Երևան
12 °C
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվեց Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
Ինչպես հաղորդել է Բրյուսելում « Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևին կողմ է քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։
Բանաձևն աջակցում է 2026թ. հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Փաստաթղթում կարևոր է համարվում ընտրական վարչարարության անկախությունը, հավասար քարոզչական պայմանները, մեդիայի բազմակարծությունը և հիմնարար ազատությունների լիարժեք պաշտպանությունը։ Միաժամանակ նշվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Բանաձևը նաև ողջունում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը և Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և բարեփոխումներին։ Դրանում դրական է գնահատվում ԵՄ-Հայաստան նոր ռազմավարական օրակարգը, CEPA-ի իրականացման ուղղությամբ առաջընթացը, վիզաների ազատականացման երկխոսությունը և «Դիմակայունության ու աճի» ծրագրի իրականացումը։
Բանաձևում առանձնահատուկ կարևորվում է նաև 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների անցկացումը՝ որպես կարևոր քաղաքական ազդանշան Հայաստանի հետ համերաշխության առումով։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բանաձևն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ է անում հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի՝ հիմնված ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության վրա։
Բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։
Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է անում ավելացնել ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը Հայաստանին հատկապես էներգետիկ, թվային և տնտեսական դիմակայունության ոլորտներում։ Բանաձևը ողջունում է ԵՄ դիտորդական առաքելության և քաղաքացիական հասարակության համագործակցության ընդլայնումը։
Բացի այդ՝ փաստաթուղթը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ սահմանների բացման և տարածաշրջանային կայունության նպատակով։
Բանաձևը խստորեն դատապարտում է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունների փորձերը՝ այդ առումով ընդգծելով հատկապես Ռուսաստանի և նրա ազդեցության ցանցերի գործունեությունը, ներառյալ կիբեռհարձակումները և ապատեղեկատվությունը։
Այսպիսով, Եվրոպական խորհրդարանի քվեարկած բանաձևը ընդգծում է Հայաստանի ժողովրդավարական և ինքնիշխան ընտրության, եվրոպական ուղղության, տարածաշրջանային խաղաղության և արտաքին միջամտություններին դիմակայելու անհրաժեշտությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համոզված եմ, որ մեր սիրելի գյումրեցիները շատ ջերմ, բարեկամական ընդունելություն կցուցաբերեն Մակրոնին․ վարչապետ
2850 շահառուի բնակարանի հարցն առաջիկա 4 տարում, ըստ հերթագրման ցուցակի, փուլային կարգով կլուծվի․ Պապիկյան
Շքերթ, ուղղաթիռներ, համերգ, հրավառություն․ մայիսի 1-ին Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ կլինեն
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 3-ը կալանավորվել է
Մեր ընդդիմության մի մասը յուր լրագրողներով ամեն օր իրականացնում է Ալիևի երազանքը․ Ղազարյան
Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը բարելավում է հաճախորդի փորձառությունը
Գարնանային վարարումների ռիսկերի գնահատման և կանխարգելման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կձևավորվի
Բացահայտումների հետ կապված դիրքորոշում ունե՞ք, մասնակցո՞ւմ եք ընտրություններին․ Սիմոնյանը՝ քաղաքական ուժերին
Դմբուլիկ, որձ թոռ, Վարդան Մամիկոնյան անել, շուն-շանգյալ․ թույլիկների Մորզեի այբուբենը․ Թորոսյան
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոն
«Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը
Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը
Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է հայտեր համակարգիչների և ՏՏ պարագաների ձեռքբերման գնումների համար
Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ
Իմ մասնակցությամբ միջոցառումներին եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման հեռացնելու եմ
Մարդ վաճառողը հայրենիք ու պետություն էլ կվաճառի. վաճառել են հող, մանկապարտեզ, երկաթուղի, գազատար. Կարապետյան
Զելենսկին 10 տարով պատժամիջnցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ
Վերին Լարսով մինչև շաբաթ օրը Հայաստան այնքան մեքենա է գալու, որ հեղուկ գազի գները կիջնեն. Պապոյան
Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան
«Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումներով ոգևորվող, փող ծախսողները պետք է դրանց որակի մասին այս նկարը նայեն. Սիմոնյան
Ադրբեջանի հետ չենք քննարկում ո՛չ ԼՂ հայերի, ո՛չ էլ Բաքվի հայերի վերադարձը․ դրանք պրովոկատիվ են. Փաշինյան
Պի՛ղծ տասովշիկներ, Հայաստանում կա միայն մեկ «եղանակի նաչալստվա», և դա ժողովուրդն է. Ռուբինյան
Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին
Ենթադրենք՝ Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ին, տեսնում ենք այնտեղ մզկիթ, ինչպիսի՞ն կլինի մեր ռեակցիան. Փաշինյան
90-ականներից բնակարան ստանալու հերթում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը
Կալուգացի օլիգարխի թիմի կաշառքների ձայնագրությունները հավակնում են դառնալ ավելի երկար, քան «Սանտա Բարբարան» էր
Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի հացահատիկի և պարարտանյութի նոր խմբաքանակ
Ինչքան շատ են ընտրակաշառք բաժանելիս բռնվում, այնքան շատ են ախմախ բաներ խոսում. Ռուբինյան
Ֆրանսիայի նախագահը Հայաստան է գալու պետական այցով. Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ օրակարգով է նա ժամանում
Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել, մեծ իրադարձություն է և ոչ միայն ֆուտբոլային իմաստով. Փաշինյան
ՀՀ կառավարությունը վավերացրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
Մարդկանց ուզում են դարձնել իրենց թուլափայից կախված հնազանդ հպատակներ. Կոնջորյան
5-10 մլն ստռոյկի համար պետք ա, իրանց համար էդ մի բաժակ ջուր ա. ընտրություններին առնչվող նոր ձայնագրություն
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Գյումրիի հրապարակում կմասնակցի հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող համերգի
Մասնագիտական քննարկում է կազմակերպվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքների վերաբերյալ
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ հայերին չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ
Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT