Եկեք հրապարակում վառենք քրեական օրենսգիրքը, մեծ ու ժանգոտ կողպեք դնենք նորմերի վրա, բա «հայը հային կդատի՞»

19/04/2026 schedule14:39

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վերջին օրերի նախընտրական իրադարձություններին, ընտրակաշառքի համար տեղի ունեցած ձերբակալություններին ու դրանց շահարկումներին:

«Վարչապետի որդուն փորձեցին առևանգել։

Ասացին` զոհվածի մայր է, ամոթ չի՞, ի՞նչ քրգործ։

Ցույցերից մեկի ժամանակ շշով խփեցին պաշտոնյաներից մեկին։

Ասացին` զոհվածի հայր է, ամոթ չի՞, ինչ՞ քրգործ։

Երևանի պատշգամբներից մեկից խնձորով խփեցին վարչապետին։

Ասացին` բռնի տեղահանված է, ամոթ չի՞, ինչ՞ քրգործ։

Ծիծեռնակաբերդում հարձակվեցին վարչապետի կնոջ ու 7֊ամյա դստեր վրա։

Ասացին` հայ մարդ է, ցեղասպանության օրն է, ամոթ չի՞, ինչ՞ քրգործ։

Հայաստանում տեռոր էր կազմակերպվում, ուզում էին ավտոբուս ու շենքեր տրաքացնել, մարդ գյուլել։

Ասացին` հոգևորական է, սիրով ու աստծով էր անելու դա, նաև աղոթքով, ամոթ չի՞, ինչ՞ քրգործ։

Գյումրու քաղաքապետը ստիպում էր աշխատակցին կաշառք վերցնել ու իրեն տալ։

Ասացին` եկեղեցի է սարքել, թասիբով գյումրեցի է, բա ամոթ չի՞, ինչ՞ քրգործ։

Եկեղեցում երիտասարդը փորձում է բռունցքով հարվածել վարչապետին։

Ասում են` 18 տարեկան երեխա է, դպրոցական հայ տղա, ամոթ չի՞, ինչ՞ քրգործ։

ԱԺ նախագահի վրա հարձակվում են , սեռական բնույթի հայհոյանք տալիս։

Ասում են` անհետ կորածի հարազատ է, հայ է, ամոթ չի՞, ինչ՞ քրգործ։

Սպանության փորձ է արվեց Արարատ Միրզոյանի նկատմամբ։

Ասացին` բարկացած հայ մարդիկ են, ամոթ չի՞, ինչ՞ քրգործ։

Ընտրակաշառք են բաժանում մարդկանց։ Բռնվում են։

Ասում են` երեք երեխայի մայր է, նորածին ունի, «что та приятное» է անում մարդկանց, ամոթ չի՞, ինչ՞ քրգործ։

Եկեք հրապարակում վառենք քրեական օրենսգիրքը, ԶԱԳՍ֊ով բաժանվենք Սահմանադրությունից, լուծարենք պայմանագիրն ընտրական օրենսգրքի հետ, մի մեծ ու ժանգոտ կողպեք դնենք հասարակական ու բարոյական նորմերի վրա ու որոշների պատկերացրած «հայավարի» ապրենք։

Ինչ մեծ, ինչ փոքր, ինչ օրենք, ինչ չի կարելի, հայ ենք բոլորս , բա հայ մարդը հայ մարդուն կդատի՞»,- գրել է Ստեփանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
467 դիտում

Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից. Փեզեշքիան

Լոնդոնում երկու սինագոգ է հարձակման ենթարկվել

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnh, 2 վիրավnր

Սպասվում են անձրև, ամպրոպ և թաց ձյուն. որոշ շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ

Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը

Եկեք հրապարակում վառենք քրեական օրենսգիրքը, մեծ ու ժանգոտ կողպեք դնենք նորմերի վրա, բա «հայը հային կդատի՞»

Ջերմ ընդունելություն ու ժպիտներ. վարչապետը նոր կադրեր է հրապարակել ավտոերթից

Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը. լուսանկարներ

Երևան-Գյումրի ավտոերթ. ՀՀ վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո

Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Չինաստանում մարդանման ռոբոտը գերազանցել է մարդու համաշխարհային ռեկորդը կիսամարաթոնում. տեսանյութ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ

Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը. մեկնարկն այսօր է

Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն

Թագավոր ախպեր ջան, ո՞նց ես. ավտոերթի մասնակիցները ողջունում են Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. վարչապետին ուղեկցում է Աննա Հակոբյանը. տեսանյութ

Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով. տեսանյութ

Հո չե՞ք թրջվել. Ուջանի բնակիչները կանգնեցրել են ավտոերթը՝ ողջունելու վարչապետին. տեսանյութ

Հասնում ենք Գյումրի. վարչապետի նոր տեսանյութը

Կադրեր Երևան-Գյումրի ավտոերթից

Վաշինգտոնում տեղի ունեցածը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար

Բարի երթ բոլորին. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Առաջնորդում են «Խաղաղության» մեքենաները. ինչպիսին է դեպի Գյումրի ավտոերթը. տեսանյութ

Լավ օր, սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Առաջին նկարը 2018-ի գարունն է, երկրորդը՝ 2026-ի ապրիլի 19. նույն մարդը, նույն ճանապարհը. Ազարյան

Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փրկարարները հայտնաբերել են Թումանյանի անտառներում մոլորված քաղաքացիներին

Վարչապետը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին

Լավ դուք ի՞նչ սորտ եք. ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

Նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Վարչապետը Երևան-Գյումրի ավտոերթի կազմակերպչական հարցերի մասին հիշեցում է արել. տեսանյութ

ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ․ Ռոմանոս Պետրոսյան

Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում․ վարչապետ․ տեսանյութ

Առողջության ապահովագրության շրջանակում 1 մլն 700 հզր մարդ է ապահովագրվել, 614 հազար անձ օգտվել է

Թեհրանը, պակիստանյան միջնորդի միջոցով, ԱՄՆ-ից նոր առաջարկներ է ստացել, քննարկում է․ Իրանի ԱԽ

Ակունք գյուղում անասնագոմ է այրվել

ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպություն է հավատարմագրել

Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ հայտնի է խափանման միջոցը