Պատվերների համար վճարել են հուշանվեր թղթադրամներով․ խարդախության դեպքեր են բացահայտվել

10/04/2026 schedule20:15

Ապրիլի 6-ին՝ ժամը 23։23-ին, առաքիչ աշխատող օտարերկրյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդել է, որ նույն օրը պատվեր ստանալով՝ սուպերմարկետից 33 հազար 578 դրամի ծխախոտ և տարբեր տեսակի սննդամթերք է առաքել Եղբայրության փողոց, որտեղ մոտեցել է երկու տղա։ Նրանցից մեկը վերցրել է պատվերը և տվել 20 հազար դրամանոց ու հեռացել։

Առաքիչը նկատել է, որ դրամի վրա առկա է «հուշանվեր» գրառումը և այն վերադարձրել է մյուս տղային, որը, սակայն, առանց պատվերի գումարը վճարելու նույնպես հեռացել է։

Եվս մի օտարերկրացի էլ հայտնել էր, որ ապրիլի 7-ին՝ գիշերվա ժամը 2։37-ին, պատվեր ստանալով՝ 33 հազար 295 դրամի քաղցրավենիք է առաքել Թադևոսյան փողոց, որտեղ մոտեցել է մի անձ և պատվերի համար տվել երկու հատ 20-հազարանոց՝ կրկին «հուշանվեր» գրառմամբ։

Ապրիլի 7-ին՝ ժամը 17-ին, Շենգավիթի բաժնում ստացվել է հաղորդում, որ ժամը 16։34-ի սահմաններում ժամացույցի առաքման պատվերով օտարերկրյա առաքիչը մոտեցել է Եղիշե Թադևոսյան փողոց, որտեղ ապրանքի դիմաց անծանոթ տղամարդն իրեն վճարել է «հուշանվեր» գրառմամբ երկու հատ քսանհազարանոց։ Այս դեպքում առաքիչն ուշ էր նկատել կեղծիքը, վերադարձրել էր յոթ հազար դրամ մանրը և հեռացել։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

«Շենգավիթի համայնքային ոստիկանների վարկածն այն էր, որ երեք դեպքում էլ «հուշանվեր» թղթադրամներով խարդախությունները կատարել է նույն անձը, և վարկածը հաստատվեց։

Պարզվեց, որ խարդախություններն իրականացրել է Մանթաշյան փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ։

Ապրիլի 8-ին՝ առավոտյան ժամը 8-ին, Մանթաշյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքները։

Նրա խուզարկությամբ ի թիվս այլ թղթադրամների՝ հայտնաբերվեց նաև «հուշանվեր» գրառմամբ երկու քսանհազարանոց։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1568 դիտում

Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները. ՆԳՆ

Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը և 2 մեքենա. կա 4 տուժած

Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ

Հայաստանում գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%. ԿԲ

Հայաստանը դուրս է եկել գոյատևելու ժամանակաշրջանից, եկել է ապրելու ժամանակը. Փաշինյան

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները

Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն է ասֆալտ արել, մեկ՝ ես. վարչապետը կատակել է. տեսանյութ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են

Մայիսի 28-ին ով կարող է, թող գա Հանրապետության հրապարակ, ուզում ենք ցույց տալ՝ ինչ է եղել վերջին տարիներին

Արարատի մարզի դատախազն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը քարոզարշավ են իրականացրել Գորայքում ու Անգեղակոթում

«Զովետի» ՍՊԸ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք. արտադրությունը կասեցվել է

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել

Մաղթում եմ քաղաքական ուժերի միջև բովանդակային քննարկումներ ու պոզիտիվ քարոզարշավ. Միրզոյան

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շուրջ 450 մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրամեկուսացման աշխատանքներ

Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը. Միքայելյան

Արփի գյուղի շուկայում վարչապետն ու ՔՊ թիմը բուկլետներ են բաժանել տեղի առևտրականներին ու անցորդներին

65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան

Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը

ՔՊ բոլոր շտաբներում սկսվում է ակտիվ քարոզարշավը. մենք ուրախ ավտոբուսով կհասնենք տարբեր մարզեր. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. ՔՊ քարոզարշավը մեկնարկել է, թիմն ուղևորվել է Սյունիք

Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով

Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ

Ասում է՝ Մակրոնն եկավ զասոս արեց․ մոտները լրիվ խուճապ է, այլապես այսքան պլինտուզային մտքեր դժվար էր արտաբերել

Վեդիի մանկապղծության գործով երկրորդ ձերբակալվածը ևս կալանավորվել է

Աճել է ՆԳ նախարարության և Ոստիկանության նկատմամբ վստահությունը․ հետազոտություն

Կրեմլը հրապարակել է Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա ժամանող օտարերկրյա առաջնորդների ցանկը

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանին հայտնել է, որ անընդունելի է Զելենսկիին «ամբիոն» տրամադրելը

Կալուգացի օլիգարխը հաստատեց՝ ամիսներ շարունակ ստել են 300 հազար ադրբեջանցիների մասին. ապացույց չունեն․ Չախոյան

Սոցհարթակում ստեղծել է խումբ, վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը․ բացահայտվել է սպանության նախապատրաստությունը

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի մասնագետներին հարվածելու կասկածով մեկ անձ է ձերբակալվել․ ՆԳՆ

Վստահ եմ՝ ՀՀ-ում ժողովրդավարությունը հաղթելու է․ վարչապետը նախագահին տեղեկացրել է իր արձակուրդի մասին

Երևանում վագոն-տնակ է այրվել․ կից շինության լոգարանում հայտնաբերվել է դի

Ստրո՞ւկ ենք ուզում լինել, ովքեր ուզում են, ճանապարհը բաց է. պատրա՞ստ ենք ևս մի քանի սերունդ զոհել

Սրանից հետո դուրս տալուց առաջ կմտածես, կալուգացի օլիգարխ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Հանդիպում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրատասովչիկները վերարտադրման փորձ են անում. պետության համը մնալու է բերաններում․ Պետրոսյան․ տեսանյութ

Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ․ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է