Երևան
12 °C
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային, Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքերում:
Նախագիծն Ազգային ժողովի ապրիլի 14-ի նիստում ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Քրեական օրենսգրքով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու խոշոր չափ է համարվում 10 մլն դրամը գերազանցող, իսկ առանձնապես խոշոր չափը՝ 20 մլն դրամը գերազանցող գումարը: Նախագծով առաջարկվում է վերանայել այդ չափերը՝ խոշոր չափ համարելով մեկ հարկային տարվա ընթացքում 30 մլն դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, իսկ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում՝ 45 մլն դրամը գերազանցող գումարը: Առանձնապես խոշոր չափը կհամարվի մեկ հարկային տարվա ընթացքում 50 մլն դրամը, իսկ իրար հաջորդող երկու տարիների ընթացքում՝ 75 մլն դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը»,- ասել է Հակոբյանը:
Նա մանրամասնել է, որ փոփոխության արդյունքում մոտ 600 քրեական գործ կապաքրեականացվի, եթե քրեական վարույթ դեռ նախաձեռնված չէ, չի էլ նախաձեռնվելու, իսկ առանձնապես ծանրից սանկցիան կդառնա միջին ծանրության։
Խոսելով Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին՝ ՊԵԿ նախագահը նշել է՝ տարբեր քննարկումների ընթացքում հարկ վճարողները հարցեր էին բարձրացնում քրեական վարույթի շրջանակներում կիրառվող արգելադրման գործիքի հետ կապված։
«Այստեղ առաջարկում ենք լավարկումներ՝ ներդնելով այլընտրանքային մեխանիզմ, որպեսզի հարկ վճարողը քրեական վարույթի ընթացքում ֆինանսական կորուստներ չկրի։ Տվյալ դեպքում խոսքը գույքն արգելադրելու փոխարեն դրան համարժեք բանկային երաշխիք տրամադրելու մասին է, որը կիրառելու հնարավորություն գործող քրեադատավարական օրենսդրությունը չի նախատեսում։ Ընդ որում՝ քրեական վարույթի շրջանակներում գույքի արգելադրման գործիքակազմի կիրառումը խնդիրներ է առաջացնում, և տնտեսավարող սուբյեկտի գույքի վրա կիրառված արգելանքը խաթարում է վերջինիս գործունեությունը և առաջացնում է ծախսեր։ Ըստ էության, առաջարկում ենք վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելալանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է արգելադրված գույքին համարժեք բանկային երաշխիք»,- մանրամասնել է ՊԵԿ նախագահը։
Օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել է դրական եզրակացություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT