

Ովքեր են Շիրակի ողբերգական ավտովթարի զոհերը․ մահացածներից 5-ը նույն ընտանիքից են

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման․ պատիժը կկրի խիստ ռեժիմով

Հրավիրում եմ Ձեր ավտոմեքենաներով, գնում ենք սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու․ գրանցվեք․ վարչապետ

Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած 3 երեխա է տեղափոխվել Երևան. չափահասներից մեկին տեղափոխել են ուղղաթիռով

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը

Օգտվել է ավելի քան 600 հզր քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը

Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է․ ինչպես միանալ ճանապարհի բացման մեծ ավտոերթին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին

Քոչարյանը տոտալ վերահսկողության տակ վերցրեց Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի թիմերը. Առաքելյան